USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 29 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Հրապարակ». Հրաժարականից հետո ո՞ր նախարարները կմնան, որոնք՝ կհեռանան. անուններ են հայտնի
2017-04-07 22:57:00
Տպել Տպել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ապրիլի 27-ին՝ ԱԺ առաջին նիստին, գործող կառավարությունը հրաժարական կտա: Ապագա կառավարության ձեւավորման մասին լուրերը տարաբնույթ են եւ ոչ վերջնական:  

Մեզ ասացին, որ լուրերը՝ տրանսպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյանի հեռանալու մասին, հիմնազուրկ են: Սոցապնախարարի թեկնածուն վարչապետի նախկին օգնական, վերջերս փոխնախարար նշանակված 28-ամյա Աշոտ Մարգարյանն է: Եթե Ասատրյանը հեռանա, ապա նա կնշանակվի:

Արա Բաբլոյանի՝ առողջապահության նախարար նշանակվելու լուրերն էլ են չափազանցված, այստեղ բարեփոխումների բեռը դրված է թութակասեր, հեծանիվ վարող փոխնախարար Սամվել Մարգարյանի վրա: Թեեւ նրա՝ նախարար նշանակվելը դեռ որոշակի չէ:  

ՀՅԴ-ական նախարարներից էլ, անկախ նրանից՝ կոալիցիա կկազմեն, թե ոչ (ավելի շուտ՝ կկազմեն, քան ոչ), Սերժ Սարգսյանի բլոտի խաղընկեր Դավիթ Լոքյանը մնալու է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս նյութը դիտել են - 2464 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook