USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 16 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Հրապարակ». Պիստի շնորհիվ պատգամավոր դարձած Սնխչի Հարութը «թռել է». ողջ թիմը նրան է փնտրում
2017-04-13 13:24:00
Տպել Տպել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Եթե խորհրդարանի դաժան ընտրություններից հաղթանակած դուրս եկած թեկնածուներից ոմանք գլխապտույտ ուրախության մեջ են, ապա ոմանք անհետացել են ասպարեզից։ Երեւանի թիվ 4 ընտրատարածքից ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածու Հարություն Կարապողոսյանին՝ Սնխչի Հարութին, ապրիլի 3-ից հետո փնտրում են ողջ թիմով, շտաբի պետերով, ընտրությունների «տասովշչիկներով»։

Բանն այն է, որ ընտրարշավի ժամանակ առանձնահատուկ ջանք չթափած թեկնածուն, որը նույնիսկ Էրեբունիում իր շտաբների ֆինանսական խնդիրները բավարար չափով չի հոգացել, թիմակիցներին խոստացել էր, որ ընտրվելուց հետո «լավ կլինի», բայց անհետացել է՝ կապի դուրս չի գալիս որեւէ մեկի հետ։

«Առանց այն էլ մատը մատին չխփելով՝ Սնխչին Պիստ Արմենի շնորհիվ պատգամավոր դարձավ, գոնե մեր ծախսած գումարները վերադարձնի, շտաբների վարձակալության փողերը»,- դժգոհեց նրա համար աշխատած ՀՀԿ-ականը։

Հիշեցնենք, որ Սնխչի Հարութը հավաքել է մոտ 21 հազար ձայն, նա պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի թիկնազորի պետ Կարո Կարապողոսյանի հայրն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս նյութը դիտել են - 3147 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook