USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 01 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ԴԱՀԿԾ ղեկավար Միհրան Պողոսյանը հրաժարական ներկայացրեց Hetq
2017-04-17 23:03:00
Տպել Տպել

ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Քիչ առաջ ԴԱՀԿ լրատվական ծառայությունը Մ. Պողոսյանի անունից հետեւյալ հաղորդագրությունն է ներկայացրել:

«Հայկական և միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաև իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։

Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։ Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու»։

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին «Հետքը» հրապարակեց «Պանաման նվաճած հայ գեներալը․ Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները և հաշիվները շվեյցարական բանկերում» հոդվածը, որտեղ բացահայտել էր ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները եւ շվեյցարական բանկերում ունեցած հաշիվները: 

hetq.am

Այս նյութը դիտել են - 5313 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook