- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-03-06 07:52:00Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































ՀՀԿ-ական պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, որն հանրությանը ավելի շատ հայտնի է որպես Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդի, համոզված է, որ մեր երկրում ստեղծված վիճակի գլխավոր մեղավորը «թուրքն» է։ NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորը վստահեցրել է, որ Հայաստանի քաղաքացիները լավ կապրեն, եթե ավարտվի պատերազմը։ Իսկ թե ինչպես է ստացվել, որ պատերազմող երկրում ի հեճուկս ժողովրդի վիճակի՝ իր եւ Տարոն Մարգարյանի ունեցվածքը բազմապատկվել է, պատգամավորը դժվարացել է մեղավորներ փնտրել։
Պարոն Սարգսյան, առաջիկայում կքննարկվի վարչապետի փոփոխության հարցը։ Ձեզ համար կարեւո՞ր է՝ ով կդառնա վարչապետ։
Ինձ համար տարբերություն կա, որ վարչապետը լինի բանիմաց եւ ճանապարհ անցած մարդ։
Կարո՞ղ եք նշել Ձեր թվարկած որակներով թեկնածուներ Հանրապետական կուսակցութունից։
Չեմ կարող նշել, խորհրդի նիստում կառաջարկեն, կքննարկենք կհասկանանք, թե մարդն ինչքանով է կարողանում երկիրն էս վիճակից հանել։
Ձեզ համար էակա՞ն է Կարեն Կարապետյանը կշարունակի, թե՞ Սերժ Սարգսյանը կնշանակվի։
Ինձ համար էական է, որ ժողովրդի համար լավ լինի։
Փաստ է, որ ժողովուրդը դժգոհ է ՀՀԿ-ի իշխանությունից , ժողովրդի վիճակն ավելի է վատացել։
Ժողովուրդը դժգոհ չէ, դա որոշ մարդկանց կարծիքն է․․․․ որտեղի՞ց լավ լինի, պատերազմող երկրում կարո՞ղ է լավ լինել։
Ո՞վ է մեղավոր, որ վատ է։
Ո՞վ է մեղավոր, թուրքը, ով է մեղավոր, ով է պատերազմում մեր հետ, բա թուրքն ա մեղավոր, որ մենք պատերազմի մեջ ենք․․․
Թուրքերը մեղավոր են, որ մեր երկիրը կոռումպացված է, անարդարություն է ամենուր։
Կոռուպցիան բոլոր պետությյուններում էլ կա, էդ կոռուպցիա հասկացողությունը տվյալ աթոռին նստած մարդուց ա գալիս, երկիրը մեղավոր չէ։ Էդ մարդուն էլ բռնում դատում են․․․
Գործազրկության, աղքատության, մենաշնորհների մեղավորվ ո՞վ է։
Ասում եմ՝ բա պատերազմող երկիր ա, երկրի վիճակի հետ կապված ասում եմ, որ մեղավորը թուրքն ա։
Թուրքերը մեղավո՞ր են, որ Հայաստանում ընտրությունները կեղծվում են, լեգիտիմ իշխանություն չկա։
Ինչի ազնիվ չե՞ն ընտրությունները, ես թեկնածու եմ եղել, իմ ընտրությունները ազնիվ են եղել։ Լեգիտիմ իշխանություն մենք հիմա էլ ունենք։ Իսկ որ պատերազմը ավարտվի, մեր ժողովուրդը ավելի լավ կապրի։

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


