28-ամյա փաստաբան Վարդևանյանը չի ծառայել Հայկական բանակում:
Կառավարության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, Վարդևանյանը զինապարտ է, Հայաստանի Հանրապետական կուսակցություն անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու, 25-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ:
2005-2011թթ. ուսանել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում, 2011-2014թթ. եղել է նույն համալսարանի ասպիրանտ, 2011-2013թթ. սովորել է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանում:
Հայկական բանակում չծառայած Վարդևանյանը 2016-2017 թթ. եղել է Հայաստանի վարչապետի օգնական, իսկ 2017թ. հունիսի 13-ից՝ վարչապետի ավագ օգնական:
Հայկական բանակում չի ծառայել նաև վարչապետ Կարեն Կարապետյանի որդին: