- 2025-01-16 18:18:00 Նիկոլ Փաշինյանը քողարկում է բանակի հանդեպ իր իրական վերաբերմունքը
- 2025-01-15 13:17:00Ի՞նչ կտա Հայաստանին Ռազմավարական գործընկերության մասին ԱՄՆ-ում ստորագրված կանոնադրությունը
- 2025-01-14 18:55:00Հերթական հարվածը՝ բանակին. Սուրեն Պապիկյանի ծպտունը կլսվի՞
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Գոռ Հակոբյանը ամենադրական և ամենաբարոյական բնույթի անձ է, ոչ թե՝ էր: Անվերապահ սեր և հավատարմություն էր տածում իր ընտանիքի և ընդհանրապես բոլոր նրանց հանդեպ, ովքեր իրեն շրջապատում էին։ Նաև սիրում էր իր հայրենիքը՝ այն վայրը, որը տուն էր կոչում իր պատանեկան տարիներին և ուր վերադարձավ արդեն հասուն տարիքում։
Գոռը վերադարձել էր Հայաստան՝ բնակություն հաստատելու, նոր կյանք սկսելու, ուսումը շարունակելու և ընտանիք կազմելու մտադրությամբ։ Սիրված անձ էր իր ընկերների, դասընկերների և բազմաթիվ այլ մարդկանց կողմից, որոնց միշտ և անխտիր ձևով ժպիտ էր նվիրում։
Կան բազմաթիվ շահարկումներ այն հանգամանքների շուրջ, որոնք հանգեցրին Գոռի անարդարացի սպանությանը Երևան քաղաքի ոստիկանության կողմից։ Նաև առկա են փաստեր, որոնք ընդհանրապես վիճարկման ենթակա չեն։ Աղջիկը, որի հետ նա վեճի էր բռնվել, լավ համբավ չուներ, անցյալում դատապարտված է եղել թմրանյութերի գործով։
Գոռն ամեն օր խոսել է իր ծնողների և տատիկի հետ, և վերջերս մտահոգություն էր հայտնել իր սիրելիներին իր իսկ անվտանգության վերաբերյալ։
Միգուցե ուներ տեղեկություններ, որոնք կբացահայտեին Հայաստանի հանցագործ հզորների իրականում ով լինելը։
Նա իրոք ասելիք ուներ, բայց ոստիկանությունը Գոռին վնասազերծելու տարբերակներից ընտրեց ամենածանրագույնը, մահացու գնդակը։
Լռեցնելու հեշտ միջոց։
Հիմնվելով ակնառու փաստերի վրա՝ անվիճելի է, որ այս մութ պատմության մեջ Գոռը ընկավ որպես զոհ։
Այո, ԱՄՆ-ում Գոռը եղել է դատապարտված, բայց ոչ 5 հոգու սպանության կամ Արմենիան Փաուեր կազմակերպության անդամ լինելու համար, ինչպես պնդում են անվստահելի, չստուգված տեղեկություններ տարածող, բամբասանքի աղբյուրները։
Ամենը կեղծիք է։
Եթե նա կատարած լիներ նմանատիպ հանցագործություն, նա դեռ փակված կլիներ ամերիկյան բանտում։ Կալիֆորնիայում այդ տեսակի հանցագործության համար օրենքը պատժում է ցմահ՝ առանց երբևէ ազատվելու հնարավորության։ Իսկ երկրորդ, երրորդ, չորորդ և հինգերորդ սպանությունների համար ցմահ պատժին գումարվում են ևս 60 երկար տարիներ (15 տարի ամեն սպանության համար)։
Առկա են բոլոր դատական փաստաթղթերը, որոնք pastedGraphic.png հաստատում են խոսքերիս ճշմարտությունը։
Փոքրուց Գոռը սիրում էր դրսում խաղալ, վայելում էր ֆուտբոլը, բասկետբոլը, պիկնիկներ բնության գրկում։ Նա շնորհալի ու ծաղկուն աշակերտ էր դպրոցում և մեծ հաճույք էր վայելում, երբ ուսուցիչները իրեն էին ընտրում հարցերին պատասխաններ տալու համար։ Մտածող էր, և սիրում էր ծիծաղել։ Շատ էր սիրում «կարտոշկա», գոհանում էր սպիտակ հացով ու պանիրով։ Հոգատար էր և ավելի հասուն իր տարիքի համեմատ։ Խոչընդոտներից երբեք չէր վախենում, դրսևորում էր քաջություն, գիտեր դիմադրել ու պայքարել։ Նա ծնվել էր որպես առաջնորդ, իր ունակություններով գրավում էր բոլորի ուշադրությունը։
Գոռն այն մարդն էր ու ընկերը, որին մեզանից յուրաքանչյուրը ուզում էր կրկնօրինակած լինել ու նմանվել։ Ճիշտ է, որ Գոռը կյանքում թույլ է տվել սխալներ, ինչպես բոլորս, և այդ սխալների համար նա շատ թանկ է վճարել։ Նա հասկացել էր իր սխալները՝ նստած իր խցում, կրել էր իր պատիժը, և կյանքը նրան պարգևել էր մի երկրորդ շանս։
Նա հասարակության համար բոլորովին էլ վտանգավոր չէր՝ ըստ նրա ընկերների, ուսուցիչների, ճանաչողների ընդհուպ մինչև եկեղեցու քահանայի։ Հարցրեք նրան ճանաչողներից ում կամենաք։ Ես զրուցել եմ շատերի հետ և հավատացնում եմ, որ բոլորն են կիսում իմ կարծիքը այն երիտասարդի մասին, ով սիրում էր իր ընտանիքը, իր հարազատներին, իր հայրենիքը, և իր կրոնը։ Եվ վերջապես մինչ արագ եզրակացություններ անելը, անհիմն կարծիքներ հայտնելը փորձեք բացահայտել իրականությունը և նրան վերագրել այն կերպարը, որին նա իսկապես արժանի է։
Մի՛ մոռացեք, որ նրա ցավի մեջ խեղդված ընտանիքը արժանի է հարգանքի։ Գոռի ընտանիքը ամեն օր բախվում են այն մտքի հետ, որ Գոռից անխղճորեն խլեցին կյանքի կողմից նվիրած երկրորդ շանսը։
Նրա ընտանիքը դեռ պետք է կարողանա ուժ գտնել հաշտվելու համար այս դառը կորստի հետ։
Դուք ինքներդ ինչպես կկարողանայիք անցնել այս վիշտի միջով։ Ես մեծ ցավով ընդմիշտ զգալու եմ քո պակասը, Գոռ՛։
Դու՛ Գոռ, կաս ու ընդմիշտ կմնաս իմ մեծ եղբայրը, որին այդքան ուզեցել եմ ունենալ կյանքում։
Հարություն Մելքոնեան
Գոռի մանկության ընկեր,
Սան Ֆրանցիսկո
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոնարխի Արմենն ու իր փեսան շտաբներ են բացել ՔՊ-ի համար. թաղապետի թիկնապաների հետքերով. «Ժողովուրդ»