USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 17 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մենք՝ ոստիկաններս, էս երկիրը կործանեցինք. պաշտոնաթող գնդապետ.«Հայկական ժամանակ»
2017-07-31 14:44:00
Տպել Տպել

«Երեկ Երևանի Սայաթ– Նովա փողոցի 10 և 12 շենքերի բակում, որտեղ բնակիչները սպասելիս են եղել այստեղ հյուրանոց կառուցելու նպատակ հետապնդող «Լարկո գրուպ» ՍՊԸ– ի տնօրենին, մեր թղթակցին է մոտեցել ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Ալբերտ Սարգսյանն ու իր համաձայնությունը հայտնել մեր թերթի հուլիսի 26-ի համարում իր մասին գրված տեղեկատվության վերաբերյալ։

Հայտնել էինք, որ ոստիկանության պաշտոնաթող բարձրաստիճան սպան նեղ շրջանակներում ասել էր, թե՝ «դաշնակներին բռնել եմ, Նիկոլին բռնել եմ, «Բարև Երևանին» բռնել եմ, հիմա իրենց եմ դիմում, որ մեզ օգնեն»։ «Շատ ճիշտ ես գրել»,– մեր թղթակցին ասել է գնդապետը։ «Ես փոշմանում եմ, որ շինարարի մասնագիտություն չեմ ընտրել։

Մենք (ոստիկանները-խմբ.) էս երկիրը կործանեցինք, դուք եք փրկելու, էս երեխեքն են փրկելու»,– անկեղծացել է Ալբերտ Սարգսյանը։

Նա նաև նշել է, որ երբ ինքը համակարգում էր, էսօրվա գնդապետներից շատերն օպեր էին, հիմա «աճել» են։ «Ես որ հիմա տեսնում եմ, թե որ մասը գնաց… էն պրոֆեսիոնալները գնացին»,– ափսոսանք է հայտնել պաշտոնաթող գնդապետը, որն այս օրերին Երևանում մի շարք նորմատիվների խախտումով կառուցվելիք շինության դեմ ամենաակտիվ պայքարողներից մեկն է»,– գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

Այս նյութը դիտել են - 12777 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook