- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-03-06 07:52:00Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Հայելի»-ն գրում է. Պանամայի օֆշորային սկանդալի կիզակետում հայտնված ու այդ պատճառով ԴԱՀԿ պետի պաշտոնից հեռացած գեներալ Միհրան Պողոսյանի հովանավորյալ Քանաքեռ-Զեյթունի թաղապետը Արտակ Հանիսյանը պաշտոնանկ է եղել:
Ինչպես հայտնի է այս համայնքում այսպես ասած ասողը օֆշորային գեներալն է, ժամանակը ցույց է տվել, որ մշտապես իր
«դաբրոյով» են այս համայնքի թաղապետերն ու պատգամավորները աշխատել: Արտակ Հանիսյանը մինչ թաղապետ աշխատելը ժամանակին Միհրանի «Քեթրին գրուպի» առաքման բաժնի ղեկավարն էր: Հանիսյանից առաջ թաղապետ էր Գևորգ Ղազարյանը, որը նույնպես Միհրանի տղերքից է: Հետեւաբար այս ազատումը նախեւառաջ պետք է վերագրել Միհրան Պողոսյանին, ինչու ազատեցին կամ ով ազատեց Արտակ Հանիսյանին: Նրա պաշտոնանկության լուրերը շրջանառվում էին վաղուց, երբ Միհրան Պողոսյանը ԴԱՀԿ պետի պաշտոնին հրաժեշտ տվեց: Լուրեր էին պտտվում, որ նրա շրջապատն ամբողջությամբ գահընկեց է արվելու, Հանիսյանին էլ փոխարինելու է Տարոն Մարգարյանի մտերիմ Արայիկ Քոթանջյանը՝ նախկին ղեկավաներից: Այդ լուրերը սաստկացան խորհրդարանական ընտրություններից հետո:
Ստացվել էր այնպես, որ այս համայնքում միմյանց հետ ռեյտինգային առաջադրումով մրցակցում էին Միհրան Պողոսյանն ու Տարոն Մարգարյանի աներձագ Ռոբերտ Սարգսյանը: Միհրան Պողոսյանն էլ հեռուն գնացող պլաններ ուներ, նա որոշել էր ռեկորդային ձայներ հավաքել եւ հայտ ներկայացնել Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար, սակայն ձախողեց:
Հանիսյանն էլ բնականաբար անմասն չմնաց Տարոն Մարգարյանի դեմ ձեռնարկած օպերացիային եւ աշխատեց Պողոսյանի օգտին: Իսկ Երեւանի ավագանու ընտրություններին ջանք չթափեց քաղաքապետի համար:
Տարոն Մարգարյանը քաղաքական հաշվեհարդարի չանցավ, սակայն պատեհ առիթը կարծես թե բաց չթողեց: Մի քանի օր առաջ մամուլում հայտնվեց այս համայնքում գտնվող 157 մանկապարտեզի հետ կապված աղմկոտ պատմությունը: Քաղաքապետարանը մանկապարտեզում խախտումներ էր հայտնաբերել, որոշել էր ազատել տնօրեն Զարա Ադիյանին, սակայն Հանիսյանը
չէր ներկայացնում նրա ազատման հրամանը, մինչեւ անգամ խոսում էին, թե դիմումը կորել է թաղապետի աշխատասենյակից:
Մամուլին հայտնի էր դարձել, որ Միհրան Պողոսյանն էր կարգադրել դիմումը պատռել ու գցել աղբաման: Նրան այդ խնդրանքով դիմել էր գեներալ Հայկազ Բաղմանյանը, որպեսզի Զարային պահեր մանկապարտեզի վարիչի պաշտոնում: Հիշեցնենք, որ ընտրությունների ժամանակ Հայկազ Բաղմանյանն իր ողջ նախընտրական ուժերը ներդրել էր Պողոսյանի հաղթանակի եւ Մարգարյանի պարտության գործում: Համայնքում իրեն տեր ու տնօրեն կարգած Պողոսյանին, սակայն, չհաջողվեց կատարել իր մտերիմ ընկերոջ խնդրանքը, ոչ միայն աշխատանքից ազատվեց մանկապարտեզի վարիչը, այլեւ թաղապետ Արտակ Հանիսյանը: Թերեւս ուշագրավ իրավիճակ է ստեղծել համայնքում, այսքանից հետո Տարոն Մարգարյանը թաղապետ կնշանակի, իր մարդուն, թե կրկին Միհրան Պողոսյանի: Ամեն դեպքում կան պնդումներ, որ Պողոսյանն ամեն ինչ անում է համայնքը չհանձնելու եւ իր մարդուն թաղապետ դարձնելու համար:

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


