- 2025-01-25 23:08:00Նիկոլ Փաշինյանն ուրանում է Հայոց Ցեղասպանությունը
- 2025-01-25 22:27:00Նիկոլ Փաշինյանը լատենտ, բայց ուլտիմատիվ պահանջ է ներկայացնում Սփյուռքին
- 2025-01-24 14:55:00 Եթե ՄԻՊ-ն ուզում է դաշտը մաքրել ատելության խոսքից, ապա պետք է սկսի իշխանություններից
- 2025-01-24 11:31:0040 բարձր պաշտոնյաներ, ովքեր չեն ծառայել ՀՀ ԶՈՒ(1969-1974 թվ. բարձր ծնված)
- 2025-01-22 12:35:00Գագիկ Ծառուկյանը, հավանաբար, կհեռացվի ՀԱՕԿ նախագահի պաշտոնից.Էդգար Ղազարյան
- 2025-01-21 13:47:00 Ո՞ւմ, ինչո՞ւ և ի՞նչ հիմքով է հետախուզում Արթուր Վանեցյանը
- 2025-01-20 19:01:00Ժաննա Անդրեասյանը նոր Սովե՞տ է կառուցում, թե՞ գցում է «Արևմտյան Ադրբեջանի» հիմքերը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
« Armtimes »-ը գրում է. Հայաստանի խորհրդարանը նոյեմբերի 14-ին քննարկում էր «Զինվորական ծառայության եւ զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ: Հատկանշական է, որ առաջինից երկրորդ ընթերցում անցնելու ընթացքում օրինագծում որեւէ բովանդակային փոփոխություն չեղավ, թեեւ այս նախագծի որոշ դրույթերի կապակցությամբ հասարակական հետաքրքրությունը մեծ էր, որոշ դեպքերում՝ դժգոհությունները արտահայտվում են բողոքի ակցիաներով ու դասադուլներով: Ու խորհրդարանի քննարկմանը զուգընթաց դրսում մի խումբ ուսանողներ շարունակում են իրենց դասադուլը հենց այս օրինագծի այն դրույթների դեմ, որոնցով փոփոխություն է մտցվում կրթության նպատակով պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի հարցում:
Չենք քննարկում՝ ուսանողներն իրենց բողոքի ու դրա հիմնավորումների հարցում օբյեկտի՞վ են, թե՞ սուբյեկտիվ:
Բայց ուսանողները արդեն իրենց պայքար-պահանջի էությունն ավելի խորացրին՝ նոյեմբերի 14-ին, երբ անցան պայքարի ավելի ծայրահեղ միջոցների. նրանցից 5-ը հայտարարեցին հացադուլ, իսկ մի քանի հարյուր հոգին էլ դրսում շարունակում են դասադուլը, որոշները նաեւ անցնում են նստացույցի: Սրանով, իհարկե, երիտասարդները արտահայտում են իրենց վճռականությունը, բայց միեւնույն ժամանակ ստեղծում են նոր իրավիճակ:
Խորհրդարանական մեծամասնության համար, սակայն, այդ նոր իրավիճակը, կարծես, որեւէ ազդեցություն ու նշանակություն չունի:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն, օրինակ, ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ իրենք ամբողջությամբ աջակցում են այս օրինագծին եւ նշեց՝ «Այս օրենսդրական նախաձեռնությունն ունի հանրային մեծ հետաքրքրություն եւ կարեւորություն, եթե կուզեք, այն նաեւ ազգային անվտանգության հիմնախնդիր է լուծում:
Այս օրերի ընթացքում մենք տարբեր ծայրահեղությունների մեջ ընկանք եւ փորձեցինք հակադրել անվտանգության եւ պաշտպանության խնդիրները կրթության եւ գիտության խնդիրների հետ: Ես կարծում եմ, որ անթույլատրելի է անվտանգության խնդիրները հակադրել կրթության եւ գիտության խնդիրների հետ: Որովհետեւ անվտանգությունը վեր է ամեն ինչից: Սրանով մենք պաշտպանությունն ու անվտանգությունը չենք գերադասում կրթությունից եւ գիտությունից, բայց առանց կայացած պաշտպանության եւ անվտանգության համակարգի, մենք վաղը չենք կարող ունենալ կայացած կրթության եւ գիտության համակարգեր:
Երկրորդ՝ շատ է խոսվում տարկետման իրավունքի վերացման մասին. նման բան գոյություն չունի այս օրենքում. տարկետումը չի վերացվում, այլ հստակեցվում են դրա չափորոշիչները»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար վահրամ Բաղդասարյանն էլ խմբակցության անունից հայտարարեց, թե օրինագիծը միտված է ավելի կայուն ու ավելի կազմավորված բանակ ունենալուն եւ շեշտեց՝ «Այստեղ հարց է առջանում, թե ո՞ւմ ձեռք չի տալիս, որ մենք ունենաք ավելի կազմավորված եւ ավելի ուժեղ բանակ. ում ձեռք չի տալիս, նրանք, բնականաբար, պետք է լինեն հրահրողներ: Այն մարդը, որը ջիղ ունի, որը Աստծո կողմից օժտված է գիտությամբ զբաղվելու, այս օրենքը ոչ մի կերպ չի խոչընդոտում նրանց»:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ, այս օրինագծի համազեկուցող Կորյուն Նահապետյանն էլ կրկնեց իր նախկին դիրքորոշումն ու գնահատականները. «Բովանդակազուրկ, եթերամետ եւ դեղին մամուլի սրտեր գերող էին այս օրինագծին դեմ արտահայտվողների կարծիքները»,-, նշում է նա ու շարունակում ջերմեռանդ պաշտպանել օրինագիծը:
ՀՀԿ-ական պատգամավորների այս հայտարարություններից պարզ է՝ քաղաքական մեծամասնությունը նույնպես վճռական է այս օրինագծի հարցում ու հենց այսպես՝ առանց որեւէ փոփոխության էլ այն փորձելու է ընդունել՝ ակախ նրանից, որ 5 հոգի հացադուլ են հայտարարել, անկախ նրանից, որ մի քանի հարյուր հոգի դասադուլ ու նստացույց են անում: Պարզ է՝ չի օգնելու նաեւ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի կոչը պատգամավորնբերին, թե այս 5 ուսանողների հացադուլն ու մի քանի հարյուր ուսանողների դասադուլը կոնկրետ իրավիճակ է ստեղծել, եւ այս իրավիճակը հանգուցալուծում է պահանջում:
«Ես առաջարկում եմ ԱԺ-ին այս օրենքի քննարկման համար մի փոքր թայմ աութ վերցնել ու հասկանալ, թե այս հարցն ինչպե՞ս ենք լուծելու, որովհետեւ չոր ձեւով այս հարցն առաջ տանել ու անպայմանորեն մանդատների թվի գերակշռության բերումով անցկացնել այս օրենքը, ճիշտ չէ, քանի որ սրանք բոլորը մեր երեխաներն են, մեր ընկերներն են»,- հայտարարում էր Արարատ Միրզոյանը:
Իշխող ուժերը կօգտվեն մանդատների մեծամասնությունը տնօրինելու հնարավորությունից ու կքվեարկեն կողմ, եւ այս օրենքը կընդունվի: Որովհետեւ՝ դատելով տարբեր պատգամավորների հետ մեր զրույցներից՝ նրանք մի քանի հարյուր ուսանողի բողոքի արտահայտումը նորմալ են ընդունում ու ասում են՝ դա բնական է, հենց այդպես էլ պետք է լիներ, բայց մի քանի հարյուր հոգին այն թիվը չեն, որի պատճառով օրինագիծ տապալվի: Չնայած՝ հացադուլը մի քիչ անսպասելի էր:
Հիմա այլ հարց՝ ակնհայտ է, որ նախագիծը ավելի շուտ կընդունվի, քան՝ հացադուլից «վախենալով», քաղաքական մեծամասնությունը կորոշի դրա քվեարկությունը հետաձգել: Ու այդ դեպքում ի՞նչ են անելու հացադուլավորները՝ կշարունակե՞ն, թե՞ կդադարեցնեն իրենց հացադուլը: Որովհետեւ այնպիսի տպավորություն է, որ անգամ հացադուլի ամենածայրահեղ վերջաբանն էլ ոչինչ չի փոխի քաղաքական մեծամասնության մոտ՝ դրա այլ օրինակը ոչ վաղ անցյալում եղել է. վերջիվերջո որքան էլ մենք մեզ եվրոպական երկիր համարենք, միեւնույն է՝ Հայաստանը դեռ այն երկիրը չէ, որտեղ մեկ կամ մի քանի քաղաքացու կյանքը, առավել եւս կյանքին սպառնացող վտանգը, կառավարության կամ իշխանությունների հրաժարական արժենան:
Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը
«Սերժ Սարգսյանը լկտի ստեր է տարածում իմ մասին». Անդրանիկ Թևանյան
Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
Գիշերային պաշտոնանկություններ
Սպիտակ տանը կկայանա Բայդենի և Թրամփի հանդիպումը
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. Արտաշ Ասատրյանը Հայաստանում հարկ չի վճարել
Գողության դեպք՝ Արմավիրի մարզում․ պատուհանից մուտք են գործել Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցի, կոտրել գանձանակը և այնտեղից գողացել գումարը
Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ. Միրզոյան
Սանոսյան եղայրների սկանդալային կոռուպցիոն գործարքները.Հայկական Ժամ
Սոցցանցերում տարածվել է Նիկոլ Փաշինյանի և Արշակ Կարապետյանի նամակագրությունից մի հատված
Հանցավոր խումբ Երևանում․ կեղծ լիազորագրերով վաճառել են ՀՀ-ում չգտնվող քաղաքացիների բնակարանները
Ալեն Սիմոնյանի քավորին իշխանությունն օգնում է, բնությունը՝ խանգարում. Ծաղկաձորի «Պալլադան» խնդիրներ ունի. «Ժողովուրդ»
Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում․ «Փաստ»
Մեծամորի քաղաքապետը Mercedes 222 Maybach-ով վթարի է ենթարկվել
ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել.Lurer
Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը
Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանին Մոսկվայում բերման են ենթարկել.Factor
Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը.armlur
Ալեն Սիմոնյանը դատի է տվել էդգար Ղազարյանին. Armlur.am
Տերյան 66-ում Սերժ Սարգսյանի դստերը բնակարան են նվիրել տատերն ու պապերը. պատասխանողի ներկայացուցիչ
Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի հայտարարությունը
Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է
Էջմիածնում քաոս է, քաղաքապետն աշխատանքի չի գալիս. «Ժողովուրդ»