- 2025-01-16 18:18:00 Նիկոլ Փաշինյանը քողարկում է բանակի հանդեպ իր իրական վերաբերմունքը
- 2025-01-15 13:17:00Ի՞նչ կտա Հայաստանին Ռազմավարական գործընկերության մասին ԱՄՆ-ում ստորագրված կանոնադրությունը
- 2025-01-14 18:55:00Հերթական հարվածը՝ բանակին. Սուրեն Պապիկյանի ծպտունը կլսվի՞
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն այսօր «Ծառուկյան» դաշինքում տեղի ունեցած քննարկումից հետո հրապարակել է նոր խորհրդարանում դաշինքին հասանելիք խորհրդարանական պաշտոններում առաջադրվելիք թեկնածուների անունները: «Ծառուկյան» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը կղեկավարի Գագիկ Ծառուկյանը, ԱԺ երեք փոխնախագահների մեկի պաշտոնի համար կառաջադրվի Միքայել Մելքումյանի թեկնածությունը: Դաշինքին հասանելիք 3 հանձնաժողովների նախագահների պաշտոններում կառաջադրվեն Նաիրա Զոհրաբյանը, Վարդևան Գրիգորյանը և Վարդան Բոստանջյանը:
Ինչպես նկատեցիք` պոտենցիալ պաշտոնյաների ցուցակից բացակայում է Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, դաշինքի ցուցակի երկրորդ համար, մինչև վերջերս Ծառուկյանի «աջ ձեռքի» համարում ունեցող Իշխան Զաքարյանը, որը նաև նախընտրական շտաբի պետն էր: Զաքարյանն, ըստ էության, մեկուսացվել է Գագիկ Ծառուկյանի թիմից և լուսանցքային կարգավիճակ ունի: Նրան չի ներվում այն հանգամանքը, որ «Ծառուկյան» դաշինքում զվաղված է եղել Հովիկ Աբրահամյանի, երբեմն նաև` Ռոբերտ Քոչարյանի շահերի լոբբինգով: Ծառուկյանի համբերությունը վերջնականապես հատել է այն բանից հետո, երբ Զաքարյանը կազմակերպեց ինքնաբացարկի դիմումներից հրաժարված ու մանդատ վերցրած ութնյակի «բունտը»` էապես սասանելով ԲՀԿ առաջնորդի հեղինակությունը թե՛ թիմի ներսում, թե՛ Սերժ Սարգսյանի մոտ, որի հետ Ծառուկյանը համաձայնեցրել էր իր դաշինքի ապագա խմբակցության անվանական կազմը: Դատելով Նապոլեոն Ազիզյանի այսօրվա բարձր տրամադրությունից` կարելի է ենթադրել, որ նա ու գուցե «ըմբոստ ութնյակից» էլի ոմանք Ծառուկյանի կողմից «համաներվել» են և, այնուամենայնիվ, կպահպանեն իրենց մանդատները:
Ի վերջո, մեծ հաշվով, Ծառուկյան-Սարգսյան զույգի համար այնքան էլ էական չէ, թե որ «ութնյակը» կիրականացնի իր պայմանավորվածությունների կատարումը, մանավանդ՝ իրական այլակարծություն «Ծառուկյան» դաշինքում չի եղել ու չկա: Էականն` այն մարդուն պատժելն է, ով համարձակվել է խռովություն կազմակերպել դաշինքում, այն էլ` Սարգսյան-Ծառուկյան պայմանավորվածությունների դեմ, որոնք միայն առերևույթ են վերաբերում խորհրդարանական մանդատներին ու ավելի շատ շոշափում են ապագա իշխանության ձևավորման հարցը:
Փաստն այն է, որ Զաքարյանը ոչ միայն չստացավ ԱԺ փոխնախագահի պաշտոնը, այլ Ծառուկյանի կողմից կանխվեց Զաքարյանի միջոցով Հովիկ Աբրահամյանի լարած ինտրիգը, որի նպատակը` դաշինքում նախկին վարչապետի ստվերային ազդեցության մեծացումն էր: Ընդ որում, Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի միջոցով «խաղից դուրս» թողեց Իշխան Զաքարյանին, իսկ վերջինիս «կնքահայր» Հովիկ Աբրահամյանը հենց նախագահի շրջապատից ստացավ հստակ մեսիջներ, որ իշխանություն հետդարձի կամուրջներն այրված են:
1in.am
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»