- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-03-06 07:52:00Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Լրագիր.ամ»-ը գրում է.
Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 5-ի կառավարության նիստում անդրադարձել է ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով ճանապարհային նշանների, լուսացույցների, մի խոսքով պետական գունքի վնասի խնդրին, ասելով, որ այդ վնասը միշտ չէ, որ պատշաճ փոխհատուցվում է:
Կարեն Կարապետյանն այդ կապակցությամբ հանձնարարություն է տվել տարածքային կառավարման ու զարգացման, նաեւ կապի ու տրանսպորտի նախարարին:
Վարչապետը սակայն չի բավարարվել այդ հանձնարարությամբ եւ խիստ ու լիարժեք վերահսկողություն ապահովելու հանձնարարական է տվել նաեւ ոստիկանապետ Վովա Գասպարյանին:
Ընդ որում, տպավորություն է, որ նախորդ երկու հանձնարարականներն ու թեմային անդրադարձը ընդհանրապես ունեցել են հենց ոստիկանապետին տրվելիք հրապարակային հանձնարարականի հասնելու նպատակ:
Ոստիկանապետ Վովա Գասպարյանի հետ Կարեն Կարապետյանի հարաբերությունը փաստացի չի ստացվում հենց սկզբից: Դա պարբերաբար արտահայտվում է կառավարության նիստերում Գասպարյանին «թեթեւ» հանձնարարականներ տալու մասով, որոնք հաճախ նույնիսկ թողնում են հասցեի սխալ ընտրության տպավորություն:
Մյուս կողմից, Կարեն Կարապետյանը թերեւս միտումնավոր է խուսափում «ծանր» հանձնարարականներից, որովհետեւ դրանք այսպես ասած չկատարելու դեպքում Կարապետյանը հայտնվում է հաջորդ՝ համարժեք քայլի պատասխանատվության տակ:
Իսկ այդ քայլն անելու քաղաքական կշիռ նա չունի, գուցե առայժմ, բայց չունի: Ավելին, Կարապետյանը ամիսներ առաջ չզլացավ ներկայացնել այդ կշռի բացակայությունը, ակնարկելով, որ իրավապահ համակարգն իր վերահսկողության տակ չէ եւ այդ իսկ պատճառով դա ազդում է կոռուպցիայի դեմ պայքարի, բարեփոխումների իր քաղաքականության արդյունավետության վրա:
Ներկայում հայտնի է նաեւ, որ քննարկվում է ոստիկանության իրավական կարգավիճակը փոխելու խնդիրը՝ կառավարման նոր համակարգի պայմաններում: Դրանով ոստիկանությունը կարող է դառնալ վարչապետին ենթակա կառույց: Այդ վարչապետը Կարեն Կարապետյանը կլինի, թե այլ անձ, ներկայում պարզ չէ, սակայն տեղի ունեցող գործընթացները բավական խոսուն ու հատկանշական են շահերի բախման տեսանկյունից: Առավել եւս, որ ոստիկանության կարգավիճակի նվազեցումը ամենեւին չի ենթադրում Վովա Գասպարյանի կարգավիճակի նվազում:
Եվ դրա վկայությունն էր թերեւս օրերս տեղի ունեցած մի իրողություն: Խոսքը Ջավախքում իրավիճակի սրման մասին է, երբ բախում տեղի ունեցավ իրավապահների եւ տեղի հայ բնակչության միջեւ: Դա հարթելու համար մրջամտեց անգամ Վրաստանի ներքին գործերի նախարարը, ինչը վկայում է խնդրի խորքային լրջությունը: Այդ համատեքստում տեղեկություն եղավ նաեւ, որ ՆԳ նախարարի հետ կապվել եւ խնդիրը քննարկել է ոստիկանապետ Վովա Գասպարյանը:
Անկասկած է, որ Գասպարյանը չէր կապվի Վրաստանի ՆԳ նախարարի հետ առանց Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցնելու, եւ գուցե նույնիսկ հենց նրա ուղղակի հանձնարարությամբ: Իսկ տվյալ պարագայում հարցը լոկ միջադեպը չէ, այլ հայ-վրացական ուղղությունն ընդհանրապես, որը կարեւորագույն ռազմա-քաղաքական ենթատեքստ ու շերտեր պարունակող ուղղություն է Հայաստանի համար: Եվ ահա այդ ուղղության վրա տեղի ունեցած սուր միջադեպի հարթման աշխատանքին Սերժ Սարգսյանը ներգրավում է Վովա Գասպարյանին, ոչ թե այլ պաշտոնյայի: Սուբորդինացիոն առումով հարցը եղել է իրավապահների հարթության վրա, բայց որեւէ տարօրինակ բան չէր լինի, եթե միմյանց կապվեին ասենք Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները:
Բայց Սերժ Սարգսյանը կապը հանձնարարում է Վովա Գասպարյանին: Իսկ դա նշանակում է, որ Գասպարյանը Սերժ Սարգսյանի մոտ դիտարկվում է այդ կարգավիճակի շրջանակում:
Հենց այդ համատեքստում է ուշագրավ, որ վարչապետը հոկտեմբերի 5-ի նիստում «հանձնարարական» է տալիս Վովա Գասպարյանին, թերեւս որպես Սերժ Սարգսյանի հանձնարարության այսպես ասած պատասխան:

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


