USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 16 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Սերժ Սարգսյանն իր մոտ է կանչել Միհրան Պողոսյանին եւ բաց տեքստով ասել «Ժողովուրդ»
2017-04-19 13:38:00
Տպել Տպել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Իշխանական վերնախավում ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին որեւէ դեպքում՝ չեն ցանկանում կրկին գործադիրում տեսնել: Ու քանի որ նա ԱԺ այս ընտրություններում Երեւանի թիվ 1 ընտրական տարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել էր պատգամավորի թեկնածու եւ ստացել էր բավարար թվով ձայն, կգործուղվի խորհրդարան:

Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները՝ Միհրան Պողոսյանին օրերս իր մոտ է կանչել Սերժ Սարգսյանը եւ շատ բաց տեքստով ասել, որ գործադիրում նրա պաշտոնավարումը հաշված ամիսներ կարող է տեւել, ուստի լավ է, որ նա բավարարվի պատգամավորի կարգավիճակով:

Պողոսյանն էլ ցանկություն է հայտնել լինելու ոչ թե սովորական պատգամավոր, այլ գոնե խորհրդարանական հանձնաժողովներից մեկի նախագահ: Նախկին ԱԱԾ-ական Մ. Պողոսյանը ցանկացել է գլխավորել պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը, սակայն նրան բացատրվել է, որ դա անհնար է, քանի որ նաունը կապված է օֆշորային սկանդալի հետ, ինչի պատճառով, հիշեցնենք, նա հրաժարական տվեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս նյութը դիտել են - 3008 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook