USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 01 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Նաղդալյանը Թուրքիայում Հայաստանի դեսպան Politik
2017-04-18 00:09:00
Տպել Տպել

Վերջին օրերին, մի քանի լրատվամիջոցներ հրապարակեցին լուրեր այն մասին, որ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը նշանակվելու է որևէ երկրում Հայաստանի դեսպան: Հրապարակումներում նշվում էր, որ իշխանությունները դժգոհ են Նաղդալյանից և նրան փորձելու են հեռու պահել Հայաստանի ներքին քաղաքական պրոցեսներից:

Իհարկե այս պրակտիկան նորություն չէ մեր երկրում, սակայն կարծում ենք, որ արտաքին քաղաքականությունը վստահել Նաղդալյանի նման կադրերի չափից ավելի է: Նաղդալյանը երկար տարիներ եղել է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարը: Նաղդալյանի ղեկավարման տարիներին Հայաստանի պատվիրակությունը մի քանի անգամ խայտառակ պարտություն է կրել:

Հերմինե Նաղդալյանն ինքն է մի քանի անգամ ԵԽԽՎ-ում իրեն պահել դիվանագետին ոչ հարիր պահվածքով և ամոթով թողել հայաստանյան պատվիրակաությանը: Նաղդալյանի նման գործունեության արդյունքում Հայաստանի հեղինակությունը միայն վնասվել է միջազգային այդ կարևորագույն հարթակում:

Հիմա շատ կարևոր է, թե որտեղ կնշանակեն Նաղդալյանին դեսպան: Միանգամից պետք է նկատել, որ նա պետք է դեսպան նշանակվի Հայաստանի ոչ բարեկամ երկրում: Կարելի է Նաղդալյանին նշանակել Թուրքիայում Հայաստանի դեսպան: Միևնույնն է այդ երկրի հետ մեր հարաբերությունները առավել վատ չեն կարող լինել և Նաղդալյանի ներկայությունը չի վատացնի մեր հարաբերությունները:

politik.am

Այս նյութը դիտել են - 7619 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook