USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 16 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Արտակ Սարգսյանն ու Արման Սահակյանը մի քանի ընտրատեղամասում 0 ձայն են հավաքել. նոր տվյալներ Armlur
2017-04-06 11:48:00
Տպել Տպել

Մշտապես խոսվել է այն մասին, որ ընտրատեղամասերի խոշորացումն ու վարկանիշային համակարգը հանգեցնելու է նրան, որ թեկնածուներից մեկը մի տեղ մեծ թվով ձայներ կհավաքի, իսկ մեկ այլ ընտրատեղամասում կարող է ընդհանրապես կողմ  ձայներ չունենա:

Եվ հենց այդ մտահոգությունն արդարացվեց այս ընտրությունների արդյունքներով: ArmLur.am-ը պարբերաբար կներկայացնի, թե խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մեծ ձայներ հավաքած և ԱԺ-ում մանդատ ստանալու հնարավորություն ստացած թեկնածուն քանի ընտրատեղամասերում է քիչ ձայներ հավաքել:

Կսկսենք թիվ 2 ընտրատարածքից, որն իր մեջ ներառում է Արաբկիր, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանները:

Նախկինում այս վարչական շրջաններն առանձին ընտրատարածքներ էին և Արաբկիր վարչական շրջանից հինգերորդ գումարման խորհրդարանում պատգամավոր է դարձել Արտակ Սարգսյանը, ով այս անգամ ևս մեծ թվով ձայներ է ստացել, սակայն կուսակիցների շարքում երկրորդն է՝  զիջելով Արման Սահակյանին:

Հենց նրա ստացած ձայներն էլ ուսումնասիրելիս ապացուցվեց մեր՝ վերը նշված փաստը:

Արտակ Սարգսյանը հիմնականում մեծ թվով ձայներ է ստացել  իր հարազատ Արաբկիրում, իսկ Աջափնյակի և Դավիթաշենի մի քանի ընտրատեղամասերից մի քանիսում նույնիսկ առհասարակ ձայն չի հավաքել:

Խոսենք թվերի լեզվով.

5/10 ընտրատեղամաս (Դավիթաշեն)- 0 ձայն

5/8 ընտրատեղամաս (Դավիթաշեն) – 4 ձայն

5/12 ընտրատեղամաս (Դավիթաշեն) – 5 ձայն

6/11 ընտրատեղամաս (Աջափնյակ)- 5 ձայն

6/43 ընտրատեղամաս (Աջափնյակ) – o ձայն

Ինչպես նշեցինք, թիվ երկու ընտրատարածքում առաջատարն ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն է, ում հարազատ համայնքն Աջափնյակն է և նույն տրամաբանությամբ Դավիթաշենի և Արաբկիրի մի քանի ընտրատեղամասերում նա շատ քիչ ձայներ է ստացել:

Խոսենք թվերով.

4/25 ընտրատեղամաս (Արաբկիր) – 0 ձայն,

4/1 ընտրատեղամաս (Արաբկիր)- 3 ձայն,

4/33 ընտրատեղամաս (Արաբկիր)- 3 ձայն

5/4 ընտրատեղամաս (Դավիթաշեն)- 0 ձայն

5/13 ընտրատեղամաս (Դավիթաշեն)- 3 ձայն

5/14 ընտրատեղամաս (Դավիթաշեն)- 2 ձայն

Այս ընտրատարածքում երրորդ առաջատարը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է` Արթուր Գևորգյանը, ով կարող է խորհրդարանում հայտնվել, եթե վերը նշված երկու թեկնածուներից մեկն ու մեկն ինքնաբացարկ հայտնի: Նրա հարազատ ընտրատարածքը Դավիթաշենն է, որտեղից էլ նա հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր էր ընտրվել:

Հետաքրքիր է, որ չկա այնպիսի ընտրատեղամաս, որտեղ Գևորգյանը 0 ձայն  ստացած լինի: Նրա ստացած ամենափոքր ձայնը երկուսն է:

6/10 ընտրատեղամաս (Արաբկիր) – 2 ձայն

6/38 ընտրատեղամաս (Արաբկիր) – 3 ձայն

6/41 ընտրատեղամաս (Արաբկիր) – 5 ձայն

6/44 ընտրատեղամաս (Արաբկիր) – 5 ձայն 6/12 ընտրատեղամաս (Արաբկիր) – 6 ձայն

6/13 ընտրատեղամաս (Արաբկիր) – 6 ձայն 
armlur.am

Այս նյութը դիտել են - 3436 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook