USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 16 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ինչու «սարքեցին» Տարոն Մարգարյանի գլխին Hayeli
2017-05-15 09:18:00
Տպել Տպել

Երեւանի ավագանու ընտրություններն աննախադեպ ընթացք ունեցան, այդ ընտրության դեմ քննադատության գլխավոր պատճառը, անշուշտ, ոստիկանության բարբարոս գործողություններն են։ Մնացյած բոլոր միջոցները, որոնք կիրառվեցին հանուն ավագանու ընտրության, երկրորդում էին նախկին բոլոր համապետական ընտրությունների «զինանոցը», այսինքն՝ մեծ հաշվով որպես այդպիսին աշխարհացունց բան տեղի չի ունեցել։ Բայց կիրակի կայացած ընտրությունները քննադատում են բոլորը ու առանձնակի դաժանությամբ։

Մինչդեռ ՀՀԿ-ական քաղաքապետ Տարոն Մարգարյանի տեսակն ու գործունեությունը իրականության մեջ բոլորովին հակառակ տրամադրություն է առաջացնում, քան ցանկացած ՀՀԿ-ականի դեպքում։

Որպես «երեւանցի տղա» նա ընդունելի է լայն զանգվածների համար, նույնքան սրտացավ ու հոգատար նաեւ մայրաքաղաքի հարցում։ Բոլորն են հասկանում, որ գլոբալ ու մեծ շահեր հետապնդող երեւույթների, կառուցապատումների եւ նման տեսակ գործընթացների վրա նա երկրորդական ազդեցություն ունի, այդ հարցերը լուծվում են ավելի «վերեւներում», իսկ ինչ իրենից է կախված՝ համայնքների բարեկարգում, տրանսպորտի հարց, կանաչապատում եւ այլն, Տարոն Մարգարյանը սահուն քայլերով առաջ է տանում այս բոլոր հարցերի լուծումը։

Չի կարելի չնկատել նաեւ երեւանցիների ստվար զանգվածի սերն ու համակրանքը ՀՀԿ քաղաքապետի թեկնածու եւ արդեն իսկ վերընտրված քաղաքապետի հանդեպ, հետեւաբար ում-ում, բայց նրան հեչ պետք չէր այդպիսի աղմուկ-աղաղակ, այդպիսի վայրագություններ ու Տարոն Մարգարյանին ցուցադրական աջակցություն, որոնք թույլ տվեց ոստիկանությունը ընտրությունների ժամանակ։

Ամենաաղմկոտ իրադարձությունը, ըստ էության, Ավանում Տարոն Մարգարյանի շտաբում տեղի ունեցածն էր, երբ քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը ընտրակաշառքի ցուցակներով ուղղորդման վերաբերյալ ահազանգի հետքերով ժամանել էր այդ շտաբ եւ պահանջել ցույց տալ ցուցակները, որից հետո տեղի էր ունեցել քաշքշուկ: Այնուհետեւ ժամանել էր ոստիկանությունն ու նրան ուժով հեռացրել շտաբից:

Ոստիկանությունը զավեշտալի նրբերանգներ տվեց այդ միջադեպին, իր տարածած հայտարարության մեջ Զարուհի Փոստանջյանի արարքը որակել է ներխուժում եւ «իրավախախտումներ ծնող և դրանց կատարումը սադրող գործողություններ, որոնք կարող են ունենալ քրեաիրավական հետևանքներ»: Դրանից բացի ոստիկանության մի խումբ աշխատակիցներ ոչ տղամարդավայել կերպով քարշ տալով, բռնությամբ շտաբից հանեցին Փոստանջյանին եւ նրա դստերը, ով ուղեղի ցնցումով տեղափոխվեց հիվանդանոց։ Ոստիկանների ագրեսիվ գործողությունները աչք էին զարնում առաջին իսկ րոպեներից, ինչը որեւէ կերպ չէր ընկալվում։

Ինչ կարող էր փոխել մի ցուցակը, որի հանրայնացման դեմ կենաց-մահու կռիվ տվեցին ոստիկանության ներկայացուցիչները, մնում է անհասկանալի, քանի որ բառացիորեն դրանից երկու օր առաջ ՀՀԿ-ի շտաբերում Ելք դաշինքի ակտիվիստների նմանօրինակ բացահայտումից ՀՀԿ-ում առանձնապես չէին նեղվել ու փաստերը ներկայացրել էին իրենց օգտին։ Գուցե ոստիկանությունը գիտեր ավելին, քան մենք։

Չէ՞ որ Ելք-ի ներկայացուցիչները ՀՀԿ-ի շտաբից ոչ միայն սովորական ցուցակներ էին նախօրեին հայտնաբերել, շարունակությունը՝ այստեղ

 

Այս նյութը դիտել են - 3474 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook