- 2025-02-28 10:22:00Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը
- 2025-02-28 09:50:00Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan
- 2025-02-27 11:11:00SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Կառավարության վերջին նիստի ժամանակ, նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը, վարչապետ Կարեն Կարապետյանը դժգոհություն է հայտնել մարզերում և համայնքներում աղբահավաքության և սանիտարական մաքրման աշխատանքների որակից.
Վարչապետը հայտարարել է, որ վիճակը շատ վատ է՝ ուղղակի ողբերգական, այն աստիճանի, որ, օրինակ, Սևանա լճի շրջակայքում զբոսաշրջիկ տանելը ամոթ է. «Անհրաժեշտ է արձանագրել, որ մեծ մասամբ մարզպետերի, համայնքների ղեկավարների տարիների ընթացքում վատ աշխատանքի, թերացումների, իսկ շատ դեպքերում նաև իրենց պարտականությունների ուղղակի չկատարման արդյունքում ունենք այս վիճակը։ Վերջիններս պատասխանատու են ոչ միայն ընթացիկ աղբահավաքության ու սանիտարական մաքրման պատշաճ կազմակերպման համար, հատկապես ստեղծված վիճակը շտկելու, եղած աղբակույտերը, ցրված աղբը հավաքելու և տեղափոխելու, անկանոն շահագործվող աղբավայրերը փակելու համար։ Հետևաբար, այս բոլոր խնդիրների լուծումը պետք է ներառել մարզպետերի, համայնքների ղեկավարների հետ համատեղ մշակվող մարզային և համայնքային ծրագրերում»,- հայտարարել է Կարեն Կարապետյանը և ազդարարել «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկը:
Նրա խոսքով՝ աղբանոցները զբաղեցնում են առավել քան 430 հեկտար տարածք: Առկա է դրանց պատշաճ հսկողության բացակայություն, քաղաքների և գյուղերի աղբահանման և մաքրման աշխատանքները թերի են, ճանապարհների և ճանապարհամերձ հատվածներում աղբի կուտակումներ կան և այլն։ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ արդարադատության նախարարին՝ 2-ամսյա ժամկետում քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան օրենսդրական առաջարկություններ աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում իրավախախտումների խիստ վարչական տույժեր նշանակելու վերաբերյալ:
Կարեն Կարապետյանը նաև հանձնարարել է ոստիկանության պետին 1-ամսյա ժամկետում ապահովել չսահմանված կամ չնախատեսված տեղերում ու վայրերում աղբ թափելու դեպքերը ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության ուժերով կանխարգելումը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ 1-ամսյա ժամկետում մարզպետերի, համայնքների ղեկավարների հետ համատեղ մշակվող մարզային և համայնքային ծրագրերում հստակ սահմանել աղբահանության և համայքներում սանիտարական մաքրման ոլորտին վերաբերող միջոցառումներ և դրանց կատարման նկատմամբ սահմանել խիստ հսկողություն:
Կառավարությոն նիստից մի քանի ժամ անց ոստիկանության կողմից տարածվեց հաղորդագրություն, որտեղ խիստ զգուշացնում է, որ հետամուտ է լինելու Հայաստանում շրջակա միջավայրն աղտոտելու, աղբը չնախատեսված տեղերում լցնելու երեւույթի կանխմանը, հարկ եղած դեպքում օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկելուն: Ոստիկանությունը կոչ է արել քաղաքացիներին նաև միանալ «Մաքուր Հայաստան» նախաձեռնությանը:
Ի դեպ, հատկանշական է, որ Կարեն Կարապետյանը աղբահանության վերաբերյալ իր հանձնարարականները անձամբ Վովա Գասպարյանին էր ուղղել, ով այսօր ներկա էր կառավարության նիստին: Շատ դեպքերում ոստիկանապետն անձամբ ներկա չի լինում նիստին, բայց այդ օրը գնացել էր: Նիստի ժամանակ ոստիկանապետի և վարչապետի միջև խորհրդանշական երկխոսություն ծավալվեց.
«Պարո՛ն Գասպարյան, այսօր դեռ չունենալով տույժ-տուգանք, ուղղակի մեր ոստիկանության գործընկերներին խնդրում ենք մաքսիմալ կանխարգելման միջոցառումներ, ոնց պատկերացնում եք, բռնում եք, ասում եք՝ լսի, հավաքի գնա: Մենք 10 օր հետո ուրիշ ռեժիմ ենք ունենալու»:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն արձագանքեց, թե չեն կարող այդպես անել: «Սակայն այստեղ ամենակարևոր խնդիրն այն է՝ որտեղ հիմա արդեն կեղտոտ ա, բոլորը միանգամից վերսկսվեն այդ աշխատանքները: Եթե պետք ա օժանդակել, բայց մաքրել ոստիկանին դժվար կլինի էն դեպքում, երբ բերում ա, մեքենայի թափքը բացում ա, աղբը թափում ա տռասայի վրա, մոտենա ասի՝ Դուք տուգանվում եք և այլն: Մենք ապարդյուն խոսակցություն ենք ստեղծում: Բայց մենք արդեն սկսում ենք»,- հայտարարեց Վլադիմիր Գասպարյանը:
Եվ ահա բառացիորեն մի քանի ժամվա ընթացքում Վովա Գասպարյանը ուղղակիորեն կատարեց վարչապետի հանձնարարականը: Հանձնարարականի օպերատիվությունը ուշագրավ է այն առումով, որ աղբահանությամբ վերահսկողությունը, որպես կանոն, երբևէ չի եղել և այսօր էլ չի համարվում ոստիկանության ուղղակի գործառույթը: Սա ավելի շատ տեղական ինքնակառավարման մարմինների հսկողության տիրույթում գտնվող գործառույթ է, նրանք անգամ տուգանքներ կիրառելու ֆունկցիա ունեն: Բացի այդ, նախկինում կային խոսկցություններ, որ ապօրինի խրոնիկ աղբավայրերը գոյանում են ոստիկանների գիտությամբ և համաձայնությամբ, հակառակ պարագայում բեռնատարով ճանապարհներին աղբ թափողները վաղուց բռնված կլինեին:
Շարունակությունը՝ այստեղ

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur







