- 2025-02-28 10:22:00Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը
- 2025-02-28 09:50:00Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan
- 2025-02-27 11:11:00SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Հրապարակ»-ը գրում է
Փայտարվեստի վարպետ, գեղարվեստական փորագրող, արցախյան պատերազմի մասնակից Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի կյանքի հիմնական մասն անցավ անաղմուկ, հասարակության աչքից հեռու։
Եվ միայն վերջին փոքր հատվածում՝ յոթուկես ամիսներին, նա աննկարագրելի ճանաչում ձեռք բերեց, դարձավ լեգենդ։ Փառքը նրան սկսեց հետապնդել ոչ թե ղարաբաղյան պատերազմի տարիներին, ի դեպ, նա այն ժամանակ էլ էր հաց տանում դիրքեր եւ նույնիսկ վիրավորվել էր այդ առաքելությունը կատարելիս, ոչ թե Վերնիսաժում, որտեղ նա իր պատրաստած ջութակներն ու զարդատուփերն էր վաճառում կամ երբ աղքատ ու տաղանդավոր երեխաների հետ մաթեմատիկա էր անվճար պարապում, բուհ ընդունվելուց առաջ, կամ Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում, որտեղ նա սարկավագ էր։
Փառքը նրան հասավ 2016թ. հուլիսի 26-ին, Խորենացու փողոցում, առավոտյան 7-ին, երբ նա հացով բեռնված «Պյատնաշկայով» կտրեց-ճեղքեց ոստիկանների շարքն ու մտավ ՊՊԾ գունդ։ Հետագայում մի շատ հայտնի թերթի խմբագիր գրեց, որ ոստիկանները պարտավոր չէին «Սասնա ծռերին» «Դոլմամայից» ուտեստներ բերել, որ նրանք պահպանում էին ծռերի կենսունակությունը։ «Մինչեւ հաց բերելը ոչ ոք չմահացավ»,- փաստարկում էր խմբագիրը։ Բայց շատերն այն օրերին ու հիմա էլ կարծում են, որ սովը ոստիկանների ստրատեգիայի մասն էր։ Հաց բերողը խանգարեց։ Ոստիկանները կրակեցին «Պյատնաշկայի» վրա։ Եթե չլինեին նրանք, իսկ հետագայում՝ նաեւ քննիչները, ընտրություններին պատրաստվող ՀՀԿ վերնախավը, որն զգուշանում էր Հաց բերողի քաղաքական վարկանիշից, նախագահականը, որը բոլոր կարեւոր վճիռներ ընդունող ու «դաբրոներ» տվողն էր, եթե նրանք չհերոսացնեին Հաց բերողին, ապա նա կտաներ իր հացն ու հիմա էլ, գուցե, Վերնիսաժի իր սեղանիկի մոտ փայտե ջութակներ վաճառեր։
Իշխանությունը լեգենդ դարձրեց ու հետո սպանեց Հաց բերողին։
Կարծում եմ՝ սա անգամ այն խելացի խմբագիրն է իր հոգու խորքում ընդունում։ Ավելի մարդասիրական վարք այս իշխանությունից ոչ ոք չէր էլ սպասում։
Ավելի զարմանալի է Արթուր Սարգսյանի երկրպագուների, ֆանատների, հարազատների, նրան աջակցող ՀԿ-ների, նրա փառքին շուլալված անձանց, նրան պաշտպանողների ու աջակցողների գզվռտոցը նրա մահից հետո։
Նախ Արթուր Սարգսյանի մայրը՝ տիկին Դոնարան, խմբագրություններով անցավ, եկավ նաեւ «Հրապարակ»։ Նա սիգարետը սիգարետի հետեւից կպցնելով, պատմում էր, որ որդու հուղարկավորության հարցերով հանձնախումբն իրականում ոչինչ չի արել, մահվան ժամանակ եղել է դուդուկ ու մի մեքենա, որոնց համար վճարել են անհայտ անձինք, իսկ իրեն հուղարկավորությունից հետո թողել են քարին նստած։
Նրա մյուս որդին էլ՝ Արսենը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հետեւում էր դրամահավաքների ընթացքին։ Դրանցից մեկի կազմակերպիչ՝ ՖԲ օգտատեր Գայանե Ասլիբեկյանն էլ արդարացել էր, թե գումարը հավաքել է ու տվել Արթուրի քրոջը՝ Աստղիկին, որից ինքը ստացականներ ունի։
Այսպես, հերոսի մահը մանր փողային տհաճ «ռազբորկայի» վերածվեց։
«Իմ տղային վեր են ածել բիզնեսի»,- ասում էր Արթուրի մայրը։ Հուղարկավորության հանձնաժողովի անդամ ռեժիսոր Թամար Հովհաննիսյանն էլ, նրան հերքելով, իրեն թույլ տվեց խորանալ Արթուրի, նրա մոր եւ մյուս հարազատների ներընտանեկան հարաբերությունների մեջ, եւ եթե հոգին կենդանի է, ապա այն հաստատ այս հակադարձումների ընթացքում տանջվեց։
Արթուրի մարմինն էլ հոգու նման հանգիստ չունի։
Մարտի 23-ին նրան իր ձեռքով սարքած դագաղում հուղարկավորեցին Շահումյանի գերեզմանատանը, ոչ թե հասարակ փոսի մեջ, այլ յուրօրինակ ստորգետնյա դամբարանում։ Իսկ 1 ամիս առաջ Արթուրի մարմինը հանեցին այդ ժամանակավոր կացարանից ու հանձնեցին հողին։ Թվում էր՝ սրանով մարդիկ վերջապես կհանգստանան, բայց՝ ոչ։ Հիմա էլ մի նոր ալեկոծում է սկսվել։ Այս անգամ Արթուր Սարգսյանին պաշտպանում են նրա պաշտպաններից։ «Ազատություն եւ հայրենիք հիմնադրամ» կազմակերպությունը ներկայացնող Արուսյակ Հայրապետյանը բողոքել է Փաստաբանների պալատ, մեղադրելով նրա փաստաբաններին այն բանի համար, որ Բեխտերեւի հիվանդությամբ տառապող Արթուր Սարգսյանը եղել է կալանավայրում, ինչը կառավարության որոշմամբ արգելված է։
Երկրորդ մեղադրանքն էլ այն է, որ ներպետական ատյանները չսպառելով, նրանք դիմել են ՄԻԵԴ։
Նյութը ամբողջությամբ՝ այստեղ

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


