- 2025-02-28 10:22:00Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը
- 2025-02-28 09:50:00Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan
- 2025-02-27 11:11:00SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Նախօրեին կառավարության ընդունելությունների տանը հանդիսավոր պայմաններում տեղի է ունեցել նորընտիր պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը:
Ընդհանուր անցուդարձի մեջ որպես քաղաքական հայտարարություններ թերևս կարելի է պարզաբանումները ինքնաբացարկների սկանդալի առնչությամբ: Իվետա Տոնոյանն ասել է, որ իրականում եղել է պայմանավորվածություն, որ թեկնածուները պետք է որոշակի քանակությամբ ձայներ ապահովեն «Ծառուկյան» դաշինքի համար, հակառակ պարագայում նախապես դրվել է պայման, որ ինքնաբացարկ են ներկայացնելու. «Մանդատից հրաժարվողները բոլորն էլ այդ դիմումները գրել են և ստորագրել են: Եթե իրավապահ մարմինների մոտ նման ցանկություն առաջանա, նրանք կարող են մեկ ձեռագրաբանական ուսումնասիրութամբ դա պարզել: Մարդիկ դիմումների բովանդակության մասին են շատ լավ տեղեկացված եղել և, բնականաբար, առանց նրանց ցանկության չէր կարող այդ ամեն ինչը տեղի ունենալ»,- նշել է նա:
Խոսնակը նաև ասել է, որ իրենք խնդիր չունեն ինքնաբացարկներից հրաժարված և մանդատներ ստացած պատգամավորների հետ համագործակցության եզրեր փնտրել: Հակառակը՝ նրանք պետք է մտահոգվեն կամ փորձեն դաշինքի հետ համագործակցել: Ի դեպ, Ծառուկյանը մանդատ ստանալու չի գնացել:
ՀՅԴ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն էլ հայտարարել է, թե ՀՀԿ-ի հետ կոալիցիայի տեքստն արդեն պատրաստ է և Շուշիի հաղթանակների տոնից հետո կստորագրվի:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասել է, որ կուսակցության առաջիկա ԳՄ նիստում կքննարկվի ԱԺ-ում պարտականությունների և պաշտոնների բաշխման հարցը:
Դիտարկմանը, թե ԱԺ նախագահի պաշտոնում շրջանառվում է հենց նրա անունը նման քննարկումներ եղե՞լ են, Շարմազանովը պատասխանել է. «Նման հարց չի քննարկվել: Ո՛չ նախագահ, ո՛չ փոխնախագահ, ո՛չ հանձնաժողովի նախագահ, ո՛չ խմբակցության ղեկավարի հարց չի քննարկվել»:
Իսկ մնացածը, ինչպես կասեր հայտնի հերոսը, էկզոտիկա է.
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգական Կարինե Պողոսյանը, Աբրահամյանի հրաժարականից հետո լքեց ՀՀԿ-ն և այս անգամ պատգամավոր է դարձել «Ծառուկյան» դաշինքից պատգամավորի վկայականը ստանալուց առաջ կցկտուր պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին: Հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում իր գործունեությունն ԱԺ-ում որպես ընդդիմադիր, չէ՞ որ նախորդ ԱԺ-ում նա բացառապես կողմ է քվեարկել, իսկ հիմա դե՞մ է քվեարկելու պատասխանեց. «Ընդդիմություն դեռ չի նշանակում դեմ»:
Իսկ ի՞նչ է նշանակում ընդդիմություն. «Ընդդիմուություն նշանակում է, որ դու կողմ եք քվեարկում ընդդիմության ծրագրերին, յուրաքանչյուր դաշինք, կուսակցություն ունի իր ծրագրերը, որով հանդես կգա խորհրդարանում: Եթե նախագծերն այնպիսին են, որ պետք է ծառայեն այս երկրին, այս պետությանը, ապա ինչի՞ մենք պետք է դեմ քվեարկենք»,- պատասխանեց տիկինը: Նա հավանաբար չգիտի, որ ընդդիմության նախագծերը հնարավոր է անգամ չհասնեն քվեարկության և երբեմն էլ սեփական դաշինքի ծրագրին կողմ քվեարկելու համար պետք է դեմ քվեարկել իշխանության ծրագրին: Տեխնիկական հարց է, երևի ժամանակի ընթացքում կսովորի:
Տիկինը նաև ասել է, թե ՀՀԿ-ից դուրս է եկել ոչ թե Արգամիչի դրդմամբ, այլ սեփական կամքով: Ժամանակին սույն տիկինը, երբ դեռ Արտաշատի դպրոցներից մեկի տնօրենն էր և առաջին անգամ որպես թեկնածու ներգրավվել էր ՀՀԿ ցուցակում, մեր կայքին տված հարցազրույցում հպարտությամբ ասում էր, որ ինքը ոչ մի խնդիր չունի, իր դպրոցի 99 տոկոսն էլ ՀՀԿ-ական են: Բայց դե ժամանակի հետ շատ բան է փոխվեւմ, ռուսները կասեին՝ սկեմ չորտ նե շուտիտ:
ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, որի երազած պաշտոնի փոխարեն մանդատ ստացավ, հայտարարել է անակնկալ է պատրաստել և շատ հետաքրքիր օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալու խորհրդարանում:
«Ես անելու եմ անակնկալ, շատ հետաքրքիր օրենսդրական նախաձեռնություն է լինելու, որի մասին հիմա չեմ ուզում բարձրաձայնել»,- ասաց նա՝ հավելելով, որ օրենսդրական նախաձեռնությունը դատաիրավական ոլորտին է վերաբերելու:
Իսկ թե ինչքան փող է ծախսել մանդատի համար, Միհրան Պողոսյանը չի ասել. «Նորից ու նորից ուզում եմ ասել, որ ընտրությունների վրա գումարներ ծախսել է Հանրապետական կուսակցությունը սահմանված կարգով, ինչքան որ պետք է ծախսվեր: Գոյություն ունի համապատասխան չափ, և ՀՀԿ-ն այդ չափով ծախսել է»: Հասկացա՞ք՝ ի՞նչ ասաց գեներալը՝ ոչ մի ընտրակաշառք, Շուրա՛, արդար քվեներ, մաքուր հաղթանակ:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդի ՌոբերտՍարգսյանին /նա Միհրան Պողոսյանից 8 հազար ձայն ավել էր ստացել/ վրդոհվեցրել է դիտարկումը, թե քաղաքապետի վարչական ռեսուրսների ներդրման շնորհիվ է շատ ձայներ հավաքել:
«Ո՞վ է ասում, բա մյուսները ո՞նց են ձայն հավաքել, իմ աշխատանքի շնորհիվ են այդ ձայները»,- ասել է նա: Ռոբերտ Սարգսյանը նախորդ 5 տարվա ընթացքում ԱԺ-ում ոչ մի հարց չի բարձրացրել, որևէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել, ելույթներ չի ունեցել, ի՞նչ աշխատանք է կատարել: Ռոբերտ Սարգսյանը պատասխանել է, որ նախագծեր է ներկայացրել և հանձնաժողովներում ու լիագումար նիստերին է մասնակցել: Բռավո՜, մաե՛ստրո, մարդը բոլորից թաքուն է աշխատել՝ գաղտնի, միայն ընտրողներն են այդ մասին իմացել, ուրիշ ոչ ոք:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ ՎարդանՂուկասյանին հարցրել են, թե ինչ կարող է ասել դաշինքում տեղի ունեցող խմորումների և ինքնաբացարկների սկանդալի մասին.
«Դեռ ժամանակը չէ ինձ էդպիսի հարցեր տալու, հետո ես կհասկանամ՝ ինչ է կատարվում, նոր կխոսեմ: Ես տեղյակ չեմ՝ ինչ է կատարվում, Հայաստանում չէի,- ասել է նա և ավեկացրել,- խիղճս չեմ կորցնելու, լինելու եմ էնպիսին, ինչպիսին միշտ եղել եմ»: Հիմա ԲՀԿ-ում և ոչ միայն այնտեղ, բոլորն ուզում են հասկանալ՝ Ղուկասյանը խիղճը չկորցրա՞ծ է արել այդ հայտարարությունը, թե՞ հակառակը:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննսիյանը վերադարձել է ԱԺ, սակայն լրագրողների հարցերին նա չի պատասխանել, որովհետև ձայնը կտրված է եղել:
ԱԺ փոխնախագահ Հերմինե նաղդալյանը, անդրադառնալով իր տեղը երիտասարդ սերնդին՝ Արփինե Հովհաննիսյանին զիջելու մասին հարցին, ասել է. «Հակասություններ չկան ավագ ու երիտասարդ սերնդի միջեւ։ Հակառակը, մենք մեր երիտասարդ սերնդի հետ փոխանակում ենք մեր փորձը, մենք մեր գիտելիքներն ենք տալիս, օգնում, աջակցում, ինչի՞ համար պիտի դժվար լինի, եթե Ձեր փոխարեն գա ավելի երիտասարդ լրագրող, դժվա՞ր եք տանելու»,– ասել է նա՝ վստահեցնելով, որ խանդով չի վերաբերվում պաշտոններին հավակնող երիտասարդ ՀՀԿ–ականներին։ Տեսա՞ք՝ ինչքան մեծահոգի է տիկին Նաղդալյանը, իսկ դուք ասում եք՝ նա չի ուզում ունեցածից հրաժարվել:
Շարունակությունը՝ այստեղ

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


