- 2024-12-14 14:04:00Հովիկ Աղազարյանը պահանջում է արտահերթ ընտրություններ
- 2024-12-13 17:36:00Արարատ Միրզոյանը կարող է կիսել Զոհրապի դառը ճակատագիրը
- 2024-12-13 09:53:00Հակոբ Արշակյանի բազմանշանակ ակնարկը. ի՞նչ է սպասվում հայ տաքսիստներին
- 2024-12-12 21:32:00Էրդողանը կմտնի՞ Երևան
- 2024-12-08 01:58:00Գուրգեն Արսենյանը «օգնող ձեռք» է դարձել Զարեհ Սինանյանի համար. ի՞նչ են ծրագրել
- 2024-12-06 12:01:00Հրազդանում Սասունի տղեն Կադիրովն է, իսկ ինքը՝ հող հանձնողը
- 2024-12-05 16:56:00Վահան Կոստանյանն ընդունել է, որ «Գարեգին Նժդեհը ֆաշիստ է»․ սկանդալային միջադեպ 168 zham
- 2024-12-02 23:58:00«Չաղ Ռուստամի» կեղտոտ գաղտնիքը. ո՞ր հայտնի իշխանավորներն են իրականում կանգնած «Ֆազի» սպանության հետևում
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
«Ընկերս՝ Գէորգը, որ հայրենադարձ է՝ Լիբանանէն, եւ յեղափոխութեան առաջին իսկ օրէն աջակցած էր Նիկոլ Փաշինեանի ղեկավարած շարժումին, երեկ ուշ գիշերին հեռաձայնեց ինծի: «Ի՞նչ պատահած կրնայ ըլլալ», մտածեցի: «Երեւի ուշացումով Նոր տարի պիտի շնորհաւորէ», ըսի ես ինծի ու պատասխանեցի զանգին:
«Լսեցի՞ր, արդէն ասոնք ալ համը հանեցին, դեռ հէլէ պաշտօն չեն ստանձնած, արդէն սկսեր են հանրապետականէն աւելի վատ ըլլալ: Ասո՞ր համար փողոց իջանք: Ասո՞նք ալ աւրուեցան արդէն, նախկիններէն ինչո՞վ կը տարբերին, ամօթ է, ամօթ, ընդունելի չէ: Դուն ինչպէ՞ս կը հանդուրժես, ասոնց հետ ինչպէ՞ս պիտի դիմանանք... Չե՞ս լսած... ինչպէ՞ս չես լսած ...»:
Ու պատմեց՝ համացանցի կարգ մը լրատուական կայքերէ ու դիմատետրի գրառումներէ իմացած է, որ Ազգային Ժողովի նախագահի եւ նախագահի տեղակալներու թեկնածուները որոշեր են պետական պիւտճէէն կէս միլիոն տոլար ծախսել եւ Mercedes Maybach-ներ բերել որպէս ծառայողական մեքենայ: Իսկ Նիկոլ Փաշինեանը որոշեր է Արմէն Սարգսեանին պաշտօնանկ ընել եւ նախագահի աթոռը տալ Լեւոն Տէր Պետրոսեանին, որպէսզի այս վերջինը, սահմանադրական փոփոխութիւններէ ետք, վերստին ղեկավարէ երկիրը եւ Արցախը յանձնէ Ադրբեջանին եւ դէպի Ամերիկա ուղղորդէ Հայաստանի արտաքին քաղաքականութիւնը: Եւ աւելի՛ն՝ դարանակալ նոր իշխանութիւնները լուրեր տարածեր են, ըստ որոնց Արցախի մէջ դաժան ծեծի ենթարկուած է ֆրանսահայ անմեղ միասեռական մը: Ու դեռ՝ օլիգարխներուն եւ մեծ բիզնեսին հետ համաձայնաբար, Նիկոլը տասնեակ հազարաւոր հնդիկներ ու փաքիստանցիներ բերեր է Հայաստան, որոնք հայ աշխատաւորի գործին պատճառ կը դառնան եւ հազարաւոր հայեր արդէն արտագաղթել կը մտածեն: Ու դեռ աւելի՛ն...
«Լաւ լաւ, հերիք է, արդէն գլուխս դարձուցիր, մէկ հատ շունչ քաշէ, հանգստացի՛ր... Սորոս-մորոս, ԼԳԲՏ ու հեռետիկոս դեռ չպրծած, հիմա հնդիկ ու փաքիստանցի՞ հանեցիք... հանդարտիր քիչ մը, ամէն յիմարաբանութիւններու պէտք չունիս հաւատալու», ըսի բարկացած:
Գէորգ մնաց անդրդում: «Մէյ մը ֆէյսպուք մտիր եւ տես ինչե՜ր կը պատահի կոր: Մտահոգուած եմ, շա՜տ մտահոգուած եմ», ըսաւ:
Դիմատետրը մտայ եւ... սիրտս խառնուեցաւ: Սուտ եւ իրաւ, ճիշդ եւ սխալ, ֆէյք եւ իրական խառնուած են իրարու: Գէորգին ըսածները, իրականութեան մէջ, ֆէյք պատմութիւններու 10 տոկոսն են: Իսկ ցաւալին այն է, որ ֆյէքերը արձագանգող ունին Սփիւռքի մէջ: Իրենք իրենց բանի տեղ դնող, գրոց-բրոց համարող մարդիկ այս սուտ լուրերը առած՝ մեկնաբանութիւններ կընեն, վելուծութիւններ կընեն, իմաստասիրական խոհեր կը կիսեն դիմատետրի իրենց էջերուն վրայ: Կարեւոր չէ, թէ Հայաստանի վարչապետը «աբսուրդ», անհեթեթ համարած է Տէր Պետրոսեանի վերադարձի մասին լուրերը, կարեւոր չէ, թէ Maybach-ներու մասին լուրերը հերքուած են բոլորին կողմէ, կարեւոր չեն Միգրացիոն ծառայութեան տուած բացատրութիւնները Հայաստան ժամանած կամ մեկնող հնդիկներուն մասին, կարեւոր չեն Արցախի մարդկային իրաւանց պաշտպանի բացայայտումները՝ ֆրանսահայի ծեծի սուտ լուրին մասին: Կարեւորը՝ տեղ մը, անծանօթ կամ ծանօթ կայքի մը վրայ, վարկաբեկիչ սուտ լուրեր գրուած է ընտրութիւններուն ջախջախիչ յաղթանակ տարած այս կամ այն ղեկավարին մասին: Ստուգելու ի՞նչ պէտք կայ որ: Պէտք է տարածե՛նք: Տարածենք Հայաստանով մէկ, Լիբանանով մէկ, Գանատայով մէկ, Ամերիկայով մէկ: Փաստենք, որ «մենք ճիշդ էինք, Նիկոլը սխալ: Մենք հերոս ենք՝ Նիկոլը դաւաճան»: Այս է պահու թելադրանքը: Հոգ չէ, թէ սուտ է: Հոգ չէ, թէ հոգեբանական ի՞նչ հետեւանքներ կրնայ ունենալ: Հոգ չէ, թէ ի՞նչ վնասներ կրնայ պատճառել հայրենիքին, Սփիւռքին, դիմադիրին կամ ընդդիմադիրին:
Այսպէս է այս օրերուն լրատուական դաշտն ու դիմատետրը, լեցուած՝ լրատուական աղբով ու ֆէյքերով: Պէտք է ըսել, որ միակողմանի չէ այս սուտ լրատուութիւնը, այս տեղեկատուական կեղտոտ պատերազմը: Իշխանամերձ կողմերը եւս նախկիններուն վրայ յարձակումներ կը գործեն, բայց քանի որ այս օրերուն ուշադրութիւնը կեդրոնացած է նոր իշխանութիւններուն վրայ, ու նկատի ունենալով, որ լրատուական դաշտի մէջ դեռեւս տիրական կը մնան նախկին ուժերը, բնական է, որ աւելի ընդգծուած կերեւի նոր իշխանութուններու դէմ շղթայազերծուած պայքարը:
Իսկ սարսափելին, իրապէս, այն է, որ ըստ կարգ մը վերլուծաբաններու, թշնամի երկիրներու յատուկ ծառայութիւնները աշխուժ կերպով կը քաջալերէն տեղեկատուական այս ներհայկական պատերազմը, որ վերջ ի վերջոյ ոչ մէկ բարիք կը բերէ Հայաստանին, ոչ մէկ օգուտ՝ նոյնիսկ սուտերը ստեղծող ու տարածող այս կամ այն կողմին:
Բայց որու՞ն խօսք հասկցնես: Որու՞ն բացատրես, որ սուտ լուրերով ասոր կամ անոր վարկաբեկելը քեզի համար օգուտ չունի: Սուտերէն վնասողը՝ դեռեւս լաւատեսութեամբ ապագային նայող հասարակութիւնը կրնայ ըլլալ միայն: Իսկ թոյլ հասարակութիւնը, յոռետես հասարակութիւնը կամ անտարբեր հասարակութիւնը որու՞ շահերուն կը ծառայէ:
Հիմա եկուր եւ ատելութեամբ կուռցած կողմերուն բացատրէ, որ սուտ լրատուութեամբ՝ տեղեկատուական պատերազմէն ոչ ոք յաղթած դուրս կու գայ:
Ինչպէս որ հին հայկական իմաստութիւնը կըսէ՝ խեւին խրատը օգուտ չունի, սեւին ալ՝ սաբոնը (օճառը):»
Րաֆֆի Տուտագլեան
Գրեցէ՛ք ինծի:
[email protected]
Ուզում եմ այսօր սրտանց գոհունակությունս և շնորհակալությունս հայտնել Գևորգյանների հրաշք ընտանիքի անդամներին.Հայկուշ Նազինյան
Արևմտյան թեմի կրթության միօրյա օջախները՝ Շաբաթօրյա վարժարանները
Հիշատակի և հայրենասիրության օրը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցում
ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների գիտակրթական հանձնախմբի ընտրություններն ու տնօրենների ժողովը
Մեկնարկեց ‹‹Փոքրիկ հրեշտակներ›› շաբաթօրյա դպրոցի 2024-25 ուսումնական տարին
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մի քանի շաբաթ հացադուլի մեջ է, իսկ Սաթիկ Սեյրանյանը՝ Սևանի սիգի պես լուռ է...
Շաբլոնից դուրս. Վիկտոր Մարտիրոսյանին նվիրված հուշ-երեկոն աննախադեպ էր
ԱՄՆ-ում «Իմ քայլ»-ի գանձապահը First Channel America-ի գործադիր տնօրեն
Վերջին օրերին Լոս Անջելեսում էր գտնվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը
«Մեկ Ժամ Կոմիտասի հետ» համերգը տեղի է ունենալու ԱՄՆ Արևմտյան թեմի օրհնությամբ և հովանավորությամբ
Աշխարհահռչակ «DOLBY» համերգասրահում 600 հայ երեխա փաստեց «Գևորգյան Պարի Ակադեմիայի» սան լինելու պատիվն ու փառքը...
Անբարոյականության գագաթը. ինչպե՞ս է «Musical Tables Catering»-ի Հասոն կեղեքում միայնակ ծերերին
Մարտին Մկրտչյանը՝ խանդի, որդու ու Մոնումենտից կարիերան սկսելու մասին
ԻՐԱՔԱՀԱՅԵՐՈՒ ՇԱԲԱԹՕՐԵԱՅ ՎԱՐԺԱՐԱՆ. ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ԵՒ Ս. ԾՆՆԴԵԱՆ 44-ՐԴ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ
Շաբաթօրեայ Վարժարանի Մեծ Աւետիսը
Ամանորյա հրաշքը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում
Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին. Ամերիկայի հայկական համագումար
Պտույտ Լոռվա բեմերում
«Յան» փոթորիկը կարող է լինել ամենակործանարարը ԱՄՆ պատմության մեջ․ Բայդեն
Գլենդելի եւ Արցախի Մարտունի քաղաքի միջեւ կնքվել է «քույր-քաղաքների» հուշագիր
Ադամ Շիֆը՝ ադրբեջանական հարձակման մասին
Օրվա խորհուրդը
ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի Կենտրոնական Կոմիտէի Պատուիրակութիւնը հանդիպեց Լոսանջելըսում ՀՀ հիւպատոսարանի անձնակազմի հետ
Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը մեկնում է Լոս Անջելեսից՝ իր հետևից խաբեության հետք թողնելով. Հարութ Սասունյան