- 2025-02-28 10:22:00Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը
- 2025-02-28 09:50:00Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan
- 2025-02-27 11:11:00SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Armtimes»-ը գրում է
Մեր տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների վերաբերյալ երեկ հրապարակված պաշտոնական ցուցանիշները առանց չափազանցության փշաքաղեցնող են: Ու ոչ միայն թվաբանական առումով, այլ, կարելի է ասել «աշխարհաքաղաքական»:
Թվաբանական իմաստով ներդրումները նվազել են, մեղմ ասած շեշտակի: Օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը այս տարվա առաջին եռամսյակում կազմել է մինուս 7.5 միլիարդ դրամ: Սա նշանակում է, որ այդ ընթացքում իրականացված ներդրումները ավելի քիչ են եղել, քան օտարերկրյա ներդրողների կողմից գումարների դուրսբերումը: Անցած տարվա նույն ժամանակահատվածում զուտ ներհոսքը դրական էր` 1.7 միլիարդ դրամ: Սա նշանակում է որ այս ընթացքում Հայաստանից ավելի շատ ներդրումների արտահոսք է եղել, քան ներհոսք: Բայց խնդիրը միայն թվաբանությունը չէ:
Առանձնակի ուշադրության է արժանի Ռուսաստանից եկած ներդրումների դինամիկան: Այս տարվա առաջին եռամսյակում ներդրումների զուտ ներհոսքը Ռուսաստանից դրական է` 1.6 միլիարդ դրամ: Սակայն անցած տարվա համեմատ այն նվազել է մոտ 8 անգամ` 12.7 միլիարդից հասնելով 1.6 միլիարդ դրամի: Սա վատ, շատ վատ ցուցանիշ է: Խնդիրն այն է, որ անցած տարվա սեպտեմբերից հետո, երբ ՀՀ վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը, մեր տնտեսության զարգացման հիմնական «գեներատորը» դիտարկվում է օտարերկրյա ներդրումների մեծ ծավալը: Եւ առաջին հերթին այդ ներդրումները ակնկալվում էին հենց Ռուսաստանից:
Այս տարվա հունվարի 25-ին, երբ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով մեկնեց Մոսկվա, հանդիպում կազմակերպվեց ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ: Հանդիպումից հետո ռուսաստանաբնակ գործարարները հայտարարություն տարածեցին, որը ընթերցելիս դժվարությամբ էր հնարավոր զսպել երջանկության արցունքները:
Հայտարարության տեքստը հետեւյալն էր.
«Մենք, Ռուսաստանի Դաշնության հայկական սփյուռքի գործարար շրջանակների ներկայացուցիչներս,
- շահագրգռված լինելով Հայաստանի Հանրապետությունում սոցիալ-տնտեսական դրության բարելավման և մեր պատմական հայրենիքում առաջընթացի ապահովման գործում,
- արտահայտելով մեր ընդհանուր ձգտումը և ցանկությունը՝ միասին ուղղելու մեր եռանդը, գիտելիքները, ռեսուրսները և փորձը Հայաստանում կայուն տնտեսական աճի ապահովմանը՝ արտաքին և ներքին խնդիրներին ու մարտահրավերներին համապատասխան,
- ծանոթանալով ՀՀ կառավարության 100 օրվա գործունեությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տնտեսությունում երկարաժամկետ բարեփոխումներ իրագործելու նրա պլաններին և ծրագրերին.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ
1. Լիակատար աջակցություն ենք հայտնում Նախագահ Ս.Սարգսյանի և վարչապետ Կ.Կարապետյանի գլխավորությամբ երկրի ղեկավարության կողմից ձեռնարկվող ջանքերին, որոնք ուղղված են Հայաստանում խորը բարեփոխումներ անցկացնելուն՝ հենվելով ողջ հայության ներուժի վրա:
2. Կիսում ենք նշյալ բարեփոխումների նպատակներն ու խնդիրները, որոնց արդյունքում Հայաստանը կվերածվի ապահով, արդար, արդիական, բարձր ինտելեկտուալ և դինամիկ զարգացող պետության:
3. Հիմնվելով համայն հայության համերաշխության սկզբունքների և գործընկերության ոգու վրա, մեր պատրաստակամությունն ենք հայտնում ուժերի ներածին չափով մասնակցելու ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին և բիզնես ծրագրերին
Հուզիչ է, չէ՞: Բայց հանկարծ հրապարակվում են պաշտոնական տվյալներ, եւ պարզ է դառնում, որ հենց հայտարարությունից հետո ՌԴ-ից եկած ներդրումները նվազում են 8 անգամ: Իհարկե, կարելի է պնդել, որ ներդրումների մասին խոստումները չէին կարող այդքան արագ իրականանալ: Բայց կարող էինք չէ՞ ակնկալել, որ Ռուսաստանից եկած ներդրումների ծավալները անցած տարվա համեմատ գոնե մի քիչ, շատ քիչ կավելանային: Լավ, կամ գոնե չէին պակասի: Լավ, ջհանդամը` գոնե մի քիչ կնվազեին, ասենք մի 10 տոկոսով կամ 30 տոկոսով... Բայց նվազել են 8 անգամ:
Ուստի կարող ենք արձանագրել, որ «Ռուսաստանաբնակ հայ գործարարները» հերթական անգամ «ձեւեր թափեցին»: Հիշեցնենք, որ 2008 թվականին ռուսաստանաբնակ մի շարք հայ գործարարներ էլի նմանատիպ հայտարարություն տարածեցին ու նույնիսկ կոնկրետ ներդրումների չափեր նշեցին, ընդհանուրը շուրջ կես միլիարդ դոլարի: Մինչեւ հիմա սպասում ենք այդ ներդրումներին:

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


