- 2025-02-28 10:22:00Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը
- 2025-02-28 09:50:00Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan
- 2025-02-27 11:11:00SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ տեղեկատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն արձագանքել է «Հետքի» երեկվա հրապարակմանը, որտեղ պատմել էինք Տաշիր քաղաքում ոստիկան ներկայացած անձի կողմից «օպերատիվ տեղեկությունների» հիման վրա մեր մեքենան կանգնեցնելու եւ բաժին հրավիրելու մասին:
Աշոտ Ահարոնյանը իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել է. ««Հետքը» հոդված ու տեսանյութ է հրապարակել, ուր կայքի լրագրողներն իրենց վրդովմունքն են հայտնում ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ ծառայողի կողմից նկարահանող խմբի տրանսպորտային միջոցը կանգնեցնելու եւ ինքնությունը ստուգելու գործողությունների վերաբերյալ: Հոդվածում ոստիկանությանը հիշեցվում է, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը պատժվում է օրենքով՝ ընդհուպ ազատազրկմամբ»:
Կամ Աշոտ Ահարոնյանն ուշադիր չի կարդացել «Հետքի» հրապարակումը, կամ փութացել է վայրկյան առաջ արդարացնել իր գործընկերոջը: Սա շեշտում ենք եւ հատուկ պարոն Ահարոնյանի համար մեջբերում հոդվածի այդ հատվածը, որտեղ Քր.օր.-ի հոդվածին հղում ենք կատարել ոչ թե ոստիկանության, այլ «տեղական իշխանիկների» համար, որոնց համար, հիմք ունենք կասկածելու, քաղաքի քարուքանդ փողոցներում մեր նկարահանումները տհաճ են եղել. «Իսկ Տաշիրի «տեղական նշանակության իշխանիկներին» տեղեկացնում ենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը պատժվում է օրենքով՝ ընդուպ ազատազրկմամբ»: Եթե պրն Ահարոնյանի ընկալմամբ «տեղական նշանակության իշխանիկ» արտահայտությունը նույնական է ոստիկանության աշխատողի հետ, ապա մեզ մնում է տարակուսել:
«Լրագրողների մեկնաբանությունները իրենց նկատմամբ կատարված «կամայականությունների» վերաբերյալ առնվազն տարակուսանքի տեղիք են տալիս ոստիկանության, նաեւ սեփական իրավունքների ու պարտականությունների մակերեսային գնահատմամբ,- գրում է Ահարոնյանը,- նախ՝ ցանկացած սահմանամերձ բնակավայրում նկարահանումները օբյեկտիվորեն կարող էին եւ պետք է գրավեին իրավապահների ուշադրությունը: Հավատացած եղեք, որ հետախուզական նպատակներով նկարահանումները կատարվում են հենց «անմեղ» պատրվակներով, ու նկարահանողների ճակատին գրված չի լինում նրանց ինքնությունն ու պրոֆեսիոնալ գործունեության տեսակը: Ապա՝ անվտանգության ապահովման նկատառումներով՝ բերեխղճորեն գործող ցանկացած ոստիկան ունի հայեցողաբար գործելու իրավունք: «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ հանցագործություն կամ վարույթ պահանջող վարչական իրավախախտում կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում ոստիկանն իրավունք ունի ստուգելու քաղաքացիների, ինչպես եւ պաշտոնատար անձանց ինքնությունը հավաստող փաստաթղթերը, օրենքով սահմանված դեպքերում բերման ենթարկելու նրանց: Հիշյալ հովածի 3-րդ մասում օգտագործվող «բավարար հիմքեր» հասկացությունը ներառում է կասկածի առիթ տվող ցանկացած տվյալ: Այսինքն, փաստաթղթերի ստուգման համար բավարար է կասկածի առիթի ամենանվազագույն շեմն անգամ: Քանի որ նկարահանումները կատարվել են սահմանամերձ տարածքի բնակավայրերում, ոստիկանության ծառայողն իրավունք ուներ կանգնեցնելու տրանսպորտային միջոցը եւ պարզելու անձանց ինքնությունը: Եթե ինքնությունը պարզելուց ու լրագրողական գործունեություն կատարելու մեջ համոզվելուց հետո ոչ թե առաջարկվեր ներկայանալ բաժին, որից առաջարկություն ստացողը լիովին ազատ էր հրաժարվելու, այլ անձինք բերման ենթարկվեին, կունենայինք բոլորովին այլ պատկեր: Այդ դեպքում բարձրացված աղմուկը կունենար իմաստ ու նպատակ, իսկ ոստիկանության արձագանքը իր ծառայողի գործունեության նկատմամբ կլիներ կոշտ ու օրինական: Սակայն ոստիկանության ծառայողի կողմից նման գործողություններ չեն ձեռնարկվել, եւ իրողությունը չի համապատասխանում լրագրողական արձագանքին»:
Պարոն Ահարոնյանին տեղեկացնենք, որ առաջին անգամ չենք լինում սահմանամերձ բնակավայրում: Լրագրողների մեր թիմը առաջնագիծ խրամատներից մինչեւ խորը թիկունք աշխատելու փորձ ունի ու շատ լավ է հասկանում, թե ինչ է ազգային անվտանգությունը: Միաժամանակ, եթե հայրենի իրավապահներն այսքան ուշադիր են անծանոթ անձանց կողմից նկարահանումների վերաբերյալ, ապա Ա. Ահարոնյանին եւ ընդհանրապես ոստիկանությանը տեղեկացնենք, որ մինչ օրս մեր պրակտիկայում, այդ թվում՝ հենց Տաշիրում եւ սահմանին շատ ավելի մոտ գտնվող բնակավայրերում չի եղել նման այլ դեպք. այսինքն՝ կարող ենք ասել, որ նախկինում ոստիկանները մեր հանդեպ զգոն չեն եղել, թերացել են (այդ ժամանակ էլ ճակատներիս «լրագրող» գրած չի եղել): Սա՝ ի գիտություն ոստիկանության պատասխանատուների:
Աշոտ Ահարոնյանը կամայականորեն խուսափել է մեկնաբանել այն դրվագը, երբ Գ. Այվազյանը պատշաճ չի ներկայացել: Միայն ոստիկանության վկայականի կազմը ներկայացնելը քաղաքացուն ոչինչ չի ասում, ինչպես ոստիկանին ոչինչ չի ասի այն, եթե, օրինակ, Պողոս Պողոսյան ներկայացած քաղաքացին ներկայացնի միայն իր անձնագրի կապույտ կազմը՝ առանց բացելու (ոչ մի երաշխիք չկա, որ դա նրան է պատկանում, եւ նա իսկապես Պողոս Պողոսյանն է, եթե հայտնի չէ, թե ինչպիսին է դրա «պարունակությունը»): Եթե ինչ-որ քաղաքացի ինձ կանգնեցնում է իր անձնական մեքենայով (փաստորեն, ոստիկանությունը ծառություն է իրականացնում նաեւ անձնական մեքենաներով՝ 34 DO 880), ու ցույց տալիս միայն վկայակայնի կազմը՝ ասելով, թե ոստիկան է, ես միանգամայն իրավունք ունեմ չենթարկվել նրա պահանջին, որովհետեւ նա պատշաճ ձեւով չի ապացուցում, որ ինքը ոստիկան է: Պրն Ահարոնյանը լավ կաներ նաեւ սրա մասին խոսեր ու իրավունքից խոսելուց առաջ պարզաբաներ, թե ինչու իր կառույցի աշխատակիցը չի կատարում իր պարտականությունները: Հաջորդը՝ ինչպե՞ս է պատահում, որ Այվազյանը լրագրողի վկայականը նայելուց հետո մի պահ հրավիրում է բաժին, ապա հաշված վայրկյաններ անց ասում, թե «քանի որ ներկայացրեցիք, ինձ էլ ոչ մի խնդիր չկա»: Համաձայնեք, շատ սկզբունքային մոտեցում է:
Շարունակությունը՝ այստեղ

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


