USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 16 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ընտրությունները կեղծվել են, խախտումները համատարած են եղել, ոստիկանությունը խառնվել է ընտրական գործընթացին, բայց, մեկ է՝ ընդունում ենք. hayastan24
2017-05-15 18:55:00
Տպել Տպել

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով մայիսի 14-ին տեղի ունեցած ընտրություններին, ասաց, որ դրանց պաշտոնական տվյալները ձևավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների տված ձայների միջոցով:

«Ընտրական պրոցեսներն անցել են ընտրախախտումներով, համատարած ընտրակաշառքներ են բաժանվել, որոնք ունեցել են կազմակերպված բնույթ, և մեզ հաջողվել է ձեռք բերել անառարկելի փաստեր, որոնք ապացուցում են ընտրակաշառքի առկայությունը:

Ոստիկանությանը տրվել է ՀՀԿ-ի ձայները ապահովելու գործը:

Չնայած այս ամենին, «Ելքը» ճանաչում է ընտրությունների արդյունքները»:

Ահա այսպես: Եվ ուրիշ ոչ մի կերպ:

Ընտրությունները կեղծվել են, խախտումները համատարած են եղել, ոստիկանությունը խառնվել է ընտրական գործընթացին, բայց, մեկ է՝ ընդունում ենք:

Երևի հենց սա է այդքան երազած, շեփորահարած ինստիտուցիոնալ ընդդիմությունը:

Որին թույլատրվում է կծել, թռչել տանիքից տանիք, աղմկել, բոցաշունչ ելույթներ ունենալ, մի խոսքով՝ ամեն ինչ կարելի է, բայց մի  սահման կա, որը չպետք է անցնեն: Նրանք էլ չեն անցնում: Արդեն երկրորդ անգամ:

Վստահ ենք, այսուհետ էլ ցանկացած մակարդակի ընտրությունները լեգիտիմ են ճանաչելու:

Սա շատ է հիշեցնում «Կովկասի գերուհին» ֆիլմի այն հատվածը, երբ Մհեր Մկրտչյանը աղջկան փախցնելու վերաբերյալ Շուրիկին ասում է. «Հաշվի առեք, ավանդույթը պահանջում է, որ ամեն ինչ բնական երևա: Ոչ ոք ոչինչ չի իմանում: Հարսնացուն կարող է դիմադրել, կծել, ոստիկանություն կանչել, գոռալ, որ շրջկոմ կզանգի, բայց դուք այդ ամենին ուշադրություն մի դարձրեք. դա հին, գեղեցիկ ավանդույթ է»:

Նյութի աղբյուրը`Hayastan24.com

Այս նյութը դիտել են - 4740 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook