- 2025-03-07 19:09:00Լաս Վեգասի հայտնի KLAS 8 News հեռուստակայանի արձագանքը Վարդան Ղուկասյանի մասին
- 2025-03-07 01:06:00ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- 2025-03-06 07:52:00Վարդան Ղուկասյանի նկատմամբ փորձ է արվում իրականացնել քաղաքական հաշվեհարդար․ Լևոն Բաղդասարյան
- 2025-02-28 12:55:00Փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































«Hayeli»-ին գրում է. Նոր Սահմանադրությունը բացառում է կառավարությանն առընթեր մարմինները, որպիսին է նաեւ ՀՀ Ոստիկանությունը:
Կառավարման խորհրդարանական համակարգի լիազորությունների լիակատար ուժի մեջ մտնելուց հետո, այն է՝ 2018-ի ապրլից հետո կառուցվածքային փոփոխություններով ներկա համակարգը պետք է համապատասխանեցվի մայր օրենքի պահանջներին:
Կան տեղեկություններ, որ Ոստիկանությունը կմիավորվի Արտակարգ իրավիճակների նախարարությանը, սակայն ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը 2018 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ բացահայտել է ոստիկանության այլ նախասիրության մասին, այն է՝ վերակազմավերվել որպես վարչապետին ենթական մարմին:
Իսկ սա ենթադրում է, որ ոստիկանությունը նոր կարգավիճակում հաշվետու չի լինելու հանրությանը, Ազգային ժողովին, ինչը թերեւս ծաղր է խորհրդարանական կառավարման համակարգում: Քանի որ նման խոշոր եւ հանրության անվտանգությանն առնչվող կառույցը նախեւառաջ պետք է հաշվետու լինի շահառուներին, ապա նոր վարչապետին, կամ որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի:
Վարդան Եղիազարյանը զեկույցում հպանցիկ նշեց, որ ոստիկանությունը վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակ է ստանալու, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը պարզաբանում պահանջեց. «Դուք զեկույցում նշեցիք, որ զարգացման ծրագրում նախատեսվում է, որ ոստիկանությունը ենթակա է վարչապետին, Ձեր խոսքից եմ ասում:
Այսինքն՝ ըստ էության որևէ մեկը չի պատրաստվում առընթեր մարմինները դարձնել նախարարություններ և բերել խորհրդարանական հաշվետվության դաշտ»,-ասաց նա հետաքրքրվելով. «Ինչպիսի՞ մարմին է վարչապետին ենթակա մարմինը, որը խորհրդարանում հաշվետու չի լինում»։
Փոխոստիկանապետն էլ նշեց, որ դա ծրագրային դրույթ չէ, այլ զուտ տեսլական է, որը տեսնում են ոստիկանության տեսանկյունից:«Բայց Սահմանադրությունում հստակ գրված է, որ կան նախարարություններ, կառավարության ենթակա և վարչապետին ենթակա մարմիններ, Սահմանադրության շրջանակներում է: Իհարկե, որոշողը մենք չենք, դուք եք, ղեկավարությունը, մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափով աշխատել, բայց կարծում ենք` կառույցը կմնա ներկայիս ոստիկանական համակարգի տեսքով, իհարկե, ոստիկանության օրենքի մշակման տեսլականով»,-ասաց նա:
Նշենք, որ Սահմանադրության «Պետական կառավարման համակարգի մարմինները» հոդվածի համաձայն՝ պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաեւ Կառավարությանը, վարչապետին եւ նախարարություններին ենթակա այլ մարմիններ, որոնց կազմավորման կարգը եւ լիազորությունները սահմանվում են օրենքով:
Պարզ ասած՝ ինչ օրենք ուզենան, այն էլ կգրեն ոստիկանության համար:
Ավելին, Կառավարությունը ամիսներ առաջ նախնական ընդունել է նման կառույց դառնալու հիմնավորումները, որտեղ գրված է. «Այս մոդելը ենթադրում է ոստիկանության բնագավառի քաղաքականության մշակում վարչապետի կողմից, ոստիկանության պետի հաշվետվությունն ու պատասխանատվությունը վարչապետի առջև»: 2018-2023 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով ոստիկանության ֆինանսավորումը նախատեսված է ոչ թե որպես նախարարություն, այլ որպես ենթակա մարմին:
Մինչև 2018թ. ապրիլ նոր Սահմանադրության ամբողջովին ուժի մեջ մտնելը, հիշեցնենք, որ պետք է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ անեն, ապա կառուցվածքային փոփոխություններ: Օրինակ՝ նախատեսվում է ոստիկանության զորքերի ապառազմականացում և համանման գործառույթներ իրականացնող կենտրոնական ապարատի ստորաբաժանումների միավորում դեպարտամենտների մեջ, ինչը կհանգեցնի կադրային փոփոխությունների: Փոխարենը ոստիկանությունը մասնակցություն կունենա զանգվածային անկարգությունները կանխելիս ու խափանելիս, հակաահաբեկչական միջոցառումներ իրականացնելիս, ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելիս, տարերային աղետների կամ տեխնածին վթարների ժամանակ որոնողական-փրկարարական աշխատանքներին աջակցելիս: Ոստիկանության գերագույն առաքելությունը ըստ համընդհանուր հռչակագրերի չէ՞ որ հասարակական կարգի պահպանումն ու օրինականության հաստատումն է, իսկ ինչու պետք է հաշվետու լինել ոչ թե հասարակության առջեւ, այլ միայն վարչապետի:
Ամբողջական նյութը կարդալ այստեղ:

Եռաբլուրի հողերը վաճառել է Արմեն Սարգսյանը, գնել` Վաչագան Ղազարյանը. «Ժողովուրդ»

Ալեքսանդր Սարգսյանից և նրա ընտանիքի անդամներից բռնագանձման ենթակա գույքը՝ ըստ դատախազության․ միլիարդավոր դրամներ, բնակարաններ, մեքենաներ, հողամասեր. iravaban.net

Հյուրանոցները պարտադիր պետք է ունենան մուսուլմանական աղոթատեղիներ, հակառակ դեպքում կզրկվեն լիցենզիաներից.Լուսինե Գևորգյան

Արամ Ա. Կաթողիկոսը Կոչ Ուղղեց Նախագահ Թրամփին՝ Ատրպէյճանի Մօտ Միջամտելու՝ Հայ Գերիները Ազատ Արձակելու Համար.asbarez

Արման Սահակյանն ու իր թիմով թալանը. Mitk.am

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը

«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան

Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham

Գիշերային պաշտոնանկություններ

Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը

Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել

Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան

Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ

Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված

Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները

Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»

Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»

Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer

Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor

Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur


