- 2025-01-16 18:18:00 Նիկոլ Փաշինյանը քողարկում է բանակի հանդեպ իր իրական վերաբերմունքը
- 2025-01-15 13:17:00Ի՞նչ կտա Հայաստանին Ռազմավարական գործընկերության մասին ԱՄՆ-ում ստորագրված կանոնադրությունը
- 2025-01-14 18:55:00Հերթական հարվածը՝ բանակին. Սուրեն Պապիկյանի ծպտունը կլսվի՞
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
«Առավոտը» հրապարակել է Գոռ Հակոբյանի ընտանիքի մտերիմներից մեկի հոդվածը:
Գոռ Հակոբյանը Հայաստան էր եկել իր ցանկությամբ, Ամերիկայում մնալու տարբերակներ շատ ուներ, կարող էր գնալ նաեւ ցանկացած այլ երկիր, սակայն ինքը որոշել էր ու եկել էր նոր կյանք սկսելու ու ապրելու այն երկրում, ուր ծնվել էր, մեծացել։ Մի փոքրիկ բնակարան էր վարձել ու ապրում էր, ուրախ էր որ վերադարձել է Հայաստան. ծրագրեր ուներ Ամերիկյան համալսարանում շարունակելու կրթությունը, որովհետեւ որքան էլ շատերիդ համար բացահայտում լինի, Գոռը ԱՄՆ-ում գերազանցությամբ էր ավարտել դպրոցը, ուներ բավական դասընթացների կրեդիտներ, տիրապետում էր երեք լեզուների, բացառիկ լավ էր մաթեմատիկայից ,սակայն …
Այո, մինչեւ Հայաստան վերադառնալը նա դատապարտված է եղել, պատանեկության հասակում սխալներ էր գործել, որոնց պատճառով հայտնվել էր բանտում… բայց ոչ գողության, ոչ նարկոտիկի եւ ոչ էլ, մանավանդ մարդասպանության համար, ինչպես գրում է դեղին մամուլը. Ամերիկայի Միացյալ Նահանգներում պարզապես կրակոցի համար մարդուն կարող են դատապարտել ցմահ բանտարկության, ուր մնաց, թե՝ մարդասպանության, այն էլ` հինգ հոգու…
Սա ոչ թե պարզապես բամբասանք է, այլ կատարյալ անհեթեթություն… բայց սոսկալին այն է, որ, դիմակայելով ամերիկյան բանտերում, նա սպանվեց հայի ձեռքով (կան փաստաթղթեր, թե Գոռն ինչի համար է դատապարտվել, եւ իրեն հարգող որեւէ լրատվամիջոց նախ պիտի ճշտեր ամեն բան` հրապարակելուց առաջ, ի՟նչ «Արմենիան փաուեր», գոնե գիտե՞ք ինչ է դա իրենից ներկայացնում…):
Դեպքի բոլոր մանրամասների մասին դեռ հարկ կլինի խոսել ավելի հանգամանալից հետաքննությունից հետո, թեպետ մտահոգ եմ՝ արդյո՞ք հետաքննությունը ճիշտ ուղղությամբ կգնա։
Հուսով եմ՝ հետաքննությունը կպարզի, թե ինչու էր Գոռը փաստաբան պահանջում, եւ ինչ հինգ անձանց անուններ էր նա տվել, որ այդպես էլ չի հրապարակվում:
Չի բացառվում, որ նրանք գործով վկաներ էին: Չնայած Գոռի ոչ ադեկվատ վիճակին՝ կարելի էր նրա կցկտուր բառերից հասկանալ, որ ինքն, այնուամենայնիվ, ասելիք ուներ…
Ես նրան մանկուց եմ ճանաչել, եւ ինչպես ես, այնպես էլ նրան ճանաչող շատ-շատերը կարող են վկայել, որ հրեշի տեսքով տղան ամենեւին էլ այն խելացի, բանիմաց Գոռը չէր, ում հետ խոսելուց կարելի էր պարզապես հաճույք ստանալ… ինչ-որ մեկին ձեռնտու էր նրան հրեշ դարձնել՝ հասարակությանը համոզելու համար, որ «նարկոման էր՝ սպանեցինք»:
Որտեղի՞ց էր այդ աղջիկը հայտնվել նրա կյանքում, ի՞նչ ակնկալիքով, ո՞ւմ թելադրանքով եւ ի՞նչ չար նպատակների համար…
Նայելով սարսափազդու դեպքի նկարահանումները՝ ցանկացած մարդ, էլ չեմ ասում հոգեբան, կարող էր պարզ տեսնել, որ տղան գտնվում էր ծանր դեղերի ազդեցության տակ, ադեկվատ չէր, եւ նրան «վնասազերծելը» հենց ի սկզբանե սպանելն էր, որպեսզի չբացահայտվեր այն, ինչից վախենում էին հրաման արձակողները…
Գաղտնիք չէ, որ թմրանյութերի առք ու վաճառքի ոչ մի գործարք չի արվում առանց որեւէ մեկի, կամ խմբավորման հովանավորության… կարծում եմ՝ դա էր պատճառը, որ մեր «օրենքը» սպանելով փակեց նրա բերանը, արատավորելով բարի համբավ ունեցող մի ընտանիքի անուն եւ խլելով մի երիտասարդի կյանք, որը հայտնվել էր ծուղակում:
Ո՞վ էր այդ աղջիկը, որը դատապարտվել էր թմրամոլության համար… նա, իմ համոզմամբ, Գոռի կյանք էր մտել հատուկ ծրագրով, եւ Գոռը, իմանալով դրա մասին, ուզում էր հաշվեհարդար տեսնել նրա հետ:
Դեպքից շաբաթներ առաջ Գոռը մի քանի ակնարկներ է արել իր հարազատներին, որ իրեն սպանելու են, քանի որ ինքը տիրապետում է որոշ տեղեկությունների: Ի՞նչն էր ստիպել Գոռին այդպես մտածելու, ինչո՞ւ էր այդ հումորով, կատակասեր տղան հրեշ դարձել, ի՞նչ տեսակի դեղեր էին ծախել նրան քնաբերի անվան տակ…ժամանակը ցույց կտա:
Երբ վնասազերծում էին «Սասնա ծռերին», որոնք արդեն իսկ մարդ էին սպանել, հեղաշրջման փորձ էին անում, նրանց հանդեպ ոստիկանությունն ավելի մեղմ գտնվեց, քան այս երիտասարդի, որը մոլորվել էր, օգնության կարիք ուներ: Եվ հետո, եթե նա, ինչպես պնդում է ոստիկանությունը, սպառնում էր այդ կասկածելի աղջկա կյանքին, կատարեր այդ ծանր հանցանքը եւ սպաներ, նրան դատապարտելու էին առավելագույնը ցմահ բանտարկության, դատ ու դատաստան էր լինելու, նա պաշտպանվելու հնարավորություն էր ունենալու: Իսկ այսպես… նա սպանություն չկատարած՝ նրան դատապարտեցին մահվան՝ առանց դատ ու դատաստանի:
Փաստորեն՝ եթե նա մարդասպան լիներ՝ իրեն չէին սպանի: Ես ամենեւին մտադիր չեմ համեմատել «Սասնա ծռերի» եւ Գոռի արարքները, ես համեմատում եմ նրանց հանդեպ պետության վերաբերմունքը, եւ նորից հանգում այն եզրակացության, որ սա պլանավորած սպանություն էր, այլապես նրան էլ կարող էին «վնասազերծել» այնպես, որ չխլեին նրա կյանքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»