- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-03-06 07:52:00Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Հայկական բանակում տարկետման փաստացի վերացման նախաձեռնությունը, ինչպես նախորդ դեպքերում, դարձել է ամենահակասական մեկնաբանությունների և քննադատության առարկա:
Դեմ հանդես եկողները պնդում են, որ չի կարելի գիտության հաշվին բանակի համալրում իրականացնել, որ Հայաստանը կարիք ունի և՛ սահման պահող զինվորի, և՛ գիտնականի: Սա արդարացի փաստարկ է:
Հակառակ տեսակետի վրա պնդողները ընդգծում են, որ բոլորը պետք է իրենց պարտքը կատարեն հանուն հայրենիքի, և գիտությունը չպիտի դառնա փորացավ բանակից խուսափելու համար: Սա էլ է արդարացի փաստարկ:
Եվ, իրավամբ, հարցը սև ու սպիտակ չէ: 1997-ին նմանօրինակ քննարկումը պատճառ դարձավ լրջագույն քաղաքական ընդհարման իշխող ՀՀՇ-ի ներսում: Այն օրերի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը մտադիր էր բոլորին բանակ տանել, ինչը հանդիպեց ԵՊՀ դասախոս, Ազգային ժողովի խոսնակ Բաբկեն Արարքցյանի ընդդիմությանը:
Այս և բազմաթիվ այլ նախաձեռնությունների հետ կապված հիմնական հարց կա. երբ պետական համակարգը վերից վար կոռումպացված է, հնարավո՞ր է արդյոք արդարություն և հավասարություն կիրառել մեկ ոլորտում:
Հասկանալի է նաև, որ ինչ-որ տեղից պետք է սկսել: Ամեն գնով բանակից խուսափելու ցանկությունը չպիտի երիտասարդներին հնարավորություն տա որպես փրկության ճանապարհ ընտրել գիտությունը:
Մենք կարող ենք նշել բազմաթիվ օրինակներ, երբ գիտության ծարավ ՀՀԿ-ականները Հայկական բանակից խույս տալու համար ընտրել են հենց գիտական տարկետումը՝ օրինական տեսք տալով փաստացի դասալքությանը:
Ահա իշխող հանրապետականներից մի քանիսը միայն:
Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի բանբեր Էդուրադ Շարմազանով. Հայկական բանակում չծառայելը չի խանգարել, որ Շարմազանովն արժանանա «Գարեգին Նժդեհ» և «Անդրանիկ Օզանյան» մեդալների և «ԵԿՄ 20-ամյակ» հուշամեդալի։
Երևանի քաղաքապետ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդի Տարոն Մարգարյան. Հայկական բանակում չի ծառայել, սակայն Արցախի պաշտպանության նախարարի կողմից արժանանացել է «Պաշտպանության բանակ» հուշամեդալի, Երկրապահ կամավորականների միության կողմից` «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանի, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից՝ «Գարեգին Նժդեհ» և «Անդրանիկ Օզանյան» մեդալների, «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկե հուշամեդալի:
Իշխող ՀՀԿ-ի փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյան. թեև չի ծառայել Հայկական բանակում, բայց պարգևատրվել է ՀՀ Զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» և «Մարշալ Բաղրամյան» մեդալներով։ Պարոն Աշոտյանը Հայաստանի զինված ուժերի պահեստազորի սպա է, փոխգնդապետ:
Բանակում չծառայածների մեջ են բազմաթիվ այլ հանրապետականներ ու նրանց որդիներ:
Ահավասիկ, Ազգ-բանակ կոնցեպտի ջատագովներից վարչապետ Կարեն Կարապետյան, որի որդին ևս չի ծառայել Հայկական բանակում և արդեն հասցրել է հիմնել կամ կառավարել մի շարք եկամտաբեր բիզնեսներ:
Ընդ որում, երբ անդրադառնում ես պաշտոնյաների կամ նրանց որդիների՝ Հայկական բանակում ծառայելուց խուսափելու կոնկրետ դեպքերի, միանգամից բերում են հակափաստարկը՝ երեխան հիվանդություն կամ այլ պատճառ ունի չգնալու: Գուցե ունի: Բայց ինչո՞ւ հենց առողջական կամ այլ պրոբլեմներ ունեն բարձրաստիճան պաշտոնյաների որդիները:
Եվ զավեշտալին. տարկետման փաստացի վերացման նախաձեռնությունը կառավարությունում և խորհրդարանում քննարկում են նաև նրանք, հիմնականում նրանք, ովքեր իրենց որդիներին բանակից կարողացել են հետ գցել:
Հայկական ուսունասիրությունների Անի կենտրոն

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


