- 2025-02-28 10:22:00Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը
- 2025-02-28 09:50:00Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan
- 2025-02-27 11:11:00SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Հայկական ժամանակ»-ը գրում է.
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատի գործով հերթական դատական նիստը:
Նիստը սկսվելուն պես Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը հանդես եկավ մի շարք միջնորդություններով, որոնք վերաբերում էին մի քանի վկաների ցուցմունքներն անթույլատրելի ապացույց ճանաչելուն եւ գործով նոր վկաներ ներգրավելուն:
Այսպիսով՝ Ղարագյոզյանի առաջին միջնորդությունը վկա Երվանդ Խաչատրյանի ցուցմունքն անթույլատրելի համարելու մասին էր: Նրա խոսքով՝ վկան առանց ծանուցագրի է կանչվել քննչական բաժին: «Վարույթն իրականացնող մարմինը Արարատ Խանդոյանի վերաբերյալ չունենալով որեւէ ապացույց` փորձել է արհեստական ապացույցներ ստեղծել իրենց ապօրինաբար մեղադրանքը հիմնավորելու համար»,- հայտարարեց Արա Ղարագյոզյանը:
Բացի այդ, վկա Երվանդ Խաչատրյանը ցուցմունքներում նշել է, որ համացանցով է հետեւել Երեւանում տեղի ունեցող զանգվածային ցույցերին եւ չի տեսել, որ Արարատ Խանդոյանը որեւէ մեկի նկատմամբ բռնություն գործադրի. «Անձն ի սկզբանե չի տեսել՝ ինչպես է Արարատ Խանդոյանը ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրել, նա քննչական բաժին կանչելու ժամանակ չի իմացել` որ գործով է ցուցմունք տալու»,- դիմելով դատարանին ասաց պաշտպանը:
Արարատ Խանդոյանի պաշտպանը միջնորդեց նաեւ անթույլատրելի համարել Լեւոն Հակոբյանի վկայությունները, քանի որ վերջինս նույնպես չի իմացել՝ ինչ գործով է քննչական կոմիտե հրավիրվել: «Քննիչի սենյակում վկա դառնալու ընթացակարգը բացակայում է քրեական դատավարությունում: Լեւոն Հակոբյանը չէր կարող սույն քրեական գործով վկա հանդիսանալ, քանի որ որեւէ փաստական տվյալի նա չէր տիրապետում»,- ասաց Ղարագյոզյանը:
Նա նաեւ միջնորդեց անթույլատրելի համարել ոստիկանության աշխատակիցներ Արսենյանի եւ Վահե Չախմախչյանի ցուցմունքները, ըստ որի՝ Արարատ Խանդոյանին «Մեղեդի» սրճարանից բերման են ենթարկել Քանաքեռ-Զեյթունի բաժին:
Այնինչ ըստ պաշտպանի՝ Արարատ Խանդոյանը դատաքննության ընթացքում տված ցուցմունքում հայտնել է, որ իրեն բերման են ենթարկել ԱԱԾ: Բերման ենթարկվելիս Խանդոյանի հետ է եղել նաեւ համագյուղացի Աշոտ Հակոբյանը: Հենց այս հիմքով էլ Արա Ղարագյոզյանը դատարանին միջնորդեց որպես լրացուցիչ վկա Աշոտ Հակոբյանին հրավիրել դատարան եւ հարցաքննել:
Ըստ նրա՝Հակոբյանի ցուցմունքով կհիմնավորվի, որ ոստիկանության մայոր, վկա Վահե Չախմախչյանը սուտ ցուցմունքներ է տվել, ինչը էական նշանակություն ունի քրեական նյութի փաստական հանգամանքների ճշմարտության բացահայտման համար:
Դատարանում հարցաքննվելիս վկա Վահե Չախմախչյանը հրաժարվել էր մանրամասն ներկայացնել, թե ինչպես են Խանդոյանին բերման ենթարկել՝ պատճառաբանելով, որ ծառայողական գաղտնիք է, հրաժարվել էր պատասխանել՝ արդյոք հատուկ միջոցներ են կիրառել Խանդոյանի նկատմամբ։ Վկային Խանդոյանը հարցրել է՝ իրեն ԱԱԾ տեղափոխել են, թե՝ ոչ եւ ստացել բացասական պատասխան:
Արարատ Խանդոյանի պաշտպանը միջնորդություն ներկայացվեց նաեւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին դատարան հրավիրելու մասին:
Նա նշեց, որ դեպքի օրը Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եղել է Արարատ Խանդոյանի կողքին եւ նա տեսել է, թե ինչպես են ոստիկանները քարեր նետում եւ սադրում, իսկ Արարատ Խանդոյանը փորձել է հանդարտեցնել. «Միջնորդում եմ, որպեսզի նրան դատակոչեն եւ հարցաքննեն որպես վկա»,- ասաց նա: Որպես միջնորդությունը հիմնավորող ապացույց Ղարագյոզյանը միջնորդությանը կից ներկայացրեց տեսաերիզներ:
Դրանցից մեկում, ըստ պաշտպանի՝ երեւում է, թե ինչպես է Արարատ Խանդոյանը հավաքի մասնակիցներին հանդարտություն պահպանելու կոչ անում:
Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը իր ամբողջական պատճառաբանությունը ներկայացնելու համար ժամանակ խնդրեց: Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը, լսելով պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունները, հնարավորություն տվեց մեղադրող Հայկ Պետրոսյանին ծանոթանալու ներկայացված փաստաթղթերին եւ դատական նիստը հետաձգեց մինչեւ ապրիլի 27-ը:
Դատական նիստի ավարտից հետո Խանդոյանի ընկերներից մեկը մեղադրող դատախազին ստրուկ անվանեց։ «Անամոթ տպեր եք, երկիրը կործանում եք, հերոսի եք դատո՞ւմ։ Երիտասարդ տղա ես, չե՞ս ամաչում, ինչո՞վ ես զբաղված»:
Նկատենք, որ Արարատ Խանդոյանը դատաքննության ընթացքում մեկ անգամ էլ էր միջնորդել որպես վկա դատարան հրավիրել եւ հարցաքննել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, սակայն դատարանն այդ միջնորդությունը ժամանակավրեպ էր համարել եւ հետաձգել:
Տեղեկանալով, որ Խանդոյանը նման միջնորդություն է ներկայացրել Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն էր կատարել. «Հույս ունեմ՝ դատարանը կընդունի միջնորդությունը: Պատրաստ եմ վկայել, որ Արարատ Խանդոյանը հուլիսի 20-ին էական աջակցություն է ցույց տվել իրավիճակը խաղաղեցնելու գործում: Անհասկանալի էր, թե ինչու իրավիճակի խաղաղեցման փորձերս որոշ ոստիկանների դուր չէին գալիս, եւ նրանցից ոմանք սկսեցին քարեր նետել իմ ուղղությամբ:
Եթե չեմ սխալվում՝ այդ տեսարանը ֆիքսել են նաեւ մի շարք լրատվամիջոցների տեսախցիկներ»:
Խանդոյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ 2016 թ. հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու, ոստիկանի վահանը քաշելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:
Գործով տուժող է ճանաչվել 46 ոստիկան:

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur







