- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-03-06 07:52:00Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հայաստանի պետական գերատեսչությունները պարզապես փայլում են իրենց անպատասխանատվությամբ: Մոտ երկու շաբաթ առաջ դերասան Վահագն Սիմոնյանը իր տանը մամուլի ասուլիս էր հրավել, որի ժամանակ անհոդաբաշխ մտքեր էր արտահայտում իր երեխաների առեւանգման մասին, ասում էր, թե իր անչափահաս տղաները պատանդ են պահվում «Ջամբո» ռեստորանային համալիրում, ոստիկանությունից եւ լրատվամիջոցներից պահանջում էր «շտուրմ» անել եւ փրկել իր երեխաներին:
Նա երբեմն-երբեմն ասում էր, որ իր երեխաներին տրամադրել են իր դեմ, մեկին թշնամացրել են, իսկ մյուսին չեն կարողանում, որովհետեւ նա «ջիգյարով» է եւ այլն:
Ասուլիսին ներկա էր նաեւ մեր թղթակիցը, եւ մինչ կփորձեինք հասկանալ՝ ինչ է կատարվում, պարզվեց, որ Սիմոնյանը ավելի վաղ դիմել էր ոստիկանություն եւ Գագիկ Շամշյանին: Վերջինս այցելել է նշված ռեստորանային համալիր, զրուցել երեխաների եւ նրանց մոր հետ, որն արդեն չորս տարի ամուսնացած է «Ջամբո» ռեստորանային համալինի սեփականատիրոջ հետ:
Գագիկ Շամշյանի կայքում հրապարակված տեսանյութում Վահագն Սիմոնյանի մեծ որդին պատմում է իրենց անձնական կյանքից խիստ ինտիմ մանրամասներ: Հոր մասին անպարկեշտ արտահայտություններ է անում, հայտարարում է, որ չի ընդունում նրան որպես հայր:
Մայրը մերթընդմերթ գլխով հավանության նշաններ է տալիս, հաստատում է երեխայի խոսքերը, սեփական վերուծությունն է ներկայացնում, թե ինչու է իր նախկին ամուսինը աղմուկ բարձրացրել: Այս ամբողջը տեղի է ունենում խորթ հոր ինքնավստահ ներկայությամբ, որը նույնպես մեկ-երկու նախադասություն է ասում, որ արդեն չորս տարի տվյալ կինն իր կինն է, եւ այլն:
Հիմնականում, սակայն, խոսում է 14-ամյա տղան, որի խոսքի ամբողջ իմաստն այն է, որ իրեն եւ փոքր եղբորը որեւէ մեկը պատանդ չի պահում, իրենց նկատմամբ բռնություն չեն կիրառում, եւ ընդհակառակը՝ հայրն է պարբերաբար զանգահարում, վիրավորում է, հայհոյում:
Տղան հայտարարում է, որ ինքը պարզապես փորձելու համար զանգահարել է հորը, ասել, որ իրենց ծեծում են, խնդրել է այդտեղից տանել, փրկել, այնինչ հայրը պատասխանել է՝ փախեք-եկեք:
Տեսանյութը դիտելիս հնարավոր չէ չնկատել, որ 14-ամյա տղան խիստ լարված է, իսկ նրա փոքր եղբայրը՝ ծայրահեղ ընկճված: Տեսարանը սովորական մարդկանց մեջ կարող էր միայն տհաճ զգացողություն առաջացնել, իսկ մասնագետների մեջ առնվազն մասնագիտական հետաքրքրություն պետք է հարուցեր:
Օրինակ, հոգեբաններին պետք է հետաքրքրեր. արդյո՞ք այդ երեխաները հոգեբանական կամ նույնիսկ ֆիզիկական ճնշման տակ չեն, արդյո՞ք նրանք կարող էին հրաժարվել տեսախցիկի առաջ իրենց հորը հայհոյելու առաջարկից: Դժվար է պատկերացնել, ի վերջո, 14-ամյա տղա երեխա, որը չէր խուսափի իր եւ իր ընտանիքի, խորթ հոր, հարազատ հոր հետ կապված ինտիմ մանրամասները ներկայացնել հանրությանը:
Այդ երեխաները դպրոց են հաճախում, ունեն ընկերներ, եւ կարելի է պատկերացնել, թե ինչ արձագանք է գտել նրանց մասնակցությամբ կինոն իրենց հասակակիցների շրջանում: Բնականաբար, ոմանք ծաղրել են, մյուսները՝ խղճահարություն դրսեւորել, իրար մեջ քչփչացել, ու թերեւս ամեն երկրորդ ծանոթ երեխա ասել է, որ նայել է դա եւ այլն:
Այս ամենն ակնհայտորեն չի հուզել երեխաների մորն ու խորթ հորը: Չենք կարող ասել, թե որքանով է հուզել հարազատ հորը, որովհետեւ լրատվական դաշտը ողողված է նրան հարբեցող եւ անհավասարակշիռ կերպար ներկայացնող նյութերով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


