- 2025-03-04 21:55:00է՞լ ով է ներգրավված Վ․ Ղուկասյանի գործով, թուրքամետ ՔՊ-ն պատրվելու է, նոր ուժ, Թրամփի նպատակները
- 2025-02-28 10:22:00Մարդկային այս տեսակը քանդեց հայի տունը
- 2025-02-28 09:50:00Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan
- 2025-02-27 11:11:00SOS. Վարդան Ղուկասյանի կյանքը լրջագույնս վտանգված է
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-24 20:54:00ՔՊ-ում արցախցիներին հայ չե՞ն համարում
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Հայկական ժամանակ»-ը գրում է.Գյումրիում լարված իրավիճակ է: Այստեղ գրեթե յուրաքանչյուր շաբաթ աղմկահարույց դեպք է տեղի ունենում, որը լարված մթնոլորտ է ստեղծում քաղաքում: Գյումրիում «բեսպրեդելն» այնքան է տարածվել, որ աջ ու ձախ կրակում են, դանակահարում, վրաերթի ենթարկում եւ դիմում փախուստի: Հետաքրքիրն այն է, որ այս ամենը տեղի է ունենում քաղաքի կենտրոնում` բոլորի աչքի առաջ, այդ թվում՝ իրավապահ համակարգի աշխատակիցների:
Միայն վերջին երկու ամսվա ընթացքում Գյումրիում կրակոցի, դանակահարության մի քանի դեպք է տեղի ունեցել: Մայիսի 5-ին սպանված գտան Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցի առաջին նրբանցքի 11 առանձնատան բնակիչ Ստեփան Մարկոսյանին:
Այս դեպքից մի քանի օր անց՝ մայիսի 18-ին, մահացած գտան Գյումրու Կամոյի 71ա շենքի առաջին հարկի 3-րդ բնակարան բնակիչ, 22-ամյա Արթուր Հարությունյանին: Երիտասարդի մահվան հետ կապված ոչ պաշտոնական մի քանի վարկած շրջանառվեց, բայց պաշտոնապես իրավապահների կողմից դեռ որեւէ հայտարարություն չի եղել:
Այս դեպքերը դեռ չբացահայտված՝ Գյումրիում տիրող «բեսպրեդել» իրավիճակներն այնքան տարածվեցին, որ հունիսից կրիմինալ դեպքերը տեղափոխեցին քաղաքի մարդաշատ Սայաթ-Նովա փողոց:
Հունիսի 8-ին սկանդալային ծեծկռտուք էր տեղի ունեցել նշյալ փողոցի Շախմատի դպրոցի դիմաց: ՀՀԿ-ական, Գյումրու գազի գրասենյակի ղեկավար Սերգեյ Ամիրբեկյանի վարորդի եւ Գյումրու ավագանու անդամ Վարդան Եդիգարյանիսկանդալային վիճաբանությունը, ըստ ականատեսների, ավարտվել էր կրակոցներով, թեեւ դատախազությունը հերքեց այդ տեղեկությունները:
Հունիս ամիսը Գյումրիում եզրափակվեց առավել հչեղ կրիմինալ գործով: Հունիսի 25-ին կրկին Սայաթ-Նովա փողոցում սրճարաններից մեկի դիմաց օրենքով գողերի պատճառով տեղի էր ունեցել կրակահերթերի «հրավառություն», որի հետեւանքով տուժել էր 1981 թվականի ծնված Գեորգի Հակոբյանը, նա դեռ ապաքինվում է:
Խոսվեց, որ այս կրակոցների մեջ խառն է գյումրեցի հայտնի գող Զապի մատը, բայց այս խոսակցությունները կրկին չհաստատվեցին: Այժմ իրավապահները հետախուզում են հայտարարել 34-ամյա Արտյոմ Ղազարյանի նկատմամբ, նա Զապի`Անդրանիկ Սողոյանի քրոջ որդին է: Այս գործի շրջանակներում ձերբակալվել է Չախալ Կարենը`31-ամյա Կարեն Սարգսյանը:
Ամենաթարմ կրիմինալ դեպքը Գյումրիում տեղի է ունեցել երեկ` հուլիսի 9-ին: 21-ամյա մի տղա կենցաղային վեճի պատճառով դանակահարել էր 35-ամյա Սամվել Հովհաննիսյանին:
Վերջինիս պատճառելով կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր: Քննչական կոմիտեն արդեն այսօր առավոտյան տեղեկացրեց, որ գործի շրջանակներում կա ձերբակալված անձ:
Այս կրիմինալ դեպքերին զուգահեռ Գյումրիում քաղաքացիների շրջանում անվստահություն եւ անլրջություն է հասունանում իրավապահ համակարգի նկատմամբ:
Դատախազությունը եւ ոստիկանությունը, կարծես թե, անգործության են մատնված, կարելի է ասել, որ լրագրողները իրավապահներից ավելի օպերատիվ են արձանագրում կատարված հանցագործությունը, իսկ զավեշտն այն է, որ շատ դեպքերում քրեական գործեր են հարուցվում միայն մամուլի հրապարակումներից հետո, այնինչ պրոֆեսիոնալ իրավապահ համակարգն առավել օպերատիվ պետք է լիներ: Թեեւ չենք կարծում, որ մեր իրավապահներն իսկապես «կաղում» են, ինչպես իրենք են ցույց տալիս, պարզապես նրանք հնարամիտ են դարձել, չեն ցանկանում կոնֆլիկտ ունենալ կրիմինալ աշխարհի դեմքերի հետ:
Մնում է սեփական անձն անվնաս պահել սեփական միջոցներով, ինչպես անում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Վերջինս խստացրել է հատկապես Գյումրու քաղաքապետարանի ներսի անվտանգության հսկողությունը եւ հատկապես՝ 3-րդ հարկում, որտեղ գտնվում է իր աշխատասենյակը:
Եթե նախկինում իրադարձություն լուսաբանելու համար կարելի էր քաղաքապետի աշխատասենյակ մտնել միայն նրա գործավարուհուն տեղեկացնելուց հետո, ապա այժմ մինչ քաղաքապետի աշխատասենյակ հասնելը`3-րդ հարկի մասնաշենքի հենց սկզբնամասում ինչ-որ անհայտ անձինք`քաղաքացիական հագուստով, պահանջում են քաղաքացիներին ներկայանալ, թե ով են ու ինչու են համարձակվել գալ, հասնել քաղաքապետի մոտ:

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


