- 2024-12-26 23:50:00Արթուր Վանեցյանը բացահայտված է.«Իմնիմինիմի»-ի տղաներին խորին շնորհակալություն
- 2024-12-25 23:42:00Գեներալ Մանվելի դեմ տուշունկա շոուն մոնտաժել էր Արեն Մկրտչյանը՝ Արթուր Վանեցյան
- 2024-12-23 13:28:00Իշխանությունների խորամանկ պլանը կաշխատի՞
- 2024-12-20 15:07:00Փնտրվում է նոստրադամուս
- 2024-12-13 17:36:00Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Կառավարության առաջիկա նիստում կհաստատվան մի շարք փոփոխություններ՝ ոստիկանությունում ծառայություն անցնելու հետ կապված: Մասնավորապես՝ այսուհետ ոստիկանության ծառայությունից ազատվելու դեպքում ազատման հրամանով ուժը կորցրած է ճանաչվելու նաև կոչում շնորհելու մասին հրամանը, եթե այդ ազատումը կատարվում է փորձաշրջանը չանցնելու հիմքով/ «Ոստիկանությունում ծառայության մասին օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 11.3-րդ կետ/ :
Ըստ ոստիկանության կողմից ներկայացված պարզաբանման՝ նշված փոփոխությունը պայմանավորված է Ոստիկանության ծառայաության մասին օրենքում կատարված վերջին փոփոխությամբ, վարչապետի 02.03.2017թ. թիվ 204-Ա որոշմամբ, ինչպես նաև ամենօրյա աշխատանքում առաջացող խնդիրներով:
Ոստիկանությունում ծառայության մասին օրենքով նախատեսվում է, որ կառավարության կողմից սահմանված համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող անձանց համար, բացառությամբ ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում կրթություն ստացածների, ոստիկանության միջին խմբի պաշտոններում նշանակելուց հետո սահմանվում է վեցամսյա փորձաշրջան: Նույն օրենքի 5-րդ հոդվածը նախատեսում է, որ փորձաշրջանի արդյունքներից կախված, ոստիկանությունում աշխատանքի չանցնելու և ազատվելու դեպքում, ոստիկանության կոչում շնորհելու մասին հրամանը ճանաչվում է ուժը կորցրած, ուստի նշված պահանջները պետք է նախատեսվեն նաև կառավարության համապատասխան կարգում:
«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի փոփոխություններով պայմանավորված՝ համակարգում արտամրցութային կարգով նշանակում չլինելու դեպքում մրցույթով համալրվելու են միայն ավագ և գլխավոր խմբերի թափուր պաշտոնները:
Սրանով պայմանավորված մրցույթ անցկացնելու կարգը և պայմանները ևս փոփոխվում են. նախատեսվում է ոստիկանության միջին, ավագ և գլխավոր խմբերի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի գործող կարգից հանել միջին խմբի պաշտոններին վերաբերող դրույթները: Այս փոփոխությունը հուշում է, որ ոստիկանությունը կադրերի հանալրման խնդիր ունի և համակարգում կա արտահոսք, ինչով պայմանավորված միջին խմբի պաշտոնների համալրման նպատակով համակարգը փորձ է արվում բացել նաև համակարգից դուրս գտնվող անձանց համար:
Եթե կադրային ռեզերևում եղած կադրերը բավարարեին ոստիկանության թափուր տեղերը արտամրցույթով համալրելու պահանջարկը, ապա նման քայլի գնալու անհրաժեշտություն հազիվ թե լիներ:
Միաժամանակ փոփոխություններ են կատարվում նաև ոստիկանության ծառայողի վերապատրաստում անցնելու կարգի և պայմանների մեջ:Ոստիկանությունում ծառայության մասին դեռևս նախկին օրենքով՝ կառավարության կողմից սահմանված համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող անձանց համար/ բացառությամբ ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում կրթություն ստացածների/, ոստիկանության միջին խմբի պաշտոններում նշանակելուց հետո սահմանվում էր վեցամսյա փորձաշրջան, որից 3 ամիսը` վերապատրաստում:
Օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում նախատեսվել են պարտադիր վերապատրաստում անցնելու նոր դեպքեր, որոնք այժմ ամրագրվում են ոստիկանության ծառայողի վերապատրաստում անցնելու կարգում: Ըստ ներկայացված հիմնավորման՝ նախատեսվում է վերապատրաստում անցած ծառայողների հաշվառումն իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով, հստակեցվում է վերապատրաստման կազմակերպման համար պատասխանատուների շրջանակը:
Հատկապես այս հիմնավորումը բավականին ուշագրավ է. եթե ոստիկանությունը նոր-նոր է մտածում վերապատրաստման պատասխանատուների շրջանակի հստակեցման և էլեկտրոնային եղանակով հաշվառման մասին, կնշանակի համակարգում մինչ այժմ քարե դար է եղել:
Արման Վարդանյան
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»
«Կիսաբաց լուսամուտներ» թոք շոուիի փորձագետը Հայկ Մարությանի թիմակից. «Ժողովուրդ»