- 2025-03-05 22:06:00Վարդան Ղուկասյանին Վարդան Ղուկասյանին ԱՄՆ-ից արտաքսելու անհրաժեշտություն չկա․ ՀՀ կառավարության պահանջն անհիմն է. փաստաբան
- 2025-03-04 21:55:00է՞լ ով է ներգրավված Վ․ Ղուկասյանի գործով, թուրքամետ ՔՊ-ն պատրվելու է, նոր ուժ, Թրամփի նպատակները
- 2025-02-28 09:50:00Էս «Զեռկալօ Կլուբ»-ին հիշեցրեք, որ ՄԱՆՎԵԼՆ առաջին ՀԵՐՈՍ քաղբանտարկյալն է եղել...Mesrop Musaelyan
- 2025-02-25 22:18:00Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 2025-02-24 20:16:00 Եթե սա տեղի ուենա, ապա Ոստիկանության վրա պետք է խաչ քաշել
- 2025-02-21 00:53:00«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































« Pastinfo.am »-ը գրում է.
Քաղաքացիների վստահությունը չարաշահելու, նրանց իրավական օգնություն ցուցաբերելու նպատակով փաստաբան ներկայացած և խոշոր չափերի հասնող գումարներ հափշտակելու համար 34-ամյա Լիլիթ Ֆարմանյանը դատապարտվեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Ֆարմանյանից հօգուտ տուժող Ա. Ա-ի կբռնագանձվի 3500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 1 300 000 ՀՀ դրամ որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի փոխահատուցում, իսկ տուժող Բ. Թ-ի կբռնագանձվի՝1 697 500 ՀՀ դրամ որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի փոխահատուցում:
Լիլիթ Ֆարմանյանը կալանքի է վերցվել անմիջապես դատական ակտի հրապարակումից հետո՝ դատական նիստերի դահլիճից:
Ըստ մեղադրանքի՝ Լիլիթ Ֆարմանյանը ներկայանալով ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան՝ փաստաբանական ծառայություն մատուցելու, ՀՀ վարչական դատարան հայցադիմում ներկայացնելու և շահերը պաշտպանելու պատրվակով Երևանի բնակչուհի Ա.Ա-ից մաս-մաս ստացել է փաստաբանական ծառայություններ մատուցելու համար 1 427 625 ՀՀ դրամին համարժեք 3500 ԱՄՆ դոլար գումար, բացի այդ նա տարբեր պետական մարմիններում վճարումներ կատարելու համար ևս Ա-ից խարդախությամբ հափշտակել է 1 334 000 ՀՀ դրամ գումար, ընդհանուր առմամբ նրանից հափշտակելով 2 761 625 ՀՀ դրամ գումար:
Բացի այդ Լ.Ֆարմանյանը ուրիշի գույք խաբեությամբ հափշտակելու նախնական դիտավորությամբ տեղեկանալով, որ Բագրատ Թորոսյանն ու Լիանա Ստեփանյանը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում հանդիսանում են որպես կողմեր նրանց ներկայանալով որպես փաստաբան վստահություն ստեղծելով կարող է ՀՀ քաղ.դատարանում հանդես գալ նրանց անունից, 2014թ.սեպտեմբեր պահանջել և ստացել է 816 060 ՀՀ դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլար սեպտեմբեր ամսին 1 220 400 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար գումար ընդհանուր առմամբ նրանցից հափշտակելով 2 036 460 ՀՀ դրամին համարժեք գումար:
Լիլիթ Ֆարմանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-չդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ֆարմանյանը՝ երկու դրվագով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունքներ է տվել, թե ինքը փաստաբան չի հանդիսացել և որևէ մեկին որպես փաստաբան չի ներկայացել, ավելին՝ խաբեությամբ գումարներ չի վերցրել:
Հաճախել է գեղեցկության սրահ, որտեղ վարսահարդարներից մեկն իրեն կնքել է «ադվոկատ Լիլիթ» մականունով, հենց այդ գեղեցկության սրահում էլ ծանոթացել է տուժող Ա.-ի հետ, ով տեղյակ լինելով, որ ինքը հանդիսանում է իրավաբան, խնդրել է օգնել բնակարանի հետ կապված հարցով: Փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո ամբաստանյալը տուժող Ա.-ին ասել է, որ կփորձի օգնել, սակայն դրա համար նրա անունից լիազորագիր պետք է տրվեր, ինչի համար նրան է տվել իր անձնագրի պատճենը:
Ըստ ամբաստանյալի՝ այս ընթացքում իր և տուժող Ա-ի միջև ձևավորվել են ընկերական հարաբերություններ և իրենք ավելի մտերմացել են: Որոշ ժամանակ անց ինքն անձնական խնդիրների պատճառով Ա.-ից պարտքով 3500 ԱՄՆ դոլար է խնդրել, կարճ ժամանակ անց վերադարձնելու պայմանով, սակայն գումարը չի կարողացել վերադարձնել, ինչից հետո իր և Ա.-ի հարաբերությունները վատացել են և վերջինս պահանջել է գումարը վերցնելու մասին նոտարական կարգով փոխառության պայմանագիր կնքել, որին ինքը ստիպված համաձայնվել է, թեև այդ պայմանագրում ներառված են եղել նաև Ա.ի կողմից պետական մարմիններում վճարված գումարները:
Հետագայում խնդիրներ են առաջացել և ինքը չի կարողացել ամբողջությամբ վճարել պայմանագրով սահմանված պարտքի գումարը, սակայն պարբերաբար Ա.-ին վերադարձրել է տարբեր չափերով գումարներ, սակայն Ա.-ն այդ գումարները դիտարկել է, որպես տոկոսագումարներ:
Ամբաստանյալը մասնակի առարկել է տուժող Ա.-ի կողմից ներկայացված քաղաքացիական հայցի դեմ, ընդունելով միայն 3500 ԱՄՆ դոլար պարտքի գումարի մասը:
Ըստ էության մյուս տուժողի հետ կապված պատմությունը չի տարբերվում, ամբաստանյալի ցուցմունքի համաձայն՝ տուժողի կնոջ հետ ծանոթացել է այդ նույն վարսավիրանոցում և հետագայում իրեն խնդրել են օգնել՝ տան հետ կապված խնդիրների հարցերով:
Տուժող Բագրատ Թորոսյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցի դեմ ամբաստանյալն առարկել և ամբողջությամբ չի ընդունել:
Դատարանն ամբաստանյալի ցուցմունքներն արժանահավատ չի համարել և գտել է, որ դրանք նպատակ են հետապնդում խուսափել պատասխանատվությունից և պատժից:
Դատարանը հետազոտելով դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները, վերլուծելով և գնահատելով դրանք իրենց համակցությամբ, ապացուցված է համարել, որ ամբաստանյալ Լիլիթ Ֆարմանյանը խարդախությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեկ միասնական դիտավորությամբ, խաբեության եղանակով՝ չհանդիսանալով ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Երևան քաղաքի բնակչուհուն ներկայանալով որպես փաստաբան և վերջինիս համար փաստաբանական ծառայություններ մատուցելու, ՀՀ վարչական դատարան հայցադիմում ներկայացնելու և նրա շահերը պաշտպանելու պատրվակով, 2013 թ. հոկտեմբերից մինչև 2014 թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, նրանից մաս-մաս ստացել է փաստաբանական ծառայություններ մատուցելու համար 3500 ԱՄՆ դոլար գումար, իսկ տարբեր պետական մարմիններում վճարումներ կատարելու համար ևս 1 334 000 ՀՀ դրամ գումար՝ խարդախությամբ հափշտակել է խոշոր չափերով՝ ընդհանուրը 2761625 ՀՀ դրամ գումար: Այդ ամենից հետո ի հավաստումն կատարված աշխատանքի Ա. Ա.-ին ներկայացրել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանի կողմից իբրև կայացված վճռի և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի կեղծ պատճենները: Շարունակությունը՝ այստեղ

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


