- 2025-02-28 10:22:00Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը
- 2025-02-28 09:50:00Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan
- 2025-02-27 11:11:00SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հակադարձելով փոխոստիկանապետ Անուբախ Համբարյանի հայտարարությանը, թե ոստիկանությունը չի կարող ասել՝ «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ ծեծի գործով միջադեպ եղել է, թե՝ ոչ, ասաց. «Չեք կարծո՞ւմ, որ շատ վատ է, որ ոստիկանությունը դեպքի հանրային ահազանգից 24 ժամ հետո դեռ չի կարող նույնիսկ ասել՝ միջադեպ եղել է, թե՝ ոչ»:
Հիշեցնենք, որ պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին ի պատասխան Անուբախ Համբարյանն այսօր ասել էր. «Մենք չենք կարող ասել՝ միջադեպ եղել է, թե՝ ոչ, իհարկե, ահազանգ եղել է»:
Նիկոլ Փաշինյանը փոխոստիկանապետին տեղեկացրեց, որ երեկ եղել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որի վարչակազմն իրեն հավաստիացրել է, որ Արայիկ Խանդոյանը եւ Արեգ Կյուրեղյանը դատավարությունից վերադարձել են ՔԿՀ, այդ ընթացքում մշտապես եղել են ոստիկանության ուղեկցող գումարտակի հսկողության տակ, սակայն նրանց վրա կան մարմնական վնասվածքներ:
«Այսինքն՝ նրանք առանց մարմնական վնասվածքների դուրս են եկել քրեակատարողական հիմնարկներից, մարմնական վնասվածքներով վերադարձել են՝ այդ ողջ ընթացքում լինելով ոստիկանության ուղեկցող գումարտակի հսկողության տակ: Այս փաստը ձեզ ինչ-որ բան ասո՞ւմ է, գոնե կարո՞ղ ենք կռահել՝ միջադեպ եղել է, թե՝ ոչ»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը:
«Ելք» խմբակցության ղեկավարը հարց հնչեցրեց նաեւ բնակարանային գողության դեպքերի բացահայտման վերաբերյալ՝ նկատելով, որ 2016 թվականին Հայաստանում տեղի է ունեցել 1250 բնակարանային գողություն, որի 67 տոկոսը չի բացահայտվել մինչեւ օրս: «Դուք Հայաստանում ուրիշ այդպիսի բիզնես գիտե՞ք, որ 37 եւ ավելի պակաս տոկոս ռիսկայնություն ունի: Սա չի՞ նշանակում արդյոք, որ ՀՀ-ում բնակարանային գողությունը ոստիկանության գործունեության պայմաններում դարձել է բավականին անվտանգ եւ շահավետ գործ»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը:
Փոխոստիկանապետը պատասխանելով «Սասնա ծռեր» խմբի անդամների վերաբերյալ հարցին, ասաց, որ ահազանգը դեռ չի նշանակում, որ հանցագործություն է տեղի ունեցել: «Իհարկե, մենք գրանցել ենք, զբաղվում ենք, կլինի հանցագործություն, կհաստատվի՝ կպատժվեն: Մենք ունենք ահազանգ, որով զբաղվում ենք, նշանակվել է ծառայողական քննություն»,- ասաց Անուբախ Համբարյանը:
Վերջինիս խոսքով, բնակարանային գողության դեպքերն անհանգստացնում են ոստիկանությանը, բայց դրա հետ մեկտեղ 2017 թվականի առաջին 6 ամսվա ընթացքում 210 բնակարանային գողության դեպք է բացահայտվել: «Մենք 2016 թվականին բացահայտել ենք 840 հանցագործության դեպք նախկին տարիներից, որից մոտ 300-ը եղել է բնակարանային գողություն: Այս ուղղությամբ մենք անհանգստացած ենք, ղեկավարությունն անհանգստացած է բնակարանայի գողության դեպքերով: Այդ ուղղությամբ աշխատանքներ կատարվում են»,- ասաց Անուբախ Համբարյանը:
Արձագանքելով փոխոստիկանապետի՝ նախաքննության մասին արված հայտարարությանը, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այդ տրամաբանությամբ ոստիկանության «02» հաղորդումը փակեք, որովհետեւ ինչ-որ դեպքեր են եղել, նախաքննությունը կպարզի՝ ինչ է եղել: Երբ որ ընդդիմությանն է վերաբերվում՝ կլիոմետրանոց հաղորդագրություններ՝ էս են արել, այստեղից մտել են, զենք, զինամթերք, բան: Բա այդ ժամանակ ինչի՞ չեք ասում, որ նախաքննությունը կպարզի, ոչ մի բան չենք ասում»:

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


