USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 17 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Պավել Մանուկյանը երգեց դատարանում. «Սասնա ծռերի» գործի քննությունը հետաձգվեց 168
2017-06-08 10:39:00
Տպել Տպել


Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ մեկնարկեց և հետաձգվեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամների մի մասի վերաբերյալ գործի քննությունը։

Դատարանը քննում է Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Աշոտ Պետրոսյանի, Արայիկ Խանդոյանի, Էդվարդ Գրիգորյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Արմեն Լամբարյանի, Սեդրակ Նազարյանի, Կարո Եղնուկյանի, Խաչատուր Գիչյանի վերաբերյալ քրեական գործը։

Քիչ առաջ դատարան ներկայացվեցին ամբաստանյալները, ում դահլիճը դիմավորեց ծափերով ու նրանց անունները վանկարկելով։

Պավել Մանուկյանը, մտնելով դահլիճ, սկսեց հայրենասիրական երգ երգեՎարուժան Ավետիսյանը վանկարկեց «Մահ ռեժիմին», Արայիկ Խանդոյանն էլ ասաց՝ «Կանգուն մեր լեռների պես»։

Հարցին, թե ինչպե՞ս է իրեն զգում, Պավել Մանուկյանը պատասխանեց՝ մարտական, լիցքավորված։

Նշենք, որ խմբավորման անդամները ոտքի չկանգնեցին, երբ դատավորը ներս մտավ նիստերի դահլիճ՝ նշելով, որ ոչ ոք չի կարող իրենց դատել. «Մեզ դատելու իրավունք ունի միայն հայ ժողովուրդը»։

Դատական նիստը հետաձգվեց մինչև հունիսի 21-ը;

168.am

Այս նյութը դիտել են - 8826 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook