- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-03-06 07:52:00Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Հայելի»-ն գրում է.Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Անկախության օրվա առթիվ Եռաբլուր կատարած այցի ժամանակ հիշել է Վանո Սիրադեղյանին:
Գասպարյանը հայտարարել է, որ Սիրադեղյանն իր ավագ ընկերն է եղել. «Ես Վանո Սիրադեղյանի հետ երկար տարիներ աշխատել եմ: Նա իմ ընկերն է եղել ու շարունակում է մնալ»,- հայտարարել է նա:
Վանո Սիրադեղյանին հիշելու առիթը վերջին շրջանում ակտիվացած քրեական բախումներն ու սպանություներն են, որոնք առիթ էին դարձել, որպեսզի հանրային շրջանակներում ավելի արտահայտիչ դառնան Վանո Սիրադեղյանի վերադարձի սպասումները:
Այս ֆոնին Վովա Գասպարյանի հայտարարությունը, թե ինքը Սիրադեղյանի ընկերն է, ընդամենը շահեկան PR-ի փորձ է:
Վանոյի ընկեր արտահայտությունը նրա համար անշուշտ կոմպլիմենտ է:
Հետաքրքիր է՝ այս տարիների ընթացքում ինչով և ինչպես է արտահայտվել Վովայի Գասպարյանի ընկերությունը:
Օրինակ, նա՝ իբրև ոստիկանապետ, ի՞նչ է արել, որ իրականություն դառնա իր ընկերոջ վերադարձը, վերջապես այլևս մարդը ստանա ազատ հասարակություն վերադառնալու իրավունքը:
Կամ երբ հրապարակավ տեղեկություններ եղան Վանո Սիրադեղյանի որդու ձերբակալության մասին /նա հայտնվել էր ինչ-որ պատմությունների մեջ/, ինչ արեց այս մարդը իր ընկերոջ որդու համար:
Չէ՞ որ նույն ոստիկանապետը իր անձնական աշխատակազմի որոշ ներկայացուցիչների և նրանց մերձավորների տարատեսակ սկանդալային պատմությունները շատ լավ կոծկում է:
Եվ վերջապես եթե իսկապես Վովան Վանոյի հետ երկար տարիներ աշխատել է, գոնե որպես ավագ գործընկեր՝ նրանից կարող էր որոշ բաներ սովորած լինել, օրինակ՝ ինչպես հասարակական կյանքում չեզոքացնել գողականներին և քրեածին տարրերին. մի բան, որը ժամանակին հրաշալի կերպով արեց Վանոն: Ինքը՝ Վովա Գասպարյանը, չի համաձայնվել այն պնդմանը, թե քրեածին տարրերը ակտիվացել են: Դիտարկմանը, թե Հայաստանում գողական աշխարհի ներկայացուցիչները հավաքներ են իրականացնում, ոստիկանապետն արձագանքել է. «Օրենքով գողերն այնքան գառի նման խելոք են իրենց պահում»:
Գառան պես գողականներին իհարկե կվայելեր գայլի պես ոստիկանություն:
Բայց այսօր օրենքով գողերն ու նրանց սպասարկող քրեական արբանյակները օրը ցերեկով իրար են ուտում, ոստիկանների հեղինակությունն ու հասարակության անդորրն էլ հետն են խժռում, իսկ ոստիկանապետը նրանց վարքից գոհ է, ասում է գառան պես են:
Իհարկե, եթե ոստիկանությունը ցանկանա, ապա ցանկացած գողական կերպար՝ անկախ նրանից նա օրենքով գող է, թե սովորական քրեական հեղինակություն կամ փողոցային գրպանահատ, հաշված օրերի ընթացքում գառից էլ խելոք կդառնա, որովհետև պետությունը ունի բոլոր լծակները, և կարող է նրանց հարցերը լուծել:
Ամբողջական նյութը կարդալ այստեղ:

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


