USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 16 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Կարեն Կարապետյանի դեմ գործողությունները կսկսվեն աշնանը. նրան կճանապարհեն Մոսկվա Politik
2017-05-12 00:25:00
Տպել Տպել

«Politik»-ը գրում  է

Հանրապետության Նախագահի նստավայրում երեկ Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության միջև ստորագրվեց քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագիր, որը կգործի մինչև 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:
Սրանով սկիզբ դրվեց քաղաքական մի նոր պրոցեսի, որի ավարտին իշխանությունը վերջնականապես կհայտնվի Սերժ Սարգսյանի ձեռքին: ՀՅԴ-ն նոր դերակատարում ունի:
Ինչպես մենք արդեն նկատել էինք, ՀՅԴ-ն այս անգամ օգնելու է նախագահ Սերժ Սարգսյանին հեռացնել համակարգից Կարեն Կարապետյանին:
Կարեն Կարապետյանի դեմ իրականացվելիք դավադրության սցենարն արդեն իսկ պարզ է:
Նրա դեմ հակաքարոզչությունը կակտիվանա հատկապես աշնանը:
Մինչ 2018 թվականը պետք է ստեղծվի տպավորություն, որ երկրի բոլոր դժբախտությունների համար մեղավոր է գործող կառավարությունը: Եվ երբ նախագահի լիազորությունների ավարտից հետո, ըստ օրենքի կառավարությունը հրաժարական կտա, Կարեն Կարապետյանին կտեղեկացնեն, որ հանրությունը դժգոհ է իրենից ու որոշում է կայացվել չվտանգել երկրի անվտանգությունը: Իհարկե, նրա հրաժարականից հետո կհայտարարեն, որ նա դեռ անելիք ունի և իր տեղը ունի իշխանական համակարգում, սակայն դա միայն կլինի սրտահովանք գնացող վարչապետի համար, որպեսզի նա հանգիստ հեռանա իր զբաղեցրած աթոռից:
Այս պլանի իրագործումից հետո ՀՅԴ-ն նոր պորտֆելներ կստանա, որպես հավատարիմ գործընկեր:
Եվ սա չի բացառել նաև ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը:
ՀՀԿ-ՀՅԴ հուշագրի ստորագրումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին Արմեն Ռուստամյանը չէր բացառել, որ 2018-ին ՀՅԴ-ին վստահվելիք գերատեսչությունները կարող են ավելացվել:

politik.am

Այս նյութը դիտել են - 3335 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook