USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 10 2025թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ինչու են Կարապետյանները ոտքերը «գազին» դրել Hayeli
2017-09-29 09:49:00
Տպել Տպել

Սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը երեկ հայտարարել է, որ ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը ծանր հարված է հասցրել ըմբշամարտին՝ թողնելով ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, եւ եթե չլիներ Գագիկ Ծառուկյանը՝ մարզաձեւը կհայտնվեր շատ ծանր վիճակում: «Փառք Աստծո այսօր ՀԱՕԿ-ի նախագահի շնորհիվ թե, ծանրամարտը և թե ըմբշամարտը որևէ խնդիր չունեն: Ավելին՝ Ծառուկյանի ջանքերով մեծացել են ֆինանսական ներդրումները»,- իր ամփոփիչ ասուլիսում նշել է նա։

Հիշեցնենք, որ ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանը զբաղեցնում էր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, սակայն այս տարի հրաժարական տվեց: Ըմբշամարտի ֆեդերացիան այսօր գտնվում է ՀԱՕԿ-ի հովանու ներքո: «Շատ ենք ուզում որպեսզի գտնվեն մարդիկ, ովքեր ցանկություն կհայտնեն զբաղեցնելու ֆեդերացիայի նախագահի պաշտոնը և լուրջ ներդրումներ կատարել մարզաձևը զարգացնելու համար: Ցավոք սրտի նման մարդիկ դեռևս չկան»,- հավելել է Ռոստոմյանը:

Եւ ահա, այս անմեղ հայտարարությունը նույնքան անմեղ երիտասարդ Ռոստոմյանի շուրթերից կարելի է ասել ցնցումների մեջ է գցել Սամվել Կարապետյանի եղբորը՝ Կարեն Կարապետյանին, ում գրասենյակն անհավատալի հայտարարություն է տարածել լրատվամիջոցներից մեկի խնդրանքը կատարելիս․ «Չենք կարծում, թե կարիք կա մեկնաբանել ամեն մի դատարկամտություն: Առավել ևս, սպորտի նախարարը չափազանց փոքր մարդ է, որպեսզի իրեն թույլ տա գնահատական տալ Սամվել Կարապետյանի գործունեությանը: Ընդամենը խորհուրդ կտանք նրան՝ իր գործով զբաղվել և իր ղեկավարած կառույցի ձախողումների համար պատճառներ չփնտրել: Լավ, սպորտի նախարարությունը կամ հենց նախարարն ինչի համար են, եթե ուրիշները պիտի փրկեն այս կամ այն սպորտաձևը: Կարծում ենք՝ այս հարցի պատասխանն ինքն էլ չգիտի: Եվ ուրեմն, եթե մարդը չի կարողանում աշխատել, այլ զբաղված է անիմաստ դատողություններով, ուրեմն պետք է եզրակացություններ անի և տեղը զիջի կարող ուժերին»-ասված է հայտարարության մեջ:

Համաձայնեք, որ ոչ միայն կոպիտ էր, այլեւ գռեհիկ։ Հայաստանում ով չգիտի, որ սպորտի ոլորտի առյուծի բաժնի վրա, այսպես ասած, ֆինանսական եւ առհասարակ ազդեցություն ունի ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Անկախ ժամանակից՝ Ծառուկյանի քաղաքական թիմը կոալիցիա է կազմել իշխող ուժի հետ, թե ոչ, սպորտի նախարարի քվոտան Ծառուկյանինն է պատկանել, նա է որոշել ում նշանակել նախարար, ում որեւէ սպորտային համալիրի ղեկավար, քանի որ մարզաշխարհի ֆինանսավորումն էլ դրված է հենց նրա վրա։

Կարճ ասած՝ Ծառուկյանն է վճարել ու պատվիրել երաժշտությունը։ Հրաչյա Ռոստոմյանն էլ պատահական չէ, ավելին՝ երբեմնի ԲՀԿ-ականը,  հրապարակային հրաժարվում է կուսակցական պատկանելությունից զուտ այն բանի համար, որ ԲՀԿ-ն հանդես է գալիս ընդդիմադիր կարգավիճակում, մինչդեռ ինքը իշխող Կառավարության սպորտի ոլորտի պատասխանատուն է։

Եւ այս համատեքստում Ռոստոմյանի հայտարարությունն ի պաշտպանություն Ծառուկյանի, միանգամայն բնական է, բնական է նաեւ նախարարի սրտնեղվածությունը Սամվել Կարապետյանի «հարվածի» առիթով, ի վերջո, Սամվել Կարապետյանն այն անձնավորությունն է, որի ֆինանսները ցանկացած ոլորտ կարող են շենացնել։

Ամբողջական նյութը սկզբնաղբյուր կայքում

Այս նյութը դիտել են - 7805 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook