- 2025-03-05 22:06:00Վարդան Ղուկասյանին Վարդան Ղուկասյանին ԱՄՆ-ից արտաքսելու անհրաժեշտություն չկա․ ՀՀ կառավարության պահանջն անհիմն է. փաստաբան
- 2025-03-04 21:55:00է՞լ ով է ներգրավված Վ․ Ղուկասյանի գործով, թուրքամետ ՔՊ-ն պատրվելու է, նոր ուժ, Թրամփի նպատակները
- 2025-02-28 09:50:00Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«1in.am »-ը գրում է
Երեկվանից հայ հանրությունը ակտիվորեն քննարկում է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հայտնի հայտարարությունը:
Հիշեցնենք, որ վերջինս ՀՀ իշխանություններին առաջարկել է պաշտոնական կարգավիճակով ամրագրել ռուսերենը ՀՀ օրենսդրության մեջ, որպեսզի Հայաստանի ազգային վարորդական իրավունքները ճանաչվեն ՌԴ տարածքում: «Ես կարող եմ ասել միայն մի բան. ամրագրեք ռուսերենը իբրև պաշտոնական, և այդ դեպքում օրենքը կտարածվի նաև ՀՀ քաղաքացիների վրա»,- ասել է Վոլոդինը նախօրեին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը:
Այս առաջարկից ու հանդիպումից հետո հայկական պատվիրակության կողմից մի քանի արձագանք եղավ այս հայտարարությանը: Անգամ երեկ ԱԺ նախագահի խոսնակ Արսեն Բաբայանը հերթական անգամ արձագանքեց Վոլոդինի հայտարարությանը՝ նշելով, որ «Հայկական պատվիրակությունն ասել է, որ Հայաստանի օրակարգում չկա նման հարց, և չի էլ նախատեսվում ռուսերենը պետական լեզու ճանաչելու մասին հարցի քննարկում»:
Իրականում Վոլոդինի առաջարկ-հայտարարությանը մի քանի անգամ արձագանքելը բոլորվին այլ պատճառներ ունի: Մեր տեղեկություններով՝ իրականում Մոսկվայում Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ, երբ նման առաջարկ է արվել, դրան առաջինն արձագանքել է հայկական պատվիրակության անդամ Արմեն Աշոտյանը: Նա միանգամից նշել է, որ ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված է, որ միայն հայերենին է տրվում պետական լեզվի կարգավիճակ: Իսկ երկրորդ պետական լեզվի ընդունումը Հայաստանի համար ակտուալ չէ: Եվ բացի այդ, Հայաստանում Բելառուսի կամ Ղրղըզստանի օրինակով ռուսախոս զանգվածն այդքան մեծ չէ:
Աշոտյանից հետո ՌԴ Պետդումայի նախագահին արձագանքել է նաև Արա Բաբլոյանը, սակայն շատ կարճ և ոչ այդքան դիպուկ՝ ինչպես Աշոտյանը:
Հանդիպումից հետո Աշոտյանը դուրս է եկել հանդիպումից, ներկայացրել, թե ինչ կոշտ պատասխան է տվել ռուսական կողմի առաջարկին:
Աշոտյանի արձագանքը լուսաբանվել է հայկական լրատվամիջոցներում: Դրանից հետո ԱԺ նախագահի խոսնակ Արսեն Բաբայանը, ծանոթանալով հրապարակումներին, որից պարզ է դառնում, որ հենց Աշոտյանն է պատասխանել Վոլոդինին, Բաբլոյանին ներկայացնում է իրավիճակը, ըստ որի՝ ստացվում է, որ Վոլոդինի առաջարկի «դեմն առել է» Աշոտյանը, այլ ոչ թե ԱԺ նախագահը, որը ղեկավարում է պատվիրակությունը:
Արդյունքում Աշոտյանը հայտնվել է բավական ոչ նախանձելի վիճակում: Նրան կանչել են և բացատրություն պահանջել, թե ինչու է իրեն առաջ «գցել» ԱԺ նախագահից և սեփական փիառով զբաղվել՝ ընդգծելով, որ ամբողջ պատվիրակությունից միայն ինքն է հակադարձել ռուսական կողմին:
Աշոտյանին մի լավ կշտամբելուց հետո հայտարարության մի նոր տեքստ է պատրաստվել, որը տեղադրվում է ԱԺ կայքում և հիմա էլ տեղադրված է, ըստ որի՝ «Հակադարձելով ՌԴ Պետդումայի նախագահի առաջարկին՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության օրակարգում ռուսերենն օրենքով որպես պաշտոնական լեզու ամրագրելու հարց չկա: ՀՀ խորհրդարանի ղեկավարը միաժամանակ նկատել է, որ ՀՀ բոլոր դպրոցներում ռուսերենը դասավանդվում է, ինչը, իր կարծիքով, ամբողջությամբ բավարարում է խնդրի լուծմանը»:
Փաստորեն ռուս գործընկերոջը իրապես արժանի պատասխան տալու փոխարեն՝ ՀՀ ԱԺ նախագահը փիառվելու կռիվ է տալիս՝ փորձելով պարզել, թե ում է պատկանում փիառվելու առաջնային իրավունքը:

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


