USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 18 Դեկտեմբերի 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Նավապետից է կախված նավի ընթացքն՝ անկախ այն հանգամանքից՝ ծովում փոթորիկ է, թե ոչ…
2018-10-12 21:37:00
Տպել Տպել

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ սեպտեմբերի 6-ի հրամանով Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս նշանակված Արմեն Բայբուրդյանը հոկտեմբերի 11-ին հանդիպում էր կազմակերպել Լոս Անջելեսում գործունեություն ծավալող հայկական ԶԼՄ-ների հետ:

Հանդիպումը, որ, ըստ էության, կրում էր ոչ ֆորմալ բնույթ, անչափ կարևոր իրադարձություն պետք է համարել ոչ միայն դրա մասնակից ԶԼՄ-ների համար, որոնք բացառիկ հնարավորություն էին ստացել՝ ոչ միայն մոտիկից ծանոթանալու նորանշանակ հյուպատոսի հետ, նրա հետ կիսվելու ունեցած մտահոգություններով կամ գաղափարներով, այլև միմյանց, պետք է համարել ԱՄՆ հայկական համայնքում ուրվագծվող վերահաս փոփոխությունների անբեկանելի վկայություն:
Արմեն Բայբուրդյանն, ով այս պաշտոնում բնավ նորելուկ չէ (Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսի պաշտոնում առաջին անգամ նշանակվել է 1995թ.-ին՝ զբաղեցնելով այդ պաշտոնը մինչև 1997թ.-ը), տոգորված հայկական հեղափոխության իդեալներով, ակնհայտորեն մտադիր է շատ ավելի ամուր հիմքերի վրա դնել հյուպատոսարան-համայնք հարաբերություններն ու դառնալ այն միավորող շաղախը, որի շնորհիվ այլևս կարելի կլինի իսկապես մեկտեղել համայնքի ունեցած հսկայական, բայց նախորդների անտարբերության արդյունքում շատ իմաստներով ջլատված պոտենցիալն՝ այն արդյունավետորեն ծառայեցնելու հատկապես Հայաստանի շահերին, հայրենիքի միջազգային դիրքերի ամրապնդմանն ու հայության առաջ այժմ ծառացած բարդագույն խնդիրների էֆեկտիվ լուծմանը:
Այս իմաստով հարկ է նկատել, որ նորանշանակ գլխավոր հյուպատոսի առաջնային խնդիրներից մեկն է լինելու բարձրացնել ամերիկյան հայկական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների արդյունավետությունն ու դրանց տալ նոր բովանդակություն:
Ընդ որում՝ այստեղ կարևոր է արձանագրել նաև այն, որ հյուպատոսարանն իր առջև ծառացած խնդիրների լուծման հարցում մտադիր է առավելագույնս արժևորել հատկապես տեղի հայկական ԶԼՄ-ների ունեցած դերը: Դրանք դառնալու են կապող օղակ առաջին հերթին հյուպատոսարանի ու համայնքի տարբեր շերտերի միջև՝ է՛լ ավելի մեծ արդյունավետություն հաղորդելով համայնքի առաջ ծառացած գերխնդիրների լուծմանը, թափանցիկ դարձնելով միջավայրն ու հենց նման կերպ նպաստելով փոխադարձ վստահության մթնոլորտի կայացմանը՝ որպես հիմք ապագա ձեռքբերումների, որ իրականություն են դառնալու առաջին հերթին Արմեն Բայբուրդյանի անձնական ու մասնագիտական բարձր հատկանիշների շնորհիվ:

Ինչպես ասում են, նավապետից է կախված նավի ընթացքն՝ անկախ այն հանգամանքից՝ ծովում փոթորիկ է, թե ոչ…
Հանդիպմանը, որին ներկա էր ԶԼՄ-ների բավական ներկայացուցչական կազմ (նորանշանակ գլխավոր հյուպատոսի հետ հանդիպման էին շտապել «AMGA», «USArmenia», «Artn-Shant», «Հորիզոն» հեռուստաընկերությունները, «Asbarez», «The Armenian Observer» «Նոր օր», «Մասիս», «Հայ Կեանք», «The California Courier» պարբերականներն, ինչպես նաև USArmenianews.com-ն ու Newsbook.am-լրատվական կայքերը…), պարզ դարձավ մեկ կարևորագույն բան՝ նախորդների օրոք հյուպատոսարանին բնորոշ առավել փակ աշխատելաոճն այլևս անցյալում է, ու վարչապետ Փաշինյանի, նախագահ Սարգսյանի, ինչպես նաև արտգործնախարար Մնացականյանի համատեղ որոշման արդյունքում ԱՄՆ կարևորագույն առաքելության գործուղված Բայբուրդյանի օրոք հյուպատոսարանի աշխատանքին առավելապես բնորոշ է լինելու հեղափոխական իդեալների վրա հիմնված գործելաոճն ու մարդակենտրոնությունը, կառույցը դադարելու է համայնքի անդամների համար լինել անմատչելի «ամրոց», որի դռները նախկինում փակ էին շատ-շատերի առաջ ու որը, խոշոր հաշվով, վերածվել էր ձևական կառույցի՝ կտրվելով իրականությունից, կտրվելով համայնքին հուզող խնդիրներից:
Իրականում համաշխարհային հայության դերը ժամանակակից աշխարհում գերհզորների կողմից սկսվում է նորովի կարևորվել: Սույն հանգամանքն, անկասկած, պայմանավորված է այն բացառիկ հատկանիշներով, որ հայությունը, որպես համաշխարհային ազգ, կրում է իր մեջ:
Ահա հենց այս տեսանկյունից է նաև հիմնավորվում ԱՄՆ-ում կազմակերպված ու հասուն հայկական համայնք ունենալու հայաստանյան իշխանությունների բնական ձգտումը:
Գայանե Մանուկյան

Այս նյութը դիտել են - 19685 անգամ
Թողնել մեկնաբանություն
2022-09-26 00:27:00 Օրվա խորհուրդը
Օրվա խորհուրդը
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook