USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 16 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ովքեր են ընտրություններից հետո կանգնել փաստի առաջ Hayeli
2017-04-20 14:49:00
Տպել Տպել

Ապրիլի 2-ի ընտրությունները բախտորոշ եղան ՀՀԿ-ականներից շատերի համար։ Ռեյտինգային ընտրակարգը, որն առաջին անգամ փորձարկվեց այս ընտրություններին, դարձավ ոմանց գլխացավանքի պատճառ։ Սերժ Սարգսյանը իշխանության վերարտադրության ու կուսակցության շատ ձայներ հավաքելու նպատակով չմերժեց որեւէ մեկի, պատգամավոր դառնալու ցանկություն ունեցող-չունեցողներին, բոլորին ընդգրկեց ռեյտինգային ցուցակներ, որպեսզի ձայն բերեն իշխանություններին։ Մեծ մասը քաշվեց, քանի որ խորհրդարանի տեղերը սահմանափակ չեն ու նոր Ընտրական օրենսգրքի ու Սահմանադրության համաձայն նախկին 131 պատգամավորների փոխարեն ապագա խորհրդարանը կունենա 101 պատգամավոր եւ գումարած ազգային փոքրամասնության 4 պատգամավորները։

Բայց կան ակնհայտ «քցվածներ», որոնք բոլորովին այլ ակնկալիքներով էին մտել ընտրապայքարի մեջ, իսկ ընտրություններից հետո կանգնել են փաստի առաջ։ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն իր ղեկավարած մարզում ռեյտինգային ընտրակարգով թեկնածություն է առաջադրել եւ լավ ցուցանիշ գրանցել։ Այս ընտրատարածքում անցողիկ երկու թեկնածուները Կարեն Բոթոյանն ու Ռաֆիկ Գրիգորյանն են։ Բայց վերջինս ամենեւին պատգամավոր դառնալու ցանկությամբ չի առաջադրվել, նրան կուսակցությունն է պարտադրել, որպեսզի մասնակցի ընտրություններին ու վարչական լծակների գործադրմամբ շատ ձայներ հավաքի։ Հիմա Ռաֆիկ Գրիգորյանը կանգնել է փաստի առաջ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել են, որոշում է կայացվել, որ Գեղարքունիքի մարզպետ կնշանակվի Կարեն Բոթոյանը, նա շինանյութի բիզնեսով զբաղվող Սերգեյ Մանուկյանի փեսան է, տպավորիչ հաղթանակ է տարել, ցանկանում է մարզպետ դառնալ։ Այս փաստը ծանր է տանում Ռաֆիկ Գրիգորյանը, ինչը կարելի է նկատել նրա հարցազրույցներից։ Գրիգորյանը լրատվամիջոցների հետ վերջին օրերին անընդմեջ հերքում է այդ լուրերը, միեւնույն ժամանակ պատգամավոր դառնալու ցանկության մասին ասում․«Ցանկությունը թողենք մնա, մեր ցանկությունները քաղաքական կատեգորիա չեն, ինչպես որոշի կուսակցությունը, այդպես էլ կլինի»։

Այսինքն մարդը լրիվ ուրիշ նպատակներով է առաջադրվել, արդյունքում ուրիշ բան է ստացվելու։

Մյուս «քցվածը» Ջրային պետական կոմիտեի ղեկավար, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն է՝ Բուլկի Արամը։ Նրան նույնպես առաջադրել էին Կոտայքի մարզում կուսակցությանը ձայն բերելու համար, սակայն չհաջողացրեց, որովհետեւ ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուներից Կոտայքում նա երրորդն է, իսկ հիմա այլեւս Գործադիր վերադառնալու շանսեր չունի, քանի որ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ցանկանում Արամ Հարությունյանին տեսնել իր կաբինետում։ Քցվածների շարքում են նախկին ԲՀԿ-ականները, հատկապես նրանցից երկուսը՝ Մուշեղ Պետոյանն ու Մարտուն Գրիգորյանը։

Աշնանը Պետոյանը ՀՀԿ-ի կողմից առաջադրվեց Արթիկի քաղաքապետի թեկնածու, բայց ՀՀԿ-ն չաջակցեց Պետոյանին ու քաղաքապետ ընտրվեց Մխիթար Վարագյանը։ ՀՀԿ-ում խոստացան Պետոյանի սիրտը շահել ու ամիսներ անց ընդգրկեցին Շիրակի մարզի իրենց ռեյտինգային ցուցակում։ Պետոյանի բախտը կրկին չբերեց, նա ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուներից չորրորդն է։ Մեզ տեղեկություններ են հասել, որ նա կնշանակվի Շիրակի մարզպետ, կփոխարինի ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանին։ Առաջիկայում չորս մարզպետի փոփոխություն կլինի։

Մարտուն Գրիգորյանի հարցն ավելի բարդ է։ Գյումրիի քաղաքապետի ընտրություններից ՀՀԿ-ն նրան հետ պահեց և առաջադրեց Սամվել Բալասանյանի թեկնածությունը, խոստացան, որ Մարտուն Գրիգորյանին պատգամավոր կդարձնեն։ Ընտրությունների արդյունքներով Շիրակի ՀՀԿ թեկնածուների մեջ Մարտուն Գրիգորյանը երրորդ տեղն է զբաղեցնում, նախապես չէր պլանավորվել, որ Ֆելիքս Ցոլակյանը պետք է պատգամավոր դառնա, նա կրկին առաջադրվել էր ձայն բերելու նպատակով, այժմ որոշումը փոխվել է ու Մարտուն Գրիգորյանի ապագան անորոշ է։

Շարունակությունը՝ այստեղ

Այս նյութը դիտել են - 2877 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook