- 2025-01-16 18:18:00 Նիկոլ Փաշինյանը քողարկում է բանակի հանդեպ իր իրական վերաբերմունքը
- 2025-01-15 13:17:00Ի՞նչ կտա Հայաստանին Ռազմավարական գործընկերության մասին ԱՄՆ-ում ստորագրված կանոնադրությունը
- 2025-01-14 18:55:00Հերթական հարվածը՝ բանակին. Սուրեն Պապիկյանի ծպտունը կլսվի՞
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Դանիայում Հայաստանի դեսպան:
Սա անշուշտ հաջող դիվանագիտական նշանակում է՝ հաշվի առնելով Արզումանյանի պրոֆեսիոնալիզմը, սակայն հաշվի առնելով ընդդիմադիր գործչի կարգավիճակ ունեցող Արզումանյանի անցած ուղին եւ վերաբերմունքն իշխանության հանդեպ, մի քիչ անհասկանալի է, թե ինչպես է Սերժ Սարգսյանին եւ Էդվարդ Նալբանդյանին անխնա քննադատած քաղաքական գործիչը աշխատելու այդ մարդկանց հետ, էլ չասենք առաջ տանելու նրանց քաղաքականությունը։
Որեւէ մեկը եւ նախեւառաջ Ալիկ Արզումանյանը լավ է հասկանում, որ ինքը չի կարող ազդել վարվող քաղաքականության վրա ու ստիպված է իրականացնել մի քաղաքականություն, որի հետ սկզբունքորեն համաձայն չէ:
Եւ հենց այս առումով է խոցելի Արզումանյանը, որ համաձայնում է դիվանագիտական աշխատանքի: Ալեքսանդր Արզումանյանի դեսպան նշանակվելով ավարտվեց ընդդիմադիր ՀՀՇ-ի էպոխան, Արարատ Զուրաբյանը ապահով տեղավորվեց Ծառուկյանի հովանու ներքո, Արզումանյանը՝ Սերժ Սարգսյանի, իսկ ՀՀՇ-ի վերջին մոհիկաներ Լեւոն Իգիթյանն ու Կարապետ Ռուբինյանը գործնական եւ անձնական դրդապատճառներով մնում են Հայաստանից դուրս։
Այսինքն՝ երբեմնի կարկառուն եւ ընդդիմադիր կառույցին որեւէ կերպ չհաջողվեց քաղաքական այս արեւի տակ գտնել իր տեղը, հետեւաբար այլ բան չէր մնում, քան ամեն մեկը գտներ իր գլխի ճարը։ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակ արտգործնախարար աշխատած Ալեքսանդր Արզումանյանը տարիներ հետո քաղաքական ասպարեզում հայտնվեց 2008-ին, երբ առաջին նախագահը երկարամյա դադարից հետո որոշեց մտնել քաղաքական դաշտ։ Արզումանյանը Տեր-Պետրոսյանի հավատարիմների թիմում էր, նա էր ղեկավարում առաջին նախագահի նախընտրական շտաբը, այն, ինչ կատարվեց հետո, հայտնի է բոլորին, Արզումանյանն անցավ «յոթի գործով», ազատազրկման ենթարկվեց։
Ի դեպ, երբ Արզումանյանը բանտում էր, պահվում էր բավականին ծանր, բայց չապացուցված հոդվածներով:
«Պետական իշխանության բռնազավթում» եւ «զանգվածային անկարգությունների հրահրում»՝ Էդվարդ Նալբանդյանը առիթը բաց չէր թողել միջազգային հանրության առջեւ ոչ պատճաշ բառապաշարով արտահայտվել Արզումանյանի հասցեին, այս դրվագները տեղ էին գտել հայտնի Վիկիլիքս փաստաթղթերում։ Նալբանդյանը դիվանագետին անվայել պահվածքով պնդել էր, որ Ալեքսանդր Արզումանյանը «խարդախ մանիպուլյատոր է, ով թաքնվում է մարդու իրավունքների կեղծ պնդումների ներքո»:
Նալբանդյանը Արզումանյանի նախարար լինելու շրջանում, ի դեպ, եղել է ՀՀ դեսպանը Եգիպտոսում։ Ինչեւէ, հետո նորից բաժանվեցին Արզումանյանի, ավելի ճիշտ ՀՀՇ-ի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի ճանապարհները, վերջին կապը խզվեց ՀՀՇ «գեղի կլուբ» լինելու տերպետրոսյանական հայտնի բնորոշումից հետո։
Հետո Ալեքսանդր Արզումանյանը խզեց իր կապը ՀՀՇ-ի հետ ու տեղ գտավ նորաստեղծ ու հեռանկարային Ազատ դեմոկրատներում, Ժառանգության եւ դեմոկրատների համատեղ դաշինքով Արզումանյանն էլ մուտք գործեց անցած գումարման խորհրդարան, բայց մեկ տարի չանցած փչացան նաեւ Արզումանյանի եւ դեմոկրատների հարաբերությունները եւ տեղի ունեցավ «դարձ ի շրջանս յուր», Արզումանյանը վերադարձավ հարազատ ՀՀՇ։
Ինչեւէ, պատգամավորության առաջին տարիներին Արզումանյանը խիստ քննադատում էր Սերժ Սարգսյանին ու նրա ռեժիմը, օրինակ իր հարցազրույցներից մեկում Արզումանյանը Նալբանդյանին «վինտիկ» էր անվանել Սերժ Սարգսյանի ստեղծած համակարգում։
Արզումանյանն ասել էր, որ Նալբանդյանի հրաժարականը արտաքին Հայաստանի վարած քաղաքականության ոլորտում փոփոխություն չի բերի: «Միայն նախագահի հրաժարականով է, որ հնարավոր է բեկում մտցնել բանակցային գործընթացներում եւ շտկել սխալները»,- ԼՂ հարցի մասին խոսելիս ասել է նա։ Սակայն սահմանադրական փոփոխությունների ժամանակ, երբ Արզումանյանը ՀՀՇ-ականների հետ հայտնվեց նախագահականում եւ ձեռք սեղմեց Սերժ Սարգսյանին, դրանից հետո փոխվեց նրա քննադատության թիրախը։
Արզումանյանը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին էր միայն քննադատում, որին ի դեպ, քննադատել է գրեթե բոլոր ժամանակներում։ Օրինակ Արզումանյանը վերջին տարիներին հաճախ էր սիրում կրկնել, որ «Էդվարդ Նալբանդյանը հոգնել է, նրա պաշտոնավարման վերջին ամիսներն են», հետաքրքիր է ինչպես է նա աշխատելու «հոգնած» նախարարի հետ։ Շարունակությունը՝ այստեղ
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»