- 2025-02-28 10:22:00Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը
- 2025-02-28 09:50:00Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan
- 2025-02-27 11:11:00SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Երեւանից ոչ պակաս ուշադրության կենտրոնում է հայտնվելու Արտաշատի քաղաքապետի ընտրությունները, որոնք տեղի կունենան առաջիկայում։ Գործող քաղաքապետ Արգամ Աբրահամյանը առաջիկայում հրաժարականի դիմում կներկայացնի, քանի որ խորհրդարանական ընտրություններին Ծառուկյան դաշինքի ռեյտինգային ցուցակով պատգամավոր է դարձել՝ Արարատի մարզում հավաքելով ամենաշատ թվով ձայներ՝ 33 հազարից ավելի։
Հրաժարականից հետո քաղաքում նոր ընտրություններ են նշանակվելու, որի ժամանակ ևս մրցակցությունը շատ թեժ է լինելու, քանի որ պայքարն ընթանալու է Արարատի ազդեցիկ ընտանիքների միջեւ, ավելի կոնկրետ Հովիկ Աբրահամյանն ամեն ինչ անելու է Արտաշատը չկորցնելու, կամ ՀՀԿ-ին չհանձնելու համար։ Տարիներ շարունակ ոչ միայն Արտաշատում, այլեւ ողջ մարզում Աբրահամյանների ու Գրիգորյանների միջեւ ազդեցության քողարկված պայքար է ընթացել, քաղաքական կոնյուկտուրայից ելնելով «գահին» մեկ Աբրահամյաններն են հայտնվել, մեկ Գրիգորյանները։
Խոսքը Ավշարի գինու գործարանի սեփականատեր Արայիկ եւ Արամայիս Գրիգորյանների մասին է։ Վերջինս ներկայում մարզպետն է, իսկ Արայիկ Գրիգորյանը ՀՀԿ-ի վարկանշային ցուցակով ընտրվել է պատգամավոր։
Ըստ էության Աբրահամյանների ու ՀՀԿ-ի համար Արտաշատը ստրատեգիական նշանակություն ունի։ Մի կողմը չի ուզում մարզը ամբողջովին «հանձնել» Գրիգորյաններին, մյուս կողմը հակառակը։ Արդեն տեղեկություններ կան, որ Աբրահամյանների թեկնածուն լինելու է ներկայումս Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը:
Ավելին, ԲՀԿ-ն ընտրությունների ժամանակ սատարել է հենց Գագիկ Պողոսյանին:
Վերջինս «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ դեռ վաղ է խոսել իր առաջադրման մասին: «Մեր քաղաքապետի լիազորությունները դեռ չի ավարտվել: Երբ ավարտվեն, կհայտարարվի նոր ընտրության մասին, այդ ժամանակ կխոսենք: Հիմա ոչ մի բան չեմ կարող ասել»,- ասել է Պողոսյանը, ով Հովիկ Աբրահամյանի բարեկամն է։
ՀՀԿ-ն նույնպես քննարկումների մեջ է և դեռ հստակ թեկնածու չունի: Նախորդ ընտրություններին առաջադրվել է Հովհաննես Ղազարյանը՝ Գազի Հովոն, որը Աբրահամյանների հետ մշտապես լարված հարաբերություններ է ունեցել, մի պահ հարաբերությունները հարթվել էին, երբ Հովիկ Աբրահամյանը վարչապետ էր ու նրան հաջողվեց Գազի Հովոյին դուրս մղել ընտրապայքարից, Ղազարյանը ինքնաբացարկ ներկայացրեց՝ Արգամ Աբրահամյանին միայնակ թողնելով։
Մամուլում գրվեց, որ հենց այնպես Գազի Հովոն մեծահոգություն չի արել ու նրան պաշտոն են խոստացել։ Դրանից հետո նրա որդին նշանակվեց Արտաշատի գազի գրասենյակի ղեկավար, բոլորովին վերջերս մամուլում հրապարակումներ եղան, որ Գրիգորյանների հետ Գազի Հովոն քավորսանիկական կապեր է ձեւավորել։
Մեծ է հավանականությունը, որ նա առաջադրվի ՀՀԿ-ի թեկնածու։ Արարատի մարզից ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, որն ընդգրկված չէր ոչ կուսակցության համամասնական ցուցակում, ոչ ռեյտինգային, շարունակելու է ակտիվ կուսակցական գործունեություն ծավալել հարազատ մարզում:
Խոսելով Արտաշատի քաղաքապետի ընտրությունների մասին նա մեզ հետ զրույցում ասաց․«Բնականաբար մենք մեր թեկնածուն կունենանք, կպայքարենք, սակայն այս պահին դեռ չենք քննարկել, թե ով է լինելու թեկնածուն»։
Պատգամավորի համոզմամբ համայնքապետն այն պաշտոնը չէ, որ «ստրատեգիական» նշանակություն ունենա կուսակցության համար, այդ պատճառով էլ «թեժ մարտեր» չեն լինի, կլինեն սովորական ընտրություններ․«Բնականաբար, մեծ քաղաք է, բայց չեմ կարծում եսիմ ինչ պայքար գնա»։
Ալեքսանյանը, խոսլելով իր չառաջադրվելու մասին, չցանկացավ պատճառներ հայտնել․«Որոշակի հարցեր կային, այդ պատճառով էլ նպատակահարմար չհամարեցի»։
Ռեյտինգային ընտրակարգը նա դրական գնահատեց կարեւորելով ներթիմային մրցակցությունը։
Անի Սահակյան

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur







