- 2024-12-14 14:04:00Հովիկ Աղազարյանը պահանջում է արտահերթ ընտրություններ
- 2024-12-13 17:36:00Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
- 2024-12-13 09:53:00Հակոբ Արշակյանի բազմանշանակ ակնարկը. ի՞նչ է սպասվում հայ տաքսիստներին
- 2024-12-12 21:32:00Էրդողանը կմտնի՞ Երևան
- 2024-12-08 01:58:00Գուրգեն Արսենյանը «օգնող ձեռք» է դարձել Զարեհ Սինանյանի համար. ի՞նչ են ծրագրել
- 2024-12-06 12:01:00Հրազդանում Սասունի տղեն Կադիրովն է, իսկ ինքը՝ հող հանձնողը
- 2024-12-05 16:56:00Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
- 2024-12-02 23:58:00«Չաղ Ռուստամի» կեղտոտ գաղտնիքը. ո՞ր հայտնի իշխանավորներն են իրականում կանգնած «Ֆազի» սպանության հետևում
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Չնայած հայաստանյան հեղափոխությունից հետո, թվում է, շատ հարցերում պետք է որ արմատական փոփոխություններ գրանցվեին, լինեին իսկապես հեղափոխական նորամուծություններ, սակայն, կյանքը ցույց է տալիս, որ Հայաստանում գոնե առայժմ այդ իմաստով ամեն բան այնքան էլ միանշանակ չէ :
Ինչպես հայտնի է, հեղափոխական իշխանությունները գոնե հայտարարությունների մակարդակով առիթը բաց չեն թողնում հայտարարելու, վստահեցնելու, թե իրենց թիվ մեկ խնդիրներից մեկն էլ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում անհրաժեշտ ճշգրտումներ մտցնելն է, այդ հարաբերությունները նոր մակարդակի ու նոր որակի բարձրացնելը:
Հիշեցնենք, որ ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, հատկապես իր արտերկրյա այցելութունների ընթացքում բազմաթիվ անգամներ խոսել է այդ մասին:
Ամիսներ առաջ՝ հեղափոխության թեժ օրերին, երբ Սփյուռքի մասնակցությունը ներհայաստանյան գործընթացներին առավել քան շոշափելի ու տեսանելի էր (հեղափոխությունն իրականություն չէր դառնա, եթե չլիներ դրան՝ Սփյուռքի ցուցաբերած աջակցությունը), երկրի ներսում ակտիվորեն քննարկվում էր, մասնավորապես, սփյուռքահայերին հայաստանյան քաղաքական ընտրություններին մասնակից դարձնելու անհրաժեշտության վերաբերյալ հարցը:
Հնչող կարծիքներն այս խնդրի շուրջ չնայած միասեռ չէին, սակայն գերիշխող էր այն տեսակետը, որ համաշխարհային ազգ հանդիսացող հայ ժողովրդի ողջ ներուժը հնարավոր կլիներ օգտագործել միայն այն պարագայում, եթե Սփյուռքին տրվեին այն նույն իրավունքներն, ինչ Հայաստանոէմ բնակվողներին, ինչն, անկասկած, արդարացի նկատառում էր:
Այսօր, սակայն, ստիպված ենք արձանագրել, որ նոր իշխանություններն ևս, կարծես, այնքան էլ մտադիր չեն, մասնավորապես, նույն Սփյուռքի ընտրելուն կամ ընտրվելուն, հայաստանյան պրոցեսներին ուղղակի ազդեցություն ձեռք բերելուն առնչվող խնդիրները վերհանել ու լուծել դրանք: Թեման անտեսված է մնում՝ չնայած այն հանգմանքին, որ հայաստանյան պաշտոնյաների արտասահմանյան այցերի ընթացքում Սփյուռքի ներկայացուցիչներն անընդհատորեն այս հարցը վերհանում են, փորձում այն արժանացնել հեղափոխականների ուշադրությանը:
Հայաստան Համահայկական Հիմնադրամի ամենամյա փառատոնի անցկացումը սարերի հետևում չէ, ու շուտով հայաստանցիները կրկին իրենց հայացքը ստիպված են լինելու հառել Սփյուռքին՝ այնտեղից դրամական օգնության ակնկալիքով, հույսով, որ դրսի հայերը երկրի ներսում գտնվողներին միայնակ չեն թողնի ու ձեռք կմեկնեն զանազան միջոցներով:
Վերն ասվածի ֆոնին մի շատ բնական հարց է առաջանում՝ արդյոք Սփյուռքի ներկա կարգավիճակի պարագայում որքանո՞վ է բարոյապես արդարացված հայաստանցիների պահանջատիրական կեցվածքն, եթե սփյուռքահայերն, ըստ էության, օտարված են հայրենիքից, ապա ո՞րն է նրանցից փող ուզելու արդարացումը:
Մի՞թե շատ ավելի ընկալելի չէր լինի, եթե օգնություն ակնկալելուց, այս կամ այն խնդրի լուծման հարցում Սփյուռքի միջնորդությունը խնդրելուց առաջ հստակեցվեր Սփյուռքի դե ֆակտո կարգավիճակի հարցը:
Կարծում ենք՝ առնվազը դրսի հայերին հայրենատեր դարձնելու անհրաժեշտությունից դրդված՝ Հայաստանի իշխանությունները պետք է Սփյուռքին գոնե ընտրելու իրավունք շնորհեն ու հետո միայն օգնություն պահանջեն:
Չի կարող մի ողջ Սփյուռք տասնամյակներ ի վեր հանդես գալ «կթու կովի» կարգավիճակում, այն պարագայում, երբ Հայաստանն այլևս անկախ է, իսկ տեղի ունեցած հեղափոխությունն էլ է՛լ ավելի է բարձրացրել ՀՀ սուբյեկտայնությունն ու միջազգային կշիռը:
Պետք է արձանագրել նաև այն տխուր փաստը, որ այսօր նույն Հայաստան Համահայկական Հիմնադրամի հեղինակությունը բավական խաթարված վիճակում է գտնվում,ինչի պատճառը մի կողմից՝ դրա նախկին ղեկավար Արա Վարդանյանի անվան շուրջ՝ միառժամանակ առաջ ի հայտ եկած սկանդալային բացահայտումներն էին (բանից պարզվել էր՝ բարեգործական նպատակներով հիմնադրամին հատկացված փողերը «շեֆը» ծախսել էր առցանց կազինոներում, դրանցով փորձել սեփական բախտն ու փողերը տանուլ տվել…), մյուս կողմից՝ Հիմնադրամի՝ ԱՄՆ Արևմտյան ափի մասնաճյուղի ղեկավար Սարգիս Քոթանջյանի տեղեկատվությունն անհասկանալի ու շատ դեպքերում հանրությունից ծածուկ ծավալած գործունեությունն, այն պարագայում, երբ վերջինս իր ողջ ընտանիքով ներգրավված է Հիմնադրամի գործունեության մեջ՝ ստանալով տարեկան 100.000 դոլար աշխատավարձ (հանուն ինչի, այդպես էլ չենք կարողանում պարզել): Պրն. Քոթանջյանը ի պաշտոնե երբե՛ք չի սիրել շփվել համայնքի ԶԼՄ-ների հետ, չի՛ ապահովվել հիմնադրամի գործնեության թափանցիկությունը, բացառությամբ Միշիկ Նյուզի:
Եվ հետո՝ եթե գոյություն ունի վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից ստեղծված «Իմ քայլը» անվանումը կրող հինադրամն, էլ ո՞րն է Հայաստան Համահայկական Հիմնադրամի գոյության իմաստը: Չէ՞ որ հիմնադրամների քանակական առավելությունը, ցավոք, ինչպես կյանքն է ապացուցում, այնքան էլ ուղիղ համեմատական չէ դրանց օգտակար գործողության գործակցին…
Մեկ բան հստակ է ու քննարկման ենթակա չէ: Եթե իշխանությունները ցանկանում են իսկապես նոր մակարդակի բարձրացնել Սփյուռքի հետ հարաբերություններն ու իսկապես օգտագործել դրա անսպառ ներուժը Հայաստանի զարգացան գործում, պետք է անպայմանորեն վերանայվեն այն սկզբունքները, որոնցով կառուցվում են Հայաստան-Սփյուռք հարաբերությունները:
Կասկածելի համբավ ու բովանդակություն ունեցող հիմնադրամների միջոցով Սփյուռքին «քերելը» չի կարող հարցի լուծում հանդիսանալ:
Մյուս կողմից, իհարկե, չի կարելի չխոստովանել նաև այն, որ իշխանությունների համար Սփյուռքին՝ Հայաստանին մոտ թողնելը կարող է անկանխատեսելի քաղաքական հետևանքներ ունենալ:
Հայտնի չէ՝ ի՞նչ կարող է լինել իշխանությունների հետ, ինչպիսի՞ քաղաքական ապագա կարող է սպասվել նրանց, եթե քվեարկության իրավունք ստանան նաև բազմամիլիոն սփյուռքահայերը: Այդ իմաստով խնդիրը, թերևս, առավելապես քաղաքական հարթության մեջ է, քան մեկ այլ:
Հ.Գ. Հաշված օրեր են մնացել Հայաստան Համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին, որը կրելու է «Նոր Հայաստան» խորագիրը: Հայաստանից և Արցախից մեկ ինքնաթիռ փող հավաքողներով կժամանեն Լոս Անջելես և հեռուստամարաթոնի ընթացքում կշարունակեն հների ավադույթները՝ Նոր Հայաստան ռեստարտով:
Նշենք, որ ՀՀ հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը արդեն մի քանի շաբաթ է գտնվում է Միացյալ Նահանգներում և լծվել է տեղի մեծահարուստների հետ հանդիպումներով:
Հուսանք, որ իրեն հարգող, պատվախնդիր սփյուռքահայը նկատի կունենա հիմնադրամի հետ կատարվածը, ինչպես նաև նոր իշխանությունների (մինչ իշխանության գալու հետ կապված) այն խոստումներն, որ կվերականգնեն սփյուռքահայերի ընտրելու իրավունքը:
Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան
Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները
Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում
ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը
Մեկնարկեց ‹‹Փոքրիկ հրեշտակներ›› շաբաթօրյա դպրոցի 2024-25 ուսումնական տարին
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...
Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր
ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն
Վերջին օրերին Լոս Անջելեսում էր գտնվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը
«Մեկ Ժամ Կոմիտասի հետ» համերգը տեղի է ունենալու ԱՄՆ Արևմտյան թեմի օրհնությամբ և հովանավորությամբ
Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում 600 հայ երեխա փաստեց «Գևորգյան Պարի Ակադեմիայի» սան լինելու պատիվն ու փառքը...
Անբարոյականության գագաթը. ինչպե՞ս է «Musical Tables Catering»-ի Հասոն կեղեքում միայնակ ծերերին
Մարտին Մկրտչյանը՝ խանդի, որդու ու Մոնումենտից կարիերան սկսելու մասին
ԻՐԱՔԱՀԱՅԵՐՈՒ ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆ. ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ԵՒ Ս. ԾՆՆԴԵԱՆ 44-ՐԴ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ
Շաբաթօրեայ Վարժարանի Մեծ Աւետիսը
Ամանորյա հրաշքը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում
Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին. Ամերիկայի հայկական համագումար
Պտույտ Լոռվա բեմերում
«Յան» փոթորիկը կարող է լինել ամենակործանարարը ԱՄՆ պատմության մեջ․ Բայդեն
Գլենդելի եւ Արցախի Մարտունի քաղաքի միջեւ կնքվել է «քույր-քաղաքների» հուշագիր
Ադամ Շիֆը՝ ադրբեջանական հարձակման մասին
Օրվա խորհուրդը
ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի Կենտրոնական Կոմիտէի Պատուիրակութիւնը հանդիպեց Լոսանջելըսում ՀՀ հիւպատոսարանի անձնակազմի հետ
Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը մեկնում է Լոս Անջելեսից՝ իր հետևից խաբեության հետք թողնելով. Հարութ Սասունյան