USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
2024-10-17 14:55:00 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարելՇոու բիզնեսի ›››
Արխիվ
Օրվա Լուսանկար
«Ծռերը» պատռեցին ՀՀ ոստիկանության դիմակը
2017-05-19 16:03:00
Տպել Տպել

Թե ինչ արեցին «ԾՌԵՐԸ» հասկանում են ու կհասկանան միայն խելամիտ և իրավ ազգասեր մարդիկ, բայց լայն մասսաների համար ըմբռնելի նկարագրեմ էսպես՝
Ծռերը ունեցան քաջություն, կամք և պատրաստակամություն ԴԻՄԱԴՐԵԼՈՒ գործող իշխանությունների ճնշումներին, մինչդեռ ժողովրդի մեծամասնությունը չի գիտակցում անգամ ստրուկի իր կարգավիճակը ու իր բաժին Հայաստանն է պատրաստ վաճառել 10,000 դրամով։
Ծռերը հրաժարվեցին հանձնել այն հողերը, որի համար դեռ մեկ տարի առաջ իրենց կյանքը զոհեցին Ռոբերտ Աբաջյանը, Արմենակ ՈՒրֆանյանը, Քյարամ Սլոյանը ու հարյուրավոր հայորդիներ, իսկ տարիներ շարունակ այդ հողերի համար կռվել ու զոհվել են հենց Ծռերի ընկերները։ Հետևաբար՝ Ծռերը իրենց իսկ կյանքի գնով պայքարեցին հայորդիների ամեն կաթիլ թափված արյան ու գրաված ամեն մի մետր հողի համար։
Ծռերը գրավեցին երկրում և երկրից դուրս գտնվող բազմահազար հայերի (այդ թվում շատ հայտնի) ուշադրությունը Հայաստանի քաղաքական դաշտում տիրող այլասերվածության վրա և հիմնականում սփյուռքի հայության համար բացեցին քաղաքական ներքին «խոհանոցի» դռները։ Գիտակցելով, որ սփյուռքը հանդիսանում է ազդեցիկ ուժ և համախմբման դեպքում կարող է բավականին ուժգին հարված հասցնել իշխանություններին, հետևությունները թողնում եմ ձեզ․․․
Ծռերը պատռեցին ՀՀ ոստիկանության դիմակը և նախկին ծպտված «օրինապաշտ հրեշտակներն» այսօր անգամ մեծ ցանկության դեպքում չեն կարող թաքցնել իրենց գարշահոտ հրեշի կերպարանքը։ Հուլիսին ծավալած իրենց գործողություններով մենք վերջապես հասկացանք, որ ՀՀ ոստիկանությունը պատրաստ է ձերբակալել, ծեծել, կրակել, աչք հանել ու նռնակ նետել այն մարդկանց վրա ում ինքը կարգված է պաշտպանել և ում տված հարկերից էլ սնվում է ու բարգավաճում։
Զենքերը վայր դնելով՝ Ծռերը ցուցաբերեցին իրենց մարդասիրությունը, ՀԱՅԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ, քանզի չցանկացան կրակել երիտասարդ ոստիկաններից կազմված Վովայի պատնեշի վրա, երբ ինքը գլխավոր հրեշը հետևում էր իրադարձություններին թաքստոցից՝ բազմապատկելով իր թիկնազորի հաստավիզ գլխաքանակը։
Միաժամանակ՝ տեսնելով ոստիկանության դաժան գործողությունները իր ետևից եկած գիտակից մարդկանց հանդեպ, Ծռերը չցանկացան ոստիկանության յաթաղանի տակով անցկացնել շատ քիչ տոկոս կազմող սրտացավ հայերին։
Այս շարքը կարելի է շատ երկար շարունակել, հատկապես նրանց համար ովքեր դեռ կարծում են, որ Զինված Ապստամբությունը լուծման տարբերակ չի և թերագնահատում են Ծռերի ՕԳԳ-ն։
Իսկ առհասարակ՝ Ծռերի պայքարը ավարտված չի, ԱՄԵՆ ԻՆՉ ԴԵՌ ԱՌՋևՈՒՄ Է։
Աննա Հար-ի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 55597 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Facebook