- 2025-02-28 10:22:00Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը
- 2025-02-28 09:50:00Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan
- 2025-02-27 11:11:00SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հայաստանի քաղաքական դաշտը վաղուց մնացել է մուլտիպլիկացիայի մակարդակին, մի մեծ տարբերությամբ, որ քաղաքական մուլտ հերոսների պրիմիտիվությունը էկրանի մոտ չի պահում անգամ մեկ տարեկան երեխաներին:
Անաշխատունակ Ազգային ժողովում լրագրողների հետ առանձնապես շփման ոչ սիրահար Լեւոն Զուրաբյանի ճեպազրույցի ներկայանալու փաստն ինքնին արտասովոր էր: Բայց նա պարզվեց՝ հրաժեշտի ցերեկույթի է վերածել այդ բրիֆինգը ու վերջին ուժով խայտառակել երբեմնի տիտղոսակիր ընդդիմության դափնին չզիջող ՀԱԿ-ին:
«ԱԺ-ի մեր վերջին ասուլիսն է, եկել է հրաժեշտի պահը: Ես մի քիչ ավելի լիրիկական զեղումներով եմ մոտենում այս ամեն ինչին: Կանադական հոկեիստները, պրոֆեսիոնալները խաղում էին մինչեւ վերջ, երբ նույնիսկ պարտվում էին 7:0 հաշվով: Մենք պարտվել ենք մի խաղ, որտեղ դատավորը ծախված է: Նման խաղում պարտվելը ո´չ ամոթ է, ո´չ նվաստացուցիչ, այլ ես կասեի պատվաբեր, անկախ այդ անհավասարության մենք մեր կռիվը տվեցինք եւ շարունակելու ենք տալ»,- իր խոսքն այսպես է սկսել ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԱԺ-ի 5-րդ գումարման խորհրդարանի վերջին ճեպազրույցի ժամանակ՝ շնորհակալություն հայտնելով լրագրողների համատեղ աշխատանքի համար:
Իսկ նոր կռիվը, պարզվում է, ուրիշ բան չի լինելու, քան մրցակից քաղաքական ուժերին ծաղրելն ու անվանարկելը: Թիրախում Երևանի ավագանու ընտրությունների հավակնորդներն էին: Հենց նրանց մասին էլ Զուրաբյանն ասաց. «Երևանի ավագանու ընտրությունները մուլտֆիլմեր են հիշեցնում: Շռեկի, Չիպոլինոյի, Ձյունանուշիկի հետ պայքար է, որում հաղթելու է գլխավոր մուլտիպլիկատորը, ընդ որում, այդ մուկլտիպլիկատորը Դիսնեյի տաղանդը հաստատ չունի: Բացի փչացնելուց, նա լավ բան չի ստեղծում»:
Իհարկե, Լեւոն Զուրաբյանի խոսքերի ճշմատացիությունը կասկածի տակ դնելն անիմաստ է, քանզի փչացնելու հարցում տառապանքը փորձ ունի. Սերժ Սարգսյանի ձեռամբ ՀԱԿ-ը ներքաշվեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումներ կոչվող ֆարսի մեջ, իսկ ընտրություններին ընկավ, փաստորեն, իր ձեռքերով լարած թակարդը, մինչդեռ մեծ հույսեր կային, որ իշխանությանը մեծ կոնսենսուսի ու Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ անգնահատելի աջակցության համար ՀԱԿ-ը Սերժ Սարգսյանինց կստանար իր հասանելիք նվազագույն շեմը ԱԺ-ում:
Եղավ այն, ինչ եղավ, ՀԱԿ-ը դարձավ ժամկետանց:Այս պարագայում Լւոն Զուրաբյանին այլ բան չի մնում, քան ավելի երիտասարդ դերակատարներին ծաղրելն է ու անցյալը հիշելը: Լեւոն Զուրաբյանը հիշեցրեց, որ ՀԱԿ-ը 7 հոգով մուտք գործեց խորհրդարան, բայց շատ արագ կարողացան իրենց շուրջ համախմբել շատ սկզբունքային պատգամավորների, հասան նրան, որ ոչ իշխանական ուժերը միավորվեցին .«Ինչքան էլ փորձենք քննադատել, բայց այդ քառյակը կարողացավ լուրջ գործընթացներ տանել հանրապետությունում, լավ էլ նեղեց իշխանություններին, կարողացանք կառավարության հրաժարական պարտադրել»:
«Անտակտ հումոր», – այսպես է արձագանքել «Ելք» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Արամ Սարգսյանը ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե Երևանի ավագանու ընտրությունների մասին հնարավոր չէ լուրջ խոսել, քանի որ այն «ոնց որ լինի Շրեկի, Չիպոլինոյի և Ձյունանուշիկի միջև պայքար, որում հաղթելու է գլխավոր մուլտիպլիկատորը»։ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդի խոսքով՝ «որպեսզի գլխավոր մուլտիպլիկատորը չհաղթեր, եթե իրենք այդպես են մտածում, թող իրենք իրենց թեկնածուին առաջադրեին»։
«Իսկ ես նրան անուններ չէի կպցնի։ Պիտի ասեմ, որ անտակտ հումոր է՝ մարդկանց անվանարկել արտաքինի համար։ Ես էլ իրեն կարող եմ մուլտֆիլմի հերոսի նմանեցնել, բայց չեմ իջնի այդ մակարդակին», – ասաց Արամ Սարգսյանը։
Էդմոն Մարուքյանն էլ ասել է. «Իմ արձագանքը սա կլինի` մենք «Նու պագադի»-ի ճեպազրույցը չենք մեկնաբանի»:
Գուցե մխիթարվենք ու հուսանք, որ մեր քաղաքական այրերը «ծիտիկ,ծիտիկ մոտ արի» ոտանավորի փոխարեն մակարդակին դեռ չեն իջեցրել քաղաքական կոչվող կատակերգությունը:
Անի Սահակյան

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


