USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 29 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ոստիկաններին՝ մենք մեր գործն արել ենք, հիմա՝ ձեր ժամանակն է. Hraparak
2017-04-05 09:35:00
Տպել Տպել

Այս օրերին մենք բազում գրություններ ենք ստանում ոստիկանության տարբեր բաժանմունքներից, որտեղ մեզ խնդրում են տրամադրել նյութեր մեր կայքում եւ թերթում հրապարակված ընտրախախտումների վերաբերյալ, ինչպես նաեւ ինֆորմացիան տրամադրողների կոորդինատները եւ այլն։

Ի պատասխան բոլոր այդ դիմումների մենք որոշեցինք հանդես գալ հայտարարությամբ` 

«Հարգելի ոստիկան «Հրապարակ» օրաթերթը եւ hraparak.am կայքը լուսաբանել են ապրիլի 2-ի ընտրությունների ողջ ընթացքը՝ զրուցել դիտորդների ու վստահված անձերի, հանձնաժողովների անդամների եւ նախագահների, կուսակցությունների ներկայացուցիչների եւ պատգամավորության թեկնածուների հետ, այցելել ընտրատեղամասեր, կուսակցությունների շտաբներ։ Ողջ օրվա մեր աշխատանքի արդյունքները, մեր զրուցակիցների պատմածները, այդ թվում՝ ընտրախախտումների դեպքերը մենք ներկայացրել ենք ընթերցողին։ Խմբագրության հեռախոսահամարին հնչել են բազմաթիվ հեռախոսազանգեր՝ քաղաքացիների ահազանգերով, որոնք նույնպես տեղ են գտել մեր կայքում։ Կատարելով մամուլին վերապահված առաքելությունը, մենք այդ ամենը ներկայացրել ենք մեր հրապարակումներում, մատուցել հանրությանը։

Մեր ունեցած ամբողջ ինֆորմացիան զետեղված է այդ հոդվածներում։ Եթե կան տեսանյութեր ու լուսանկարներ՝ զետեղված են կայքում, հոդվածներին կից։ Լրացուցիչ ինֆորմացիա չենք տնօրինում, ձեզ ոչնչով օգնել չենք կարող։ Իրավապահների գործը մամուլի ահազանգերի հետքերով գնալն է, բազմակողմանի հետաքննություն ծավալելը, այլ ոչ թե լրագրողներից պատրաստի նյութեր պահանջելը»։

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Այս նյութը դիտել են - 2123 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook