- 2024-12-24 14:58:00Բացառիկ մանրամասներ՝ Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ ԱՄՆ-ում կայացած գաղտնի հավաքից
- 2024-12-23 13:28:00Իշխանությունների խորամանկ պլանը կաշխատի՞
- 2024-12-20 15:07:00Փնտրվում է նոստրադամուս
- 2024-12-13 17:36:00Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Կալիֆորնիայի ամենահայաշատ քաղաքում՝ Գլենդեյլում է գտնվում Glendale Fighting club-ը, որտեղ մարզիչ Էդմոնդ Թարվերդյանի գլխավորությամբ մարզվում են ինչպես հայ, այնպես էլ այլազգի մարզիկներ:
Մարզադահլիճի դռները բաց են բոլորի համար, բայց այնտեղ առանձնահատուկ տեղ ունեն հայ մարզիկները:
Glendale Fighting club-ում են մարզվում բռնցքամարտիկ Վիտո Գասպարյանը, քիք-բռնցքամարտն ու բնցքամարտը համատեղող Մելսիկ Բաղդասարյանը, կարատիստ Կամո Ունանյանը ու էլի շատ հայ մարզիկներ: Նրանց հետ, նույն հարկի տակ իր մարզումներն է անցկացնում նաև UFC-ի նախկին չեմպիոնուհի Ռոնդա Ռոուզին:
Վերջերս, մենք այցելեցինք Glendale Fighting club, որտեղ ներկա գտնվեցինք մարզումներին ու զրուցեցինք մարզադպրոցի ղեկավար ու գլխավոր մարզիչ Էդմոնդ Թարվերդյանի հետ: Պատանի մարզիկից մինչև պրոֆեսիոնալ մարզիչ, բարդ, պատասխանատու և միևնույն ժամանակ հաճելի աշխատանքի ու շատ այլ հարցերի շուրջ էլ ծավալվեց մեր զրույցը:
-Պրն. Թարվերդյան, ե՞րբ եք սկսել ձեր մարզչական աշխատանքը:
1989թ, երբ դեռ բավական երիատասարդ էի՝ ընդամենը 16 տարեկան սկսեցի աշխատել երեխաների հետ: Արդեն 19-20 տարեկանում մարզում էի պրոֆեսիոնալ մարզիկների, հենց այդ ժամանակ էլ սիրողականից անցա պրոֆեսիոնալի:
-Պատանի տարիքից անցում դեպի մարզչական աշխատանքի, դժվար չէ՞ր:
Իմ կարծիքով, իսկապես շուտ էրայդ տարիքում մարզչական աշխատանքի անցնելուն: Շատ դժվար ճանապարհ եմ անցել մինչև այս պահին հասնելը: 16 տարեկան էի, երբ մարզիչս նոր մարզադահլիճ բացեց Նորթ Հոլիվուդում ու ինձ էլ առաջարկեց, որ որպես մարզիչ աշխատեմ երեխաների հետ: Մոտավորապես 10 երեխա էին, ասեց սկսի մարզել, ժամանակի ընթացքում խումբը կհամալրվի: Որպես մարզիկ շարունակում էի մասնակցել մրցումների, բայց երբ փոքր տարիքի երեխաների մարզումներից հետո արդեն սկսեցի մարզել պրոֆեսիոնալ մարզիկների՝ ժամանակս քիչ էր, չէի կարողանում համատեղել: Փորձում էի, պայքարում էի, ունեցել եմ պրոֆեսիոնալ շատ մենամարտեր քիք- բռնցքամարտում, բայց չէի կարողանում կենտրոնանալ, քանի որ ես միայն իմ վրա չպետք է ժամանակ ծախսեի, սաներիս մասին պետք է մտածեի:
Մարզիկ ու մարզիչ Էդմոնդ Թարվերդյանի հիշողություններից…
Իհարկե, հիշողությունները շատ են, չէ որ բավական երկար ճանապարհ եմ անցել: Այդ տարիներից շատ ժամանակ է անցել: Երբ նոր էի սկսել մարզել երեխաներին, այսպես ասած փորձում էի համոզել նրանց: Դպք էր լինում, որ չէին ուզում շարունակել, համոզում էի, որ անպայման գան, շարունակեն, փորձեն լավ մարզիկ դառնան, բայց հիմա, հիմա նման բան չեմ անի: Եթե երեխան ցանկություն չունեցավ, սիրով չհաճախեց մարզադահլիճ ապա համոզելով ոչ մի արդյունքի չես հասնի: Սա ռիսկային մարզաևձ է, չեմ ցանկանա ինչ որ մի երեխայի համոզեմ, բերեմ մարզումների ու հետագայում մրցումների ժամանակ Աստված չտա իհարկե, բայց մի բան պատահի ինքս ինձ չեմ ների: Իհարկե, ուզում եմ բոլորն էլ գան, մարզվեն, պարտադիր չէ պրոֆեսիոնալ մենամարտեր անցկացնեն, կարող են մարզվել իրենց առողջության համար: Իսկ այն մարզիկները, ովքեր կցանկանան, ապա կարող եմ հասցնել բարձունքների, դրա համար ցանկություն ուքրտնաջան աշխատանք է պետք: Ունեցել եմ աշխարհի չեմպիոններ, որոնց հետ սկսել ենք առաջին քայլերից: Ես աշխատում եմ նաև հայազգի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի հետ… Դե որպես մարզիկ կարիերաս ավելի կարճ էր, ի տարբերություն մարզչականի: Կարծում եմ, որ բնավորության խնդիր է: Շատ եմ սիրում բոլորին օգնել: Մարզիչը չի կարող ինքնասեր լինել, նա պետք է մտածիիր սաների մասին, նրանց պարապմունքներիումենամարտերի: Իսկ որպես մարզիկ ինքնասեր լինելը վատ հատկանիշ չէ: Կարող եմ ասել, որ ինձ բախտ է վիճակվել ավելի շատ մարզչական աշխատանք կատարել, որպես մարզիկ կարիերաս կարճ եղավ:
-Կարծես թե մարզադպրոցում հիմնականում հայե՞ր են:
Մոտավորապես 70% հայ մարզիկներ են: Գլենդեյլը հայաշատ քաղաք է: Երբ նոր էի սկսել երեխաների հետ աշխատել, այդ ժամանակ մոտավորապես 90% հայ երեխաներ էին: Ամերիկյան մրցումների էին մասնակցում, լավ արդյունքներ գրանցում, չնայած առաձնապես ճանաչում չունեին, քանի որ ես նոր-նոր սկսում էի մարզչական աշխատանքս:
-Մարզադպրոցը բավական հայտնի լինելով, այսօր մեծ ճանաչում ու հարգանք է վայելում, ի՞նչ խնդիր ունի այն, ո՞րն է ձեր գլխավոր նպատակը:
Մեծ խնդիր ունենք այսօր մեր առջև դրված, քանի որ մարզադպրոցը ամբողջ աշխարհում մեծ ճանաչում ունի: Աշխարհի տարբեր երկրներից մարդիկ են գալիս մարզադպրոցի առաջ նկարվում, բոլորին է հետաքրքրում այն: Կապ չունի որ երկրի ներկայացուցիչ ես, եթե սիրում ես մենամարտ, ապա չես կարողանում անտարբեր անցնել: Կարող եմ ասել, որ ամենաճանաչվածներից մեկն է: Մեր մասին շատ-շատ են գրում: Այսօր իմ գլխավոր խնդիրն է, որ կարողանամ միշտ ունենալ լավ մարզիկներ ու բարձր պահեմ դպրոցի անունը: Քանի որ, հնարավոր չէ մի լավ մարզիկ ունենալ ու նրա շնորհիվ պահել մարզադպրոցի անունը: Մարզադպրոցի մասին կսկսեն մոռանալ, եթե ժամանակի ընթացքում այդ տեմպը չպահպանենք: Իմ նպատակն է որքան հնարավոր է շատ աշխարհի չեմպիոններ ունենալ:
-Ձեր մարզադպրոցի ու ձեր մասին խոսելիս չենք կարող չխոսել նաև UFC -ի նախկին չեմպիոնուհի Ռոնդա Ռոուզիի մասին: Ռոնդան իր առաջին պարտությունը կրեց նախորդ տարվա ավարտին, մի փոքր անդրադառնանք այդ մենամարտին
Հոգեբանական պատրաստվածություն էր կարծում եմ, Ռոնդան երբեք չի թերագնահատում իր մրցակիցներին: Մինչ մենամարտը որոշ խնդիրներ եղան, որի մասին հիմա չեմ ուզում խոսել, չեմ էլ ցանկանում այս պահին արդարանալ կամ արդարացումներ գտնել: Առաջին հարվածից հետո մենամարտի ամբողջ ընթացքը փոխվեց, Ռոնդայի շրթունքը պատռվեց…
Մենամարտից առաջ մարզիկը պետք է մտածի միայն դրա մասին, եթե կան այլ հարցեր ապա ամեն բան կիսատ է մնում: Օրինակ այս մենամարտից առաջ նա արդեն իսկ մտածում էր հետո ինչ պետք է անի, քանի որ ֆիլմում պետք է նկարահանվի, շատ-շատ հարցեր կան: Հենց այդ հարցերն են, որ խանգարեցին իրեն: Առաջին իսկ հարվածից հետո խառնվեց, կորցրեց կենտրոնացումը: Ռոնդան շատ անկեղծ ու բաց մարզիկ է, նա նույնիսկ մենամարտերից առաջ հարցազրույցներում նշում է ինչ կարող է լինել որ ինքը պարտվի, կամ որ հարվածը կարող է խանգարել իրեն: Հենց այս մենամրտից առաջ էլ նա նորից անկեղծ խոսում էր այդ մասին: Ռոնդայի խնդիրը մեկն էր, նա շատ լավ է աշխատում պարտեր դրությունում: Երբ նա հատակին է, ոչ մի մրցակից նրան մոտ չի գա, բոլորն էլ գիտեն, որ նա ձյուդոյի լավ մասնագետ է ու պարտեր դրությունում հիանալի է աշխատում: Հոգեպես ինչ որ բան չստացվեց իր մոտ: Բայց վստահեցնում եմ, որ հաջորդ մենամարտին մենք ավելի լավ ու գրագետ կպատրաստվենք: Օրը դեռ որոշված չէ, բայց միանշանակ կարող եմ ասել, որ այդ մենամարտը կայանալու է, եթե հարկ լինի, գուցե մեկ մենամարտ անցկացնենք նոր դա, ժամանակը ցույց կտա:
-Տեղափոխվենք Հայաստան, նախորդ տարվա ապրիլին՝ Եղեռնի 100-րդ տարելիցի առիթով դուք եղաք Հայաստանում, որտեղ ներկա եք եղել բռնցքամարտիկների մարզումների…..
Այժմ բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան ղեկավարում է Արթուր Գևորգյանը: Արթուրը ամեն բան շատ լավ է կազմակերպում, ճիշտ է հիմնականում մարզիչներն են աշխատում, բայց այս բնագավառում ինքը մեծ փորձ ունի ու շատ օգտակար կարող է լինել մարզիկներին: Մենք միշտ կապի մեջ ենք լինում, հաճախ ենք խոսում ու քննարկում ինչ կարող ենք անել ավելի լավ արդյունքի հասնելու համար: Ես էլ, Արթուրն էլ այսօր մտածում ենք հնարավորինս շատ չեմպիոններ ունենալու մասին: Շատ բան է այսօր կախված իրենից, պետք է կարողանալ ճիշտ մարզիչներ ու ճիշտ մարտավարություն ընտրել, հիամ Արթուրի մոտ դա շատ լավ է ստացվում: Մյուս մարզաձևերում նույնպես մեծ աճ եմ նկատում, բոլորն էլ քրտնաջան մարզվում են, ուզում են ինչ-որ արդյունքի հասնել, գովելի է դա:
ProFC վարկածով աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյան նախորդ տարի իր ասուլիսներից մեկում ասաց, որ ցանկանում է տեղափոխվել ԱՄՆ ու մարզվել ձեր մարզադահլիճում:
Խոսակցություններ լսել եմ, որ Դավիթը ցանկանում է մարզվել մեզ մոտ, ուզում է մեզ հետ աշխատել: Ինձ տեղյակ են պահել այդ մասին: Իհարկե, հետագայում ամեն բան կերևա, քանի որ ինքս անձամբ նրա հետ չեմ խոսել, բայց ես մեծ սիրով կաշխատեմ, դեմ չեմ: Եթե ավելի շուտ իմանայի նրա ցանկության մասին, ավելի շուտ կպատասխանեի: Պատրաստ եմ աշխատել յուրաքանչյուր հայ մարզիկի հետ, ով ցանկանում է մեզ մոտ մարզվել, առաջ գնալ ու ավելի մեծ արդյունքների հասնել: Շատ ուրախ կլինեմ եթե կարողանամ օգնել մեր տղաներին մտնել UFC ու նոր պայմանագրեր կնքեն:
-Ինչպիսի՞ն էր անցնող տարին Glendale Fighting club-իհամար:
Ռոնդայի պարտությունը. Հաշվի առնելով Ռոնդայի այս պարտությունը, կարող եմ ասել, որ սա մեզ համար ամենավատ տարին էր: Իսկապես, շատ ցավալի էր այդ պարտությունը: Յուրաքանչյուր մարզիկի համար էլ պարտությունը ցավալի է, առավել ևս Ռոնդայի դեպքում որ ամբողջ աշխարհն էր սպասում նրա հաղթանակին: Իմ յուրաքանչյուր սանի պարտություն մեծ ցավ է ինձ համար:
Վիկի պարտություն ու հետագայում հաղթական վերադարձը. Այս տարի ցավալի պարտություն կրեց նաև Վիկ Դարչինյանը, ում հետ մենք աշխատում ենք, մրցակիցը իրենից բավական ծանր էր: Վախթանգին բոլորս ենք ճանաչում, նա իսկական մարտիկ է, կռվող տղա: Երբեք միավորների վրա չի աշխատում, ով ուզում է լինի մրցակիցը: Իսկ իրենից մոտավորապես 30 փաունդ ծանր կշռող մարզիկի հետ դուրս գալ մենամարտի, դա իսկապես լուրջ քայլ էր: Վախթանգը իրավունք չուներ նման քայլ անելու, նա էլ գիտեր այդ մասին: Ուզում էր ու ասում էր, որ կփորձի, կարող է տակտիկապե հաղաթել մրցակցին, բայց ցավոք դա նրա մոտ չստացվեց:Բայց կարևոր է, որ այդ մենամարտից հետո՝ արդեն իր քաշային կարգում, նա կարողացավ հաղթել ու հիմա ամեն բան արդեն կարգավորվում է: Վիկը հնարավորություն ունի նորից պայքարելու աշխարհի չեմպիոնի գոտու համար:
Մեզ մոտ ունենք ռուս մարզիկ, ով իր արդյունքներով հիանալի է դրսևորել իրեն: ռոնդայի պարտությունից հետո 3 հաղթանակ ենք ունեցել շատ կարևոր: Այս տարի 60 պրոֆեսիոնալ մենամարտից 5 պարտություն ենք ունեցել: Բայց, պարտությունը մնում է պարտություն ու հույս ունեմ, որ այս տարի չեն լինի ոչ մի պարտություններ:
-Արդեն մի քանի ամիս է ձեզ մոտ է մարզվում նաև կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանը, ով վնասվածքից ապաքինվելուց հետո տեղափոխվեց ԱՄՆ ու վերսկսեց իր մարզումները:
Կամոն լավ մարզիկ է, լավ կարատեիստ: Դե ես էլ իմ կարիերայի սկզբում սկսել եմ կարատե մարզաձևից, հիմա ուրախ եմ, որ միասին ենք աշխատում: Նա խելացի տղա է, սիրում եմ նրանից ինչ-որ նոր բաներ տեսնել, սովորել: Ինքս էլ կփորձեմ օգնել հնարավորինս շատ: Ընդհանուր մենամարտերում բոլոր մարզաձևերն էլ կարևոր են: Ուրախ եմ, որ բարձր մակարդակով մարզիկներ են այսօր մարզվում իմ դահլիճում, քանի որ մեկը մյուսից շատ բան կարող է սովորել: Բռնցքամարտիկ ունեմ իմ մարզադահլիճում, որ օգնում է Ռոնդային՝ մենամարտերի պատրաստվելուն: Բոլորս լավ ճանաչում ենք մեր ըմբիշ Մարտին Բերբերյանին, նա էլ է մեզ հետ աշխատում: Այսօր մեզ մոտ լավագույններն են ու մենք կարող ենք ավելի լավ արդյունքների հասնել: Ես իսկապես ուրախ կլինեմ, եթե բոլորս համախմբվենք, մենք հայերս կարող ենք ավելի մեծ արդյունքների հասնել, եթե միասին աշխատենք, սպարինգներ կազմակերպենք:
Գոհար Փիլիպոսյան
Սինանյանը «պայթեցրեց» Փաշինյանի փուչիկը. «168 »
Եթե ես լինեի Արցախի նախագահը
Հարցազրույց` դպրոցի շրջանավարտի հետ
Որտեղ է ստում Նիկոլ Փաշինյանը.50 միլիոնի հետքերով.Մեսրոպ Մանուկյանի պարզաբանումները.Hayeli
Մանկավարժ Նատաշա Պողոսյանի դիմանկարը
Ո՞վ է Աննա Հակոբյանը, որ կառավարությունում գրասենյակ է բացում. Ռիտայի վրա էինք ծիծաղում, խեղճ կնիկն ի՞նչ էր անում.1in
Մարդիկ իրենց միասեռականությունը արդարացնում են աթեիստ երեւալով. Hayeli
Գիսանե Պալյանը՝ Շուշան Պետրոսյանի հետ օնլայն ընդհարման մասին .«Ժողովուրդ»
Երբ աշակերտն է հարցազրույց վարում ուսուցչուհու հետ
ՎԻԳԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է ԼՈՒՐՋ ՀԱՆՑԱԳՈԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ․ ՆԱ ԱԶԱՏՈՒԹԱՆ ՄԵՋ Է «Հրապարակ»
Որտեղի՞ց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին այդքան գումար. «ՀԺ»
Լավ է` Նարեկացուն չի հասել, կամ Մխիթար Գոշին` վկայելու համար հայերիս բռնարար բնույթը
Ինձ դուր չեկավ ոստիկանների մոտեցումները քաղաքացիների նկատմամբ. Վալերի Օսիպյան Armtimes
Դու կգաս իմ մոտ, կասես՝ Ստեփան ջան, ախպերս գործդ փոխի.Ստեփան Հովակիմյան. Lragir
Շատերն են փորձել և փորձում խցկվել մեր հարաբերություններում, բայց հետո կամ քթերն է տրորվել, կամ ականջները կարմրել. NewsBook
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը NEWS.am լրատվական կայքի հարցերին
Փուլեր, որ անցնում է մարդը հանցագործություն կատարելուց առաջ Lragir
Եթե շտեմարանները հանվեն, համատարած անգրագիտություն կտիրի. Փառանձեմ Մեյթիխանյան Hraparak
Կոռուպցիայի դեմ պայքարում ունենք օբյեկտիվ, անկաշառ և համարձակ քննիչներից կազմված ծառայություն. ՀՔԾ պետի տեղակալ «Արմենպրես»
Որոշել են դադարեցնել պրիմիտիվ հարձակումները և կայքն են թիրախավորում. Շողեր Մաթևոսյան Newsbook
Պետական շատ պաշտոնյաներ կան, որոնց հայտարարագրած ու իրական եկամուտը սարերի-ձորերի տարբերություն է տալիս «Հրապարակ»
«Իրատես» Օրը կգա, բարին հետը. Հովհաննես Մանուկյան
Նրանք բեմի վրա էին եւ իշխանության սցենարն էին խաղում « Hayeli»
Արթուր Գեւորգյանը 5 տարվա պատգամավորական գործունեության ընթացքում ոչ հարց է հնչեցրել, ոչ էլ ելույթ է ունեցել. Armtimes