- 2024-12-19 11:12:00Հայաստանն ունի անվտանգային երաշխիքների, այլ ոչ թե ինչ-որ հայամետ բանաձևերի կարիք
- 2024-12-14 14:04:00Հովիկ Աղազարյանը պահանջում է արտահերթ ընտրություններ
- 2024-12-13 17:36:00Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
- 2024-12-06 12:01:00Հրազդանում Սասունի տղեն Կադիրովն է, իսկ ինքը՝ հող հանձնողը
- 2024-12-05 16:56:00Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
- 2024-12-02 23:58:00«Չաղ Ռուստամի» կեղտոտ գաղտնիքը. ո՞ր հայտնի իշխանավորներն են իրականում կանգնած «Ֆազի» սպանության հետևում
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Ժամեր առաջ ուխտադրուժ հակառակորդը մի քանի անգամ կրկին խախտեց հրադադարի ռեժիմը, որի արդյունքում դարձյալ ունեցանք ցավալի և անդառնալի կորուստներ` 4 զինծառայողներ, չորսն էլ ծաղկուն տարիքի տղաներ:
Հայրենիքի ազատության համար պայքարած և ամեն թիզ հողի համար կռիվ ու կյանք տված Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների մարտիկներս խորապես ցավակցում ենք զոհված զինծառայողների ծնողներին, նրանց ընտանիքների անդամներին, գլուխ ենք խոնարհում մեր քաջ տղաների հիշատակի առաջ: Մենք անչափ վրդովված ենք տեղի ունեցածով, և լրատվամիջոցներից մեկի դիպուկ բնորոշմամբ` գտնում ենք, որ այս տղաների և մյուս զոհերի համար պատասխանատու է ոչ միայն Ալիևի արյունարբու ռեժիմը, այլ նաև Հայաստանի իշխանությունը` իր անտարբերությամբ, հայրենիքը փորձադաշտի վերածելու անպատասխանատվությամբ:
Մեր պաշտպանության թիկունքը, իրոք, դեռևս թույլ է, որովհետև գործ ունենք երկրի ողնաշարը ջարդող թալանչի իշխանության, հասարակությանը գռփող օլիգարխիայի հետ:
Մեր պաշտպանության թիկունքը դավադիր է, որովհետև ընտրությունների, ժողովրդավարության և բարոյականության դեմ տարված հաղթանակի խրախճանք է:
Իսկ մեր սրբության սրբոց Հայրենիքի սահմանին նորանոր զոհեր ենք ունենում, մատղաշ կյանքեր, որ նահատակվում են` վշտահար թողնելով իրենց հարազատներին ու մեզ բոլորիս: Զոհվում են աղքատ, չունևոր, վարկերի ու պարտքերի տակ կքած ընտանիքների զավակներ, զոհվում են ղեկավարության անընդունակության, նրանց վարած ոչ ճիշտ քաղաքականության արդյունքում: Մեր մարտիկները դեռևս անցյալ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմի հենց առաջին օրը հայտարարել և այսօր էլ վճռականորեն հայտարարում են, որ մենք մեր գործը 90-ականներին թողել ենք կիսատ և այն պետք է հասցնենք իր գաղափարական ավարտին: Թող բոլորն իրենց ականջներին օղ անեն, որ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների մարտիկները առաջին իսկ հրամանից կարող են Ադրբեջանին հիշեցնել 90-ական թվականները և կրկին անգամ ապացուցել մեր հզորությունը, ազատագրել Դաշտային Ղարաբաղը, Նախիջևանն ու Արծվաշենը և Բաքվում ծածանել հայկական դրոշը: Այո, մենք անվարան պատրաստ ենք կրկին ապացուցելու մեր հզորությունը, երբ 1994 թվականին Ադրբեջանը ծնկի եկավ ու խնդրում էր, որ գնանք բանակցությունների, մենք գնացինք, բայց ցանկացած ժամանակ, երբ պահը հասունանա, մենք կարող ենք մեր վճռականությունը հայտարարել:
Միջազգային որոշ կազմակերպությունների, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ և խնդրանքով, մենք գնացինք զինադադարի, այլապես 1994 թվականից Ադրբեջան պետությունը գոյություն չէր ունենա:
Հիմա կրկին նրանք գլուխ են բարձրացրել և անվարան շարունակում են իրենց սանձարձակությունները, որոնց դեմը մենք պետք է շուտափույթ առնենք: Հայտարարում ենք, որ եթե պահանջի Հայրենիքի շահը` մենք կարող ենք մեկնել առաջնագիծ և, առանց որևէ խնդրի, կանգնել զինվորների կողքին և պաշտպանել մեր հայրենի սահմանը: Իսկ եթե այս անգամ մենք հասնենք սահման, ապա այլևս ոչ մի միջնորդություն էլ չի փրկելու Ադրբեջանին: Մենք մեր կիսատ թողած գործը կհասցնենք իր գաղափարական ավարտին և Հայոց Եռագունը կծածանենք Բաքվում` հենց Ալիևի այժմյան դղյակում:
Կրկին ուզում եմ հիշեցնել, որ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության անդամների շարքերում այն տղաներն են, ովքեր պատերազմի ժամանակ դուրս են եկել «Կոլցո» օպերացիայից և տարել են հաղթանակ, ովքեր հաղթել են պատերազմը և կերտել են մեր պետությունն ու պետականությունը, եղել Հայոց բանակի և ներքին զորքերի ստեղծողների առաջին շարքերում: Այսօր էլ, անկախ իրենց սոցիալական ծանր վիճակից և դարդ ու ցավերից, նրանք միշտ պատրաստ են կանգնել Հայոց պետականությունը պաշտպանողների կողքին։
Գրիշա Սարգսյան
Մահից հետո՝ նույնիսկ վրեժ...
ԵՐԲ ԱՐՅԱՆ ՀԱՄԸ ԿՐԿԻՆ ԸՆԿՆՈՒՄ Է ՄԱՐԴԱՍՊԱՆ ԲՈՐԵՆԻՆԵՐԻ ԲԵՐԱՆԸ...
ԵՐԲ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԸ
Օտարերկրյա գործընկերների հետաքրքրությունն օրեցօր մարում է
Ամեն մի փակված էջ նոր էջ բացելու նախադրյալ է. Անժելա Թովմասյան
Ցռան Վերգոն
Իմ պատրաստակամությունն եմ հայտնում՝ իմ ձվերով պատասխան տալու թե՛ ալիևին, թե՛ էս անմակարդակ գյադեքին
Նիկոլ, դու հրեշ ես...Լալա Բաղրամյան
Կարո՞ղ է արդյոք Նիկոլ Փաշինյանը ետ վերադարձնել երկրից թալանվածը...
Երկրում կարող է վստահության ճգնաժամ սկսվել
Հեղափոխությունն արեցինք ՝ «դուխով », բայց ժողովուրդն ապրելու է ՝ « նյուխով»
Հաղորդավար Գրիշա Սանդալյանը առաջարկում է ստեղծել «Արտագաղթած հայերի համաշխարհային կոմիտե»
Վովայի եղբայր՝ Կարենը, կինն և աղջիկը, Էլեկտրաշոկով վախեցրել են դստերս .Ցողիկ Փիլոյան
Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ հյուսիս արևելյան սահմանագոտի. Լուսանկարներ
«Համակարգված թալանել են նաև սփյուռքին». Կարեն Հովհաննիսյան
Արմեն Աշոտյանը՝ Մանվել Գրիգորյանի ձերբակալության մասին
Դոն Պիպոն և իր բանդան խոստացել են ամբաստանյալներից մեկի դստերը իրենց աչքի առաջ բռնաբարել
Համայն աշխարհի հայեր, ուզում եմ ձեզ հետ մի երկխոսություն ունենալ.Մխիթար Հայրապետյան
Վլադիմիր Գասպարյանի համակարգից հեռվացած նախկին խորհրդականը սպառնում ու շանտաժի է ենթարկում լոսանջելեսահայությանը...
Նմաններին համարձակորեն կարող եմ պիտակավորել՝ ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ
Պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը
Հարազատներ, Հայեր
Ապրող մարդուն կանչել են Կենտրոնի ոստիկանություն և հետմահու պատվոգիր շնորհել
Դիանա Գրիգորյան, մեծ գործի ձեռնարկող, դու մեզ առաջարկեցիր սերիալներ` երկար և շահավոր գործով ճշտությամբ գրել մեր ազգի նորօրյա պատմությունը