USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 16 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Շնորհավորում եմ շարադրությունների հանրապետական մրցույթի հաղթողներին
2017-05-05 21:20:00
Տպել Տպել


Մայիսյան եռատոնին նվիրված ստեղծագործական շարադրությունների` Արցախի հանրապետական մրցույթին մասնակցած Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ հումանիտար դասարանի իմ աշակերտուհիներն արժանացան մրցանակային 1-ին /Անդրյան Անգելինա/ և 2-րդ տեղերի /Արզումանյան Լադա, Կարապետյան Արմինե/: Դպրոցից իր մասնակցությունն էր ցուցաբերել նաև 10-րդ դասարանի աշակերտուհի Տաթև Ղահրամանյանը` ապահովելով 3-րդ տեղ /դասավանդող ուսուցչուհի Վ. Իսրայելյան/:
Ուրախ եմ, որ այս անգամ էլ ունեցանք հաղթողներ, բայց ամեն անգամ մի նոր հաջողության արդյունքում նորովի եմ հայտնաբերում ուսուցչի մասնագիտության նրբին գեղեցկությունը, որ երբեմն տանում է մանկավարժիս մի նոր աշխարհ: Այնտեղ մաքուր ու ազնիվ հոգիներ կան ամբարված, սևեռված հայացքներ` հասկացված, գուցե և չհասկացված երբեմն, բայց ամեն օր` նորը գտած ու նորովի բացահայտած:
Ու այս նորի մեջ ես փորձում եմ մի նոր հայացքով նայել նրանց, որ հաղթող են, և ուզում եմ գտնել բանալին հաղթության...Փնտրում եմ էջ առ էջ, բացում թերթիկներն անցած օրերի, սերտում խոսքերը նրանց շուրթերի, որ գիր են դարձել, դողացող սրտով շարվել ձեռագիր: Անցած օրերի ապրումների մեջ` իրենց ստեղծագործական մտքերով մե՛կ սահմանին են տեսնում իրենց` զինվորական կյանքով, մե՛կ արկերի տակ են երևում հանկարծ, որ մահ է բերում, ավեր ու աղետ, մե՛կ հեռվից եկող կրակահերթերն են ձուլվում դասերին...
«Ապրում եմ աշխարհի տարբեր երկրների մարդկանց նման, բայց բոլորի մոտ չկա իմ մեկ օրվա ապրած սարսափը: Ես չեմ սնվում այդ սարսափով, ես չեմ վախենում այն ամենից, ինչ միմիայն իմ երկրում է ակնկալվում: Ես չեմ փախչում շատերի նման, ապրում եմ իմ աղքատիկ քաղաքում, հայոց հողի վրա, իմ տանը` իմ զինվորի թիկունքում, և թող նա իմանա, որ ինքն էլ պաշտպան ունի, աջակցող» /Անդրյան Անգելինա/:
«Ես պատրաստվում եմ ապագայում իմ պարտքը մատուցել հայրենիքիս` կանգնել այն դիրքում, որտեղ եղել են մեր հերոս տղաները, պահել այն դիրքը, որ արյունով են պաշտպանել, ու թշնամուն ապացուցել, որ «առյուծն առյուծ է, լինի էգ թե որձ»: Միշտ պատրաստ եմ իմ քնքուշ ձեռքերով բռնել սառը զենքը ու թեկուզ կյանքովս` տեր կանգնել այս հողին» /Կարապետյան Արմինե/:
«Ապրելով այստեղ` ես դարձել եմ հերոս, հերոս, ով ուզում է աշխարհին ցույց տալ, որ կա մի փոքրիկ երկիր, որտեղ յուրաքանչյուր մարդ հերոս է իր ապրելու և դիմանալու ունակությամբ: Ես ուզում եմ ասել, որ կա մի երկիր, որ հասցրել է իր իմաստության չնչին մասը ցույց տալ, բայց այն դեռ դուրս կհորդի ու կպայթեցնի ամբողջ աշխարհը: Ես ուզում եմ լինել միշտ նրա գրկում, համբուրել նրա սրբացված խաչքարերը, արժանանալ սուրբ նահատակների արյամբ օծված հողին» /Արզումանյան Լադա/:
Նոր սերնդի հայրենասիրական դաստիարակությանն ուղղված այս ամենամյա մրցույթին մասնակցում են զինվորականներն ու դպրոցականները, անցկացվում է Պաշտպանության բանակի և կրթության ու գիտության նախարարությունների կողմից: Դպրոցականների շրջանային փուլն իրականացվում է կրթության ոլորտի վերահսկողության ներքո: Մասնակից աշակերտներին առաջարկվում է համապատասխան խորագրի տակ հանձնարարված վերնագրերի ընտրություն կատարել և շարադրել իրենց ստեղծագործական մտքերը: Շրջաններից հանրապետական փուլ ներկայացված շարադրությունները համապատասխան հանձնաժողովում ընդգրկված մասնագետների կողմից ստուգվում են Ստեփանակերտում:
Առանձնակի շնորհավորանքս մրցանակակիր զինվորականներին, Արցախի տարբեր շրջանների հաղթող դպրոցականներին և դասավանդող ուսուցիչներիս, ովքեր մայիսի 8-ին հրավիրված ենք` Պաշտպանության բանակի շտաբի խորհրդակցությունների դահլիճում մասնակցելու շարադրությունների մրցույթի հանրապետական փուլի արդյունքների ամփոփմանն ու պարգևատրությանը:
Նատաշա Պողոսյան

Այս նյութը դիտել են - 3735 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook