- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-03-06 07:52:00Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Թերթ»-ը գրում է. Ցանկացած առաջնորդ առաջնորդ է, երբ ունի մարդիկ, ովքեր կիսում են նրա մոտեցումները, նպատակները, տեսլականը: Այսօր «Առաջնորդություն հանրային հատվածում» դասախոսության ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքով՝ առաջնային կարևորություն ունի այն, թե որպես առաջնորդ ով է քո հանրությունը:
«Ընտրությունների հաջորդ առավոտը, երբ արթնանում ես, դու առաջնորդ չես դառնում միայն այն մարդկանց համար, որոնք քեզ ձայն են տվել, քո հանրությունը դառնում են բոլորը: Մարդիկ, որոնք քեզ ձայն չեն տվել, դառնում են քո հանրության ոչ պակաս կարևոր հատված, ավելին՝ ավելի կարևոր են լինում: Հանրային ոլորտի առաջնորդը հաշվետու չէ միայն իրեն ձայն տվողների համար, հաշվետում է ամբողջ հասարակության համար»,- ասաց նա:
Նախարարը նկատեց, որ հանրային առաջնորդի օրակարգը հիմնականում մշակում է հանրությունը, հատկապես նրանք, ովքեր վստահության քվեն իրեն չեն տվել, որովհետև նրանց մոտ պետք է վստահություն ձևավորես քո ունեցած տեսլականի նկատմամբ: Միևնույն ժամանակ Վիգեն Սարգսյանը շեշտեց, որ առաջնորդը ժողովրդից մեկ քայլ առաջ պետք է մտածի, ինչը շատ անգամ ձևավորում է օրակարգ, որը մերժվում է հանրության կողմից:
«Առաջնորդը պետք է մեկ քայլ առաջ մտածի հասարակության կենցաղային, սպառողական պահանջից: Հաջողակ առաջնորդների շատ անգամ հեղափոխական օրակարգը ծայրահեղ կերպով մերժվել է: Հանրային առաջնորդի համար կարևոր է հետադարձ կապը, հասարակությանը լսելու ունակության, քանի որ իրականացվելիք գործողությունները ինքնանպատակ չեն: Կարևորն այն է, որ այն, ինչ փորձում ես կյանքի կոչել, բխի ու ծառայի հանրային հատվածի բարեկեցությանը: Դիմացինի համար դրական ու բարի գործ անելը պետք է լինի հիմնական մոտիվացիան»,- շարունակեց նախարարը:
Վիգեն Սարգսյանը նշեց, որ հանրային հատվածի առաջնորդի հետադարձ կապի հնարավորություններից մեկն ընտրություններ են, սակայն շեշտեց, որ չի կարելի մնալ միայն ընտրությունների հաշվին: Նրա գնահատմամբ՝ պետք է կիրառել հետադարձ կապի բոլոր արդական գործիքները՝ մամուլ, սոցհարցումներ և այլն:
«Հանրային գործիչը պետք է ունենա գիտակցում, որ ինքը չունի որոշում կայացնելու ու չկատարելու շքեղություն, քանի որ կայացրած ցանկացած որոշում օրենքի ուժ է ստանում»,- ընդգծեց Սարգսյանը:
Պաշտպանության նախարարը հանրային առաջնորդության 3 հիմնական բաղադրիչ առանձնացրեց. առաջին՝ գիտակցում, որ դու չունես քո և ոչ քո հանրություն, քանի որ ամբողջը քո հանրություն են, երկրորդ՝ դու չունես իրավունք որոշում կայացնել, հետո չեղարկել, երրորդ՝ դու պարտավոր ես ունենալ հետդարձ կապի լայն հնարավորությունից օգտվել:
Պաշտպանության նախարարը խոսեց նաև իր աշխարհայացքի ձևավորման վրա ազդեցություն վրա ազդեցություն ունեցած մարդկանցից:
«Իրականում, ես ինձ հաջողակ մարդ եմ համարում ՝ինձ ընձեռնված հնարավորությունների առումով: Դպրոցն ավարտելու ընթացքում Լենինգրադի Քաղաքագիտական համալսարան ընդունվեցի, որտեղ փորձնական ծրագիր կար, որ 10-րդ դասարանցիները ընդունվեն նախապատրաստական կուրսերի: Մենք դասախոսների հետ շատ դժվար ճանապարհ անցանք, քանի որ դասախոսները սովոր էին, որ իրենց ուսանողներն առնվազն լինել ռայկոմի քարտուղար, իսկ մենք աշակերտ էինք: Մի անձնավորություն կար՝ Յուրի Վինագրադը, որն այս կուրս ստեղծելու հեղինակն էր: Նա հինգ տարի ուղեկցեց մեզ ու ազդեցություն ունեցավ մասնագիտության ընտրության հարցում: Իմ առաջին ղեկավար՝ 1995 թվականին ՀՀ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը, քանի որ նա մարդ էր, որն ուներ շատ խորը ընկալում պետականության մասին»,- նշեց Վիգեն Սարգսյանը՝ նկատելով, որ սովորել է այն մարդկանցից, որոնց հետ աշխատել է:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


