- 2025-01-15 13:17:00Ի՞նչ կտա Հայաստանին Ռազմավարական գործընկերության մասին ԱՄՆ-ում ստորագրված կանոնադրությունը
- 2025-01-14 18:55:00Հերթական հարվածը՝ բանակին. Սուրեն Պապիկյանի ծպտունը կլսվի՞
- 2025-01-14 18:40:00«Ժողովուրդ».Գործարարների բողոքը Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի և խորհրդականի դեմ շարունակվում է
- 2025-01-13 15:33:00Մհերին դաշնակ լինելը նենց էր սազում, ոնց խաչքարի հետևում կանգնած եկեղեցին ու լեռները. էությամբ էր.Arthur Suqoyan
- 2025-01-11 23:12:00Փաշինյանը միտումնավոր այլասերում է մատաղ սերնդի գիտակցությունը
- 2025-01-11 16:33:00Գոնե երկու բառով ցավակցիր. Ռոբերտ Մարգարյան
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Պատգամավոր Արտակ Սարգսյանի հետ կապված ձայնագրության հրապարակումից հետո հրապարակից չի իջնում ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Գեւորգյանը: Անցած խորհրդարանի ոչնչով աչքի չընկած այս պատգամավորը հայտնի է նրանով, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է, Արտակ Սարգսյանի թիմակից-մրցակիցը, որը պարտվեց ապրիլի 2-ին, հավաքեց ավելի քիչ ձայն քան Սարգսյանն ու Գալուստ Սահակյանի որդին:
Պարտությունից հետո նա խորը ընդհատակ էր անցել մինչեւ աղմկահարույց ձայնագրության հրապարակումը, դրանից հետո նա օրումեջ հարցազրույցներ է տալիս, բարոյականության դասեր եւս: Նա չի հանդարտվում՝ մի քանի օր առաջ քար էր նետում Արտակ Սարգսյանի կողմը՝ դատապարտում տեղի ունեցածը, այսօր նա եւ աջ, եւ ձախ է հարվածում, մեղադրում, անբարոյական համարում կաշառք բաժանողներին, որոնք հիմնականում իր թիմակիցներն են եղել, եւ ժողովրդին, որոնք վերցրել են այդ գումարները:
«Ինչքան անբարոյական է տալը, այնքան անբարոյական է վերցնելը»,-Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում հայտարարել է նա:
Հիշեցմանը, թե ընտրակաշառք բաժանողը հենց իշխանությունն է եղել, Գևորգյանը նշել է. «Ոչ միայն: Եթե վերցնողը կա, տալիս են բոլորը: Գիտեք, խնդիր կա, եթե վերցնողը չլինի, չես կարող գտնել մեկին, զոռով չես կարողանա տանել, կոխել մարդու աչքը, հնարավոր չէ… Մի շարք միջոցները, այս նոր հնարքները բերեցին նրան, որ ավելի լուրջ խնդիրը տեսանք, որ խնդիրը ոչ թե ընտրատարածքում է, ոչ ընտրակեղծարարի մեջ է, լցոնում անողի, այլ եթե դա էլ ենք կանխում, տեսնում ենք հասարակության մոտ խնդիր: Այ, սրա մասին է պետք մտածել, սա ավելի լուրջ ահազանգ էր», – իր պարտությունը փորձում է բացատրել Արթուր Գեւորգյանը, ով իր հերթին զրկված չի եղել ընտրություններին լծակների կիրառումից:
Եթե որեւէ թեկնածու ապավինել է ընտրակաշառքին, ապա Աթուր Գեւորգյանի համար աշխատել է ոստիկանության համակարգը: Այդ մասին մամուլի բազմաթիվ հրապարակումներ եղան, որոնց համաձայն իրենց «տղան» պետք է հաղթի ու հաղթանակի համար Դավիթաշեն համայնքում տասնյակ մարդկանց է ժամանակավոր գրանցել, որպեսզի քվեարկեն Արթուր Գեւորգյանի օգտին:
Պատահական չէ, որ ապրիլի 2-ի ընտրություններից առաջ ամենաինքնավստահ թեկնածուներից մեկը հենց Արթուր Գեւորգյանն էր, նրա հայտարարությունները արժե հիշել: Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նա հիշում ու հիշեցնում էր Երեւանի պատմության մեջ ամենաշատ ձայն հավաքած թեկնածուի մասին, որը նախորդ ընտրություններին 25 հազար ձայն է հավաքել: Մի հիշեցում եւս, ընտրություններից առաջ ամենաինքնավստահ թեկնածուն Արթուր Գեւորգյանն էր. «Իմ հեղինակության, մարդկության, մարդկային մոտեցման հաշվին: Ես աշխատել եմ վարչական շրջանի ղեկավար եւ լավ եմ աշխատել»,- մանրամասնում է պատգամավորը:Մեկ ուրիշ հարցազրույցում էլ վստահեցնում, որ իր ընտրատարածքում երբեք ու ոչ մի անգամ ընտրությունները չեն կեղծվել, անցել են արդար ու թափանցիկ:
Այսքանից հետո արդյոք չարժե՞ գեթ մեկ անգամ անկեղծ հարց տալ ու պատասխանել նույնքան անկեղծ՝ ինչու մարդիկ նախընտրեցին կաշառքը, ովքեր այսքան փչացրեցին ընտրական ինստիտուտը, հանրությանը զրկեցին ընտրելու իրավունքից, սեփական քվեով փոփոխություն իրականացնելու համոզմունքից, արժեքների անկումն ու աղքատացումը մարդու մոտ ստեղծում են ձեռքբերովի անօգնականություն, որոշում կայացնելու անընդունակություն, ինչի արդյունքում էլ ունենք , այն ինչ ունենք:
Այ, եթե Արթուր Գեւորգյանը կարողանա խոսել այս իրականության ծնող պատճառների մասին, որի հետեւանքներից մեկն էլ, ի դեպ, ինքն ու ՀՀԿ-ականներն են , նոր այն ժամանակ կարելի կլիներ իրեն սրբերի շարքը դասել, մնացածներին՝ անբարոների:
Անի Սահակյան
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»