- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-03-06 07:52:00Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել Վրաստանում Սերգեյ Մինասյանի դեսպան նշանակվել-չնշանակվելու հարցի վերաբերյալ:
Ըստ այդ տեղեկությունների՝ Սերգեյ Մինասյանին ագրեման չտալու հարցում վրացիների հիմնական փաստարկն այն է, որ հայկական մամուլում շատ վաղ սկսեցին տեղեկություններ շրջանառվել Սերգեյ Մինասյանի համար ագրեման հայցելու մասին:
Այստեղ ուշագրավ հարցն այն է, թե ով էր այդ տեղեկությունները «մամուլի բերան» գցողը:
Մեզ հայտնի դարձավ, որ այս հարցում բոլորը հիմնականում կասկածում են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանին:
Որովհետեւ հենց Հերմինե Նաղդալյանի անունն էր այս գարնանը շրջանառվում որպես Վրաստանում Յուրի Վարդանյանին փոխարինողի հիմնական թեկնածու:
Խնդրի մասին պարզաբանում ստանալու համար, ցավոք, մեզ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել Հերմինե Նաղդալյանի հետ՝ նրա հեռախոսահամարներն անհասանելի էին, նա ԱԺ-ում չէր:
Ամեն դեպքում՝ այդ տեղեկությունը մամուլին հայտնի դարձնողը հստակ հասկացել է, որ վրացական կողմին դուր չի գա, որ սովորաբար գաղտնի պահվող ագրեմանի տրամադրման գործընթացը հայկական մամուլով կհրապարակայնացվի, ու արձագանքը կլինի սուր:
Սկզբում կարծում էինք, որ միգուցե նաեւ ԱԳՆ-ից լիներ Սերգեյ Մինասյանի ագրեմանին սպասելու տեղեկատվության արտահոսքը՝ վրացական կողմի վրա լրացուցիչ ճնշումներ բանեցնելու ակնկալիքով, բայց մեզ հայտնի դարձավ նաեւ, որ պաշտոնական շրջանակներում վստահ են՝ տեղեկատվության արտահոսքը ԱԳՆ-ից չի եղել, այլ այս հարցում որոշակի շահագրգռություններ ունեցող քաղաքական ու Վրաստանում հետաքրքրություններ ունեցող բիզնես շրջանակներից:
Ու քանի որ այս հարցում ամենաշահագրգռված անձանցից առաջինը հենց Հերմինե Նաղդալյանն էր, նրա վրա էլ ընկել են հիմնական կասկածները:
Բացի Նաղդալյանից՝ Սերգեյ Մինասյանին դեսպան նշանակելու մտադրությունը, ըստ մեր հավաստի աղբյուրների, դուր չի եկել նաեւ Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանին:
Ուշագրավ է, որ ադրբեջանական մամուլը սկսեց ակտիվորեն քննարկել Սերգեյ Մինասյանի համար Վրաստանից ագրեման հայցելու մասին տեղեկությունները, եւ հենց ադրբեջանական կողմն էր ակտիվորեն տեղեկություններ տարածում, թե Սերգեյ Մինասյանը պրոռուսական, ազգայնական գործիչ է, սերտ կապեր ունի «Ջավախք» միության հետ և այլն: Եվ Վրաստանում գործող ադրբեջանական ազդեցիկ լոբբին հասավ իր այն նպատակին, որ Սերգեյ Մինասյանն ընկալվեր որպես հակավրացական դիրքորոշմամբ գործիչ ու դեսպանի ոչ ցանկալի թեկնածու:
Վրաստանից մեզ հասած տեղեկություններով՝ Յուրի Վարդանյանը մամուլի որոշ հրապարակումներ, որտեղ նշվել է, թե Սերգեյ Մինասյանը պրոռուսական դիրքորոշմամբ փորձագետ է, նացիոնալիստ է, Ջավախքի հարցում հակավրացական կեցվածք ունի, նաեւ ադրբեջանական մամուլում Մինասյանի վերաբերյալ հոդվածներ ցույց է տվել վրացի գործընկերներին՝ հասարակական-քաղաքական, դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչներին՝ ջանալով «բացահայտել», թե ով է Սերգեյ Մինասյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ»
թերթի այսօրվա համարում:

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


